24 Հուլիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խոր Վիրապում չինուհու են բռնաբարել

Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչի որոշմամբ ձերբակալվել է Ավշար գյուղի բնակիչ՝ 33-ամյա Խաչիկ Տերտերյանը։ Նա կասկածվում է բռնաբարության մեջ: shamshyan.com-ի փոխանցմամբ, նա կասկածվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացուհի՝ 30-ամյա Յու Լուն Չունին Խոր Վիրապում բռնաբարելու մեջ։ Ոստիկանության Արարատի մարզային վարչության եւ Ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ […]

Ժանդարմերիայում նախօրոք գիտեին, որ Դինքին սպանելու են․ Դինքի գործով կասկածյալ

Սեպտեմբերի 2-ին տեղի է ունեցել պոլսահայ մտավորական, լրագրող, «Ակոս» շաբաթաթերթի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով դատավարության նիստը: Ստամբուի ծանր հանցագործությունների 14-րդ դատարանում սկսված այնուհետև սպանության հիմնական գործին միացված դատավարության շրջանակներում որպես կասկածյալներ անցնում են Դինքի սպանության ժամանակահատվածում ոստիկանությունում, հետախուզական վարչություններում ու ժանդարմերիայում պաշտոններ զբաղեցրած անձիք: Նախօրեին տեղի ունեցած դատավարության 56-րդ նիստին տեղի է ունեցել […]

Գորիկ Հակոբյանի վերջին հրաժեշտը /տեսանյութ/

ՀՀ ԱԱԾ վարչական շենքում  այսօր՝ հոկտեմբերի 3-ին, տեղի ունեցավ ԱԱԾ նախկին տնօրեն, ՀՀ նախագահի խորհրդական Գորիկ Հակոբյանի վերջին հրաժեշտի արարողությունը: ԱԱԾ նախկին տնօրենի վերջին հրաժեշտին ներկա էին  նախագահ Սերժ Սարգսյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը,  ԱԱԾ պետ Գեորգի Կուտոյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը  եւ այլ պաշտոնյաներ: Հիշեցնենք, որ Գորիկ Հակոբյանը մահացել է սեպտեմբերի […]

ՀՀԿ-ական պատգամավորը շատ լավ գիտի՝ ինչու է թանկացել մսամթերքը (տեսանյութ)

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն ասում է, որ թանկացումները երկու սկբունքով են լինում, առաջինը, երբ կապ չունի ՀՀ տնտեսական գործելակերպի հետ, այսինքն՝ գները որոշվում են դրսում, օրինակ՝ նավթի գինը: Երկրորդը, երբ անմիջական կապ կա Հայաստանի տնտեսական գործունեության հետ: «Թանկացումն ինքը վատ երևույթ է, որովհետև քաղաքացին սկսում է ավելի շատ վճարել»,-Henaran.am-ի հետ զրույցում […]

Կասպից ծովում երիտասարդ հայուհի է խեղդվել. նա փորձել է փրկել խեղդվող ընկերոջը

Կասպից ծովում, Իրանի Նոուշեհր քաղաքի մոտակայքում օրեր առաջ խեղդվել է իրանահայ Վանե Նովշադյանը: Այս մասին «Արեւելքը» տեղեկություն ստացավ Վանեի ընկերներից, որոնք սգում են նրա մահը: Վանեն ճանաչված էր եւ շատ ընկերներ ուներ նաեւ Հայաստանում, սովորել է Երեւանի Գեղարվեստի Ակադեմիայում՝ 2003-2008 թվականներին: Ընկերները նրան բնութագրում են իբրեւ կյանքով լի, վառ ու ընկերասեր կերպար. աղջիկը փորձել է […]

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Կոլումբիայի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կոլումբիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Լոպես Կաբալյերոն (նստավայրը՝ Մոսկվա): Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում։ Նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ Ալֆոնսո Լոպես Կաբալյերոն՝ որպես Հայաստանում Կոլումբիայի առաջին դեսպան, ջանքեր կներդնի […]

Լարված իրավիճակը կարող է կապված լինել ներքին քաղաքական գործընթացների հետ․ վրացագետ

Վրացագետ Ջոնի Մելիքյանը, «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Ախալքալաքի շրջանի հայաբնակ Գումբուրդո գյուղում տեղի ունեցած իրադարձություններին, նշեց, որ այդ լարված իրավիճակը կարող է կապված լինել ներքին քաղաքական գործընթացների հետ: Հիշեցնենք, որ Սեպտեմբերի 30-ին լարված իրավիճակ էր ստեղծվել : Տեղի բնակիչները ցանկացել էին խաչքար տեղադրել եկեղեցու բակում թաղված շիրիմների հիշատակին: Սակայն Վրաստանի ոստիկանությունը ժամանել է գյուղ և […]

Նորածնի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ նորածնի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով Տավուշի մարզի բնակչուհին, գտնվելով 36-37 շաբաթական հղիության ընթացքում, սեպտեմբերի 27-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, ծննդաբերել է իրենց առանձնատան պատշգամբում մոր՝ 1960թ. ծնված կնոջ ներկայությամբ։ Ծնվելուց հետո երեխան  ճիչ է արձակել, ապա, ըստ բացատրությունների, լռել, որից հետո ծննդկանի մայրը […]

Մեգիի նոր՝ «ԵՐԱԶԱՆՔՆԵՐ» տեսահոլովակի շնորհանդեսը

Այժմ արդեն պատանի երգչուհի Մեգիին ներկացավ իր նոր տեսահոլովակով ՝  ՛՛Երազանքներ՛՛: Երգի հեղինակը և տեսահոլովակի ռեժիսորն է Արմեն Վիրաբյանը, օպերատորը՝ Ռոբերտ Բաբայանը, իսկ երգը գործիքավորել է Վահան Խաչատրյանը: Միջոցառումը տեղի է ունցել ՌոսիաՄոլ՛՛-ի  4-րդ հարկում՝ ՛՛Play space՛՛-ում,ովքեր և հանդիսանում էին գլխավոր գործընկերները: Շնորհանդեսին ներկա էին Մեգիի բոլոր ընկերները, ուսուցիչները, ինչպես նաև այն երեխաները, ովքեր մասնակցել […]

Լաս Վեգասի սպանդի մանրամասները. Վեգասի հայ համայնքը ցավում է ողջ Ամերիկայի հետ միասին

«Մենք շատ լուրջ ենք վերաբերվում այս դեպքերին: Այստեղ, Լաս Վեգասում, հայ համայնքում բոլորը զգաստ վիճակի մեջ են», – Լաս Վեգասի Սբ. Կիրակոս Հայ Առաքելական Եկեղեցու հովիվ հայր Սասուն վարդապետ Զմրուխտյանը ցնցված է: Եկեղեցու հարեւանությամբ գտնվող Mandalay Bay հյուրանոցի առջեւի տարածքում տեղի ունեցածը Միացյալ Նահանգների պատմության խոշորագույն զանգվածային սպանդն էր, գրում է Ամերիկայի ձայնը: Ոստիկանության տվյալներով, 64-ամյա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի