20 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Թալանել են «Կոնվերս» բանկի՝ Երևանի կենտրոնում գտնվող մասնաճյուղը

Քիչ առաջ թալանել են «Կոնվերս» բանկի «Սայաթ Նովա» մասնաճյուղը. այս տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանությունից։ Tert.am-ի տեղեկություններով՝ անձը բանկի մասնաճյուղում սպառնացել է պայթեցնել ինքն իրեն և հափշտակել է 60 հազար եվրո: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Անկարան ցանկանում է կարգավորել հարաբերությունները Գերմանիայի հետ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն գերմանական Spiegel-ին հարցազրույց է տվել և հայտարարել,որ Թուրքիան ցանկանում է կարգավորել հարաբերությունները Գերմանիայի հետ…”Ես պատրաստ եմ ջանքեր գործադրել դրա համար…Չկան պատճառներ,որ Թուրքիայի և Գերմանիայի միջև լինեն խնդիրներ,եթե նույնիսկ 2017 թ-ը դժվար տարի էր…”,-ասել է Չավուշօղլուն… Տեղի ունեցավ այն,ինչին շատերը սպասում էին…Թուրքիայի բռնապետ Էրդողանը,ով սրեց […]

Քրեական գործեր են հարուցվել. ոստիկանության պաշտոնատար անձինք խոշտանգել են

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից խոշտանգում կատարելու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ: Այսպես, ՀՀ քաղաքացիներ Օ. Ա.-ն և Հ. Դ.-ն ոստիկանությունում բացատրություններ են տվել այն մասին, որ 2017 թվականի սեպտեմբերի 18-ին` ժամը 00:50-ի սահմաններում, Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում իրենց են մոտեցել ոստիկանության աշխատակիցները և նշված […]

Էդվարդ Նալբանդյանը մեկնում է Ռուսաստան

Հայաստանի արտգործնախարարը կմասնակցի ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին Սոչիում հոկտեմբերի 10-ին կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների արտգործնախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան։

Առողջապահության նախարարության հայտարարությունը

Հոգեկան խնդիրներ ունեցող խմբի կողմից շարունակվող դժգոհությունը տեղական արտադրության օլանզապին դեղի որակից և դրա փոխարեն միայն ամերիկյան արտադրության զիպրեքսա դեղի պահանջ բարձրացնելու կապակցությամբ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հանձնարարել է Ակադեմիկոս Է.Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնին իրականացնել նշված երկու դեղի կենսահամարժեքության փորձաքննություն։ Փորձաքննությունը կիրականացվի շահառուների երկու տարբեր խմբի շրջանում։ Տեղական արտադրության բաղադրության կամ […]

Մի փափագիր մեծ լինել

«Եղիցի անուն Տեառն օրհնեալ յաւիտեան, զի յառաջ քան զարեւ է անուն Նորա»: Տիրոջ անունը կօրհնվի հավիտյան, քանզի արևից հին է անունը Նրա:  (Սաղմ.71:17) Մի՛ փափագիր մեծ լինել։ Մանուկ, միշտ մանուկ մնա, նույնիսկ եթե մինչև խոր ծերության հասնես։ Երբ մանուկը սայթաքում և ընկնում է, ոչ ոք չի զարմանում…։ Իսկ հայրիկը շտապում է նրան ոտքի կանգնեցնել։  Իսկ […]

Սամվել Բաբայանի անունը չկա. «Իգլա»-ի գործ

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հոկտեմբերի 9-ին շարունակվեց  «Իգլա»-ի գործով դատաքննությունը: Դատավոր Արշակ Վարդանյանը նշեց, որ այսօրվա դատական նիստին քննվելու են փողերի լվացման գործով ամբաստանյալները: Ամբաստանյալ ժորա Զաքարյանը դատարանին խնդրեց հիմք ընդունել իր նախաքննական ցուցմունքները: Ժորա Զաքարյանը իր ցուցմունքում նշել է, որ իր համագյուղացի Անդրանիկ Քոչարյանը, ում հետ ինքը աշխատել է […]

Հոգեւոր եւ ընտանեկան արժեքները՝ Սորոսի հիմնադրամի թիրախում

Հայաստանի և հայ ժողովրդի ազգային, հոգևոր և ընտանեկան արժեհամակարգի դեմ չհայտարարված, սակայն տարիներ շարունակ հետևողականորեն իրականացվող պատերազմը մտել է վճռորոշ փուլ: 2015թ. դեկտեմբերին Հայաստանի Հանրապետության և Եվրամիության միջև ստորագրվել է «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» 12 միլիոն եվրո արժողությամբ բյուջետային աջակցության ֆինանսավորման համաձայնագիրը: Սրա կատարման արդյունքում Ազգային ժողովի կողմից պետք է ընդունվի նաև ԼԳԲՏ անձանց […]

Գյումրին՝ առանց ջուր

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման  աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 10-ին ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 11-ը ժամը 07.00-ն կդադարեցվի Գյումրի քաղաքի` Մուշ թաղամասի ջրամատակարարումը, իսկ Օդանավակայան թաղամասում, Երևանյան խճուղում, Նոր Ավան թաղամասում, Երկաթ-Գծի ավանում, Վ. Սարգսյան, Անտառավան, Գորկու, Տերյան, Գ.Նժդեհի, Սայաթ-Նովայի, Տիգրան Մեծի, Խրիմյան Հայրիկ, Մուսայելյան փողոցներում, Հաղթանակի պողոտայում […]

Խոշոր հրդեհ Մոսկվայի առեւտրի կենտրոնում․ մեքենաներ են պայթել /տեսանյութ/

Նախօրեին խոշոր հրդեհ է բռնկվել Մոսկվայի «Սինդիկա» առևտրային կենտրոնում։ Հրդեհի հետեւանքով առեւտրի կենտրոնն ամբողջովին ոչնչացել է, այն այնքան ուժգին է եղել, որ ստորգետնյա ավտոկայանատեղիում կայանված մի քանի մեքենա պայթել է։ Բացի այդ, փլուզվել է 300 քառակուսի մետր շինություն: Հրդեհը հնարավոր է եղել տեղայնացնել ու մարել միայն այսօր վաղ առավոտյան։ Հրդեհի արդյունքում 3 հոգի վիրավորվել է։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի