27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սեֆիլյանի գործով դատը «թեժացավ»

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում  այսօր` հոկտեմբերի 6-ին շարունակվեց  Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը։

Արդեն հայտել ենք,որ  ամբաստանյալ Ներսես Պողոսյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը բացարկի միջնորդություն էր ներկայացրել մեղադրող Պետրոս Պետրոսյանին, դատավորը հեռացել էր խորհրդակցական սենյակ։

Վերադառնալով խորհրդակացական սենյակից` դատարանը հայտնեց, որ միջնորդությունը անհիմն է եւ մերժում է։ 

Արայիկ Պապիկյանը միջնորդություն ներկայացրեց Ներսես Պողոսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու մասին : Պապիկյանը առաջարկեց` այլընտրանքային խափանման միջոց` գրավ։ Մեղադրող Պետրոս Պետրոսյանը առարկեց միջնորդության դեմ  նշելով, որ միջնորդությունը պետք է թողնել առանց քննության։ 

Նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանը միջնորդությունը թողեց առանց քննության։ Այնուհետեւ Պապիկյանը միջնորդություն ներկայացրեց նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ։ 

Դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ` միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։

Նշենք, որ Ներսես Պողոսյանը սեպտեմբերի 29-ից անժամկետ հացադուլ է հայտարարել:

 Հիշեցնենք, որ գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստերն անցկացվում են արտագնա` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ, շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ զավթելու մեջ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Ժիրայր Սեֆիլյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ