20 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Հայ մամուլի» կրպակից գողացել են քաղաքացու պայուսակը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու «Հայ մամուլի» կրպակից քաղաքացու պայուսակը հափշտակած անձի ինքնությունը։ Նախնական տվյալներով՝ 2017թ. սեպտեմբերի 4-ին՝ ժամը 08:10-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, օգտվելով Երևան քաղաքի Իսահակյան 38/4 հասցեում գործող «Հայ մամուլի» կրպակի դռան բաց լինելու հանգամանքից, […]

«Բիզնեսը ծառայություններ է մատուցում, պետությունը կառավարում է գումարները եւ թելադրում խաղի կանոնները»

«Որպեսզի տպավորություն չստեղծվի, որ ապահովագրության ինստիտուտը հավելյալ եկամուտներ է ստեղծում ապահովագրական ընկերությունների համար, մենք գնացինք մի ճանապարհով, երբ ռիսկի գործոնը, գումարների հավաքագրումը, ապահովագրական պահուստների կառավարումը կատարում է պետությունը, իսկ բնակչությանը ծառայություն են մատուցում առեւտրային ընկերությունները»,-այս մասին այսօր հրավիրված ամփոփիչ ասուլիսում ասաց  ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը: «Բիզնեսը ծառայություններ է մատուցում, պետությունը կառավարում է գումարները եւ թելադրում […]

Երկու և ավելի երեխա ունեցող ուսանողներն ուսման վարձի խնդիրներ չեն ունենա. ՀԵՀ-ը փոխհատուցում է

Հոկտեմբերի 6-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) կողմից 2017-2018 ուստարվա 1-ին կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման հավաստագրեր են հանձնվել երկու և ավելի երեխա ունեցող 22 ուսանողների։ Ծրագրից օգտվող երիտասարդ ծնողները ներկայացնում են Երևանում, ՀՀ մարզերում գործող պետական բուհերը, ինչպես նաև` Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղը՝ Երևանի պետական կոնսերվատորիան, Երևանի պետական բժշկական համալսարանը, Երևանի պետական համալսարանը, ԵՊՀ […]

Կտաքանա

Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 7-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 11-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը 7-9-ը կբարձրանա 5-7, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 7-9 աստիճանով, 11-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով: Երևան քաղաքում° Հոկտեմբերի 7-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 11-ին սպասվում է […]

«Պապիկները կարող են շարունակել հազալ…».նախարար

«Ժամանակակից առողջապահությունը բաղկացած է երկու հիմնական մասից: Մի մասը`կանխարգելումն է և հասարակական առողջապահությունը, մյուս մասը դա` հիվանդաբուժությունն է»,-այս մասին այսօր` հոկտեմբերի 6-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը: Նախարարի խոսքով` կանխարգելման համար առաջին կարևոր գործոնը` պատվաստումն է.«Սա մի գործառույթ է, որով Հայաստանը կարող է պարծենալ: Միջազգային կազմակերպությունները փաստում են, որ այսօր Հայաստանը […]

Ներմուծված բլղուրն ուղեկցվել է անվտանգությունը հավաստող բոլոր փաստաթղթերով․ պարզաբանում

Այսօր լրատվամիջեցներից մեկը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցում վաճառվում է թուրքական արտադրության «Dosa» անվանումով բլղուր: Լրատվամիջոցը, հղում կատարելով «իր ունեցած տեղեկություններին», նաև գրել էր, որ շուկայում այն հայտնվել է առանց անվտանգության սերտիֆիկատի և առանց լաբորատոր փորձաքննություն անցնելու: Թեև որևէ մեկն այս մասին ահազանգ կամ տեղեկատվություն չի ներկայացրել ՀՀ ԳՆ սննդամթերքի […]

«Մենք ունենք ապրանքաշրջանառության բարձր աճ Եվրասիական տնտեսական միության բոլոր երկրների հետ». վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ներկա է գտնվել Հայ-ռուսական միջտարածաշրջանային վեցերորդ և Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովների համատեղ լիագումար նիստի բացմանը: Ողջունելով մասնակիցներին և հյուրերին՝ վարչապետը համաժողովների օրակարգը չափազանց կարևոր և արդիական է  համարել: Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովի  մասնակիցների  ուշադրությունը հրավիրելով Հայաստանում այսօր առկա հնարավորությունների վրա՝ նա նշել է.  «Հայաստանը, լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ, այսօր […]

Սեֆիլյանի գործով դատը «թեժացավ»

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում  այսօր` հոկտեմբերի 6-ին շարունակվեց  Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը։ Արդեն հայտել ենք,որ  ամբաստանյալ Ներսես Պողոսյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը բացարկի միջնորդություն էր ներկայացրել մեղադրող Պետրոս Պետրոսյանին, դատավորը հեռացել էր խորհրդակցական սենյակ։ Վերադառնալով խորհրդակացական սենյակից` դատարանը հայտնեց, որ միջնորդությունը անհիմն է եւ մերժում է։  Արայիկ Պապիկյանը միջնորդություն ներկայացրեց […]

Անցկացվել է հաշմանդամ մարզիկների սեղանի թենիսի Երևան քաղաքի բաց առաջնությունը

Առաջին անգամ կազմակերպված հաշմանդամ մարզիկների սեղանի թենիսի Երևան քաղաքի բաց առաջնությանը մասնակցել են հաշմանդամ թենիսիստներ մայրաքաղաքից, ՀՀ մարզերից և Արցախից: Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ անցկացված այս ստուգատեսի նպատակը հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին մարզական տարատեսակ միջոցառումներին ներգրավելն ու նրանց համար ակտիվ ժամանց ապահովելն է: Առաջնության ընթացքին հետևել են  Երևանի քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանը, քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի բաժնի պետ […]

Նախագահն ընդունել է «Թավիթյան» հիմնադրամի նախագահ Ասո Թավիթյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Թավիթյան» հիմնադրամի նախագահ Ասո Թավիթյանին: Հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Հանրապետության Նախագահն Ասո Թավիթյանին հանձնել է պետական բարձր պարգև՝ Պատվո շքանշան, որով նա պարգևատրվել էր Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ: Նախագահը շնորհակալություն է հայտնել Ասո Թավիթյանին հայրենանվեր գործունեության համար և մաղթել հետագա հաջողություններ: «Թավիթյան» հիմնադրամի նախագահը երախտագիտությամբ է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի