24 Հուլիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Չի բացառվում, որ առաջիկայում էլի առաջին սպառման որոշ ապրանքներ թանկանան (տեսանյութ)

Վերջին օրերի թանկացումները պայմանավորված են այսօր հանրապետությունում տիրող վիճակով, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանը։ «Ես չեմ կարող ասել, թե որն է թանկացման պատճառը, բայց տեղյակ եմ, որ որոշ ապրանքների գներ բարձրացել են։ Փոխնախարարն էլ նշեց, որ որոշակի ապրանքներ թանկացել են», – նշեց Վարդևան Գրիգորյանը։ Միևնույն ժամանակ պատգամավորը չբացառեց, որ թանկացումների […]

Առևտուր չեմ արել, չգիտեմ. Ալիկ Սարգսյանը՝ թանկացումներից

«Միգուցե կտրուկ թանկացում չի եղել, միգուցե կես դրամով է թանկացել, չգիտեմ»,-այսօր Ազգային ժողովում լրագրողներին ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը՝ խոսելով թանկացումներից. «Ես իրոք տեղյակ չեմ, թույլ տվեք հարցի էությանը ծանոթանամ, նոր պատասխանեմ»: Հարցին, թե միգուցե սոցիալական բունտ լինի, Ալիկ Սարգսյանը արձագանքեց՝ չի կարծում: «Տեղյակ չեմ, առևտուր չեմ արել, չգիտեմ»:

Մահացել է

Երեկ Նորագավիթում անհայտ անձը կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակով «Էրեբունի» ԲԿ տեղափոխված 48-ամյա Սամվել Ավագյանը մահացել է: Shamshyan.com-ի տեղեկություններով` հրազենային վնասվածքներ ստացածը նախկինում մի քանի անգամ դատված է եղել, ում ավելի շատ ճանաչում են «Ջոն» մականվամբ:   

Դեռ բանը բանից անցած չէ. Չավուշօղլուն` Քուրդիստանի հանրաքվեից

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, անդրադառնալով իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանում անցկացված անկախության հանրաքվեին, ասել է, որ դեռ ամեն ինչ կորած չէ և Բարզանիի իշխանությունը հորդորել քայլ անել»: Թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Չավուշօղլուն ևս մեկ անգամ անօրինական է որակել քրդական տարածաշրջանում անցկացված անկախության հանրաքվեն: Թուրքիայի արգործնախարարը մասնավորապես ասել է. «Այդ հանրաքվեն, թափանցիկ, ժողովրդավարական հանրաքվե չէ: […]

«Արամը մտածելու բան ունի» /տեսանյութ/

«Սփյուռքը մաշվում է…»,-«Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի ժամանակ մտահոգություն հայտնեց Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը: Չորս միլիոնանոց Հայաստանի գաղափարը որքանո՞վ է իրատեսական: Թեմայի շուրջ Henaran.am-ի թղթակիցը զրուցեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի հետ: Ադիբեկյանը նշեց, որ 5 միլիոնանոց Հայաստանի մասին ինքը խոսում էր դեռևս 30 տարի առաջ: «Այդ ժամանակ կար ներգաղթ` Ադրբեջանից, Աբխազիայից ու Ջավախքից»,-նշում է սոցիոլոգը և հավաստում, որ […]

Գորիս-Սիսիան և Շուռնուխ-Կապան ավտոճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 4-ի առավոտյան Գորիս-Սիսիան և Շուռնուխ-Կապան ավտոճանապարհներին ձյուն է տեղացել: Նշված ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները կատարում են ճանապարհի մաքրման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ղարաբաղն էլ մտնի ԵՏՄ. Առավոտ

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ԵՏՄ-ից ՀՀ-ի դուրս գալու իրենց նախազծի երեկվա քննարկման ժամանակ Աժ-ում ասաց, որ լուրջ տնտեսա­կան խնդիրներ կան, ախտան­շաններ կան, ու իրենք ընդամենն առաջարկում են հանձնաժողով ստեղծել՝ «յամեռ» անել. «Մարդը, որ բողոքներ ունի, պի­տի մի հատ յամեռով անցկաց֊նենբ, հետազոտենք, որ տես­նենք՝ վիրուս է, հիվանդ է, ինչ է …  ՀՀԿ-ը ասում է՝ այ […]

Ում հետ է ամուսնանում ՍԱՍ-ի Արտակի դուստրը. Հրապարակ

Աշունը եկել է, հարսանիքների սեզոնը՝ բացվել, եւ իշխանական էլիտան աչք չի բա­ցում քեֆ-ուրախություններից։ Հոկտեմբերի 2-ին «Ֆլորենս» ռեստորանային համալիրում տե­ղի է ունեցել եւս մեկ էլիտար հարսանիք. ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի որդին ամուսնացել է Սամվել Կարապետյանի քրոջ դստեր հետ։ Հարսանիքին ներկա է եդել հայաստանյան իսթեբլիշմենթը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ՝ առանց «խնամի-սանիկ» Հովիկ Աբրահամյանի եւ Գագիկ Ծառուկյանի։ Առաջիկայում եւս […]

Շուստրի Լյովը. Ժամանակ

Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել սոցփաթեթի շահառուների բժշկական օգնության եւ սպասարկման նոր կարգը։ Այդ նպատակով առողջապահության նախարարությունը սոցիալական փաթեթի շահառուների համար ձեռք է բերել առողջության ապահովագրության պայմանագրեր։ Թեեւ ԱՄՆ-ից տեղեկացրել են, որ ապահովագրության պայմանագրեր կնքվել են ՀՀ-ում գործող եւ առողջության ապահովագրության ծառայություններ մատուցող բոլոր ապահովագրական ընկերությունների հետ, սակայն այս օրերին սոցփաթեթի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի