04 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օծանելիքի եւ կոսմետիկայի շուկայում հայտնաբերվել են խախտումներ

ԵՏՄ տեխնիկական կանոնակարգրերի հաստատումից հետո հուլիսի վերջից ՇՎՏՄ-ն սկսել է ստուգումներ օծանելիքի եւ կոսմետիկ արտադրանքի շուկայում։ Անցած երկու ամիսներին ստուգում իրականացվել է 14 ընկերություններում, որոնցից 7-ում գործընթացը դեռ շարունակվում է, մյուսներում արդյունքներն արդեն ամփոփված են։ Արձանագրվել են ինչպես հայերեն մակնշման, այնպես էլ որակի համապատասխանության գնահատման փաստաթղթերի բացակայության դեպքեր։ Մասնավորապես՝ 6 ընկերություններում՝ «Բրենդ դիստրիբյուտոր» ՍՊԸ, «Մեգաթոյ» […]

«Արա»-ն վերաբերում էր դատարանին. փաստաբանը` դատախազին

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում  այսօր` հոկտեմբերի 6-ին շարունակվեց  Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը։ Ներսես Պողոսյանի շահերի պաշտպան`  Արայիկ Պապիկյանը միջնորդեց, որպեսզի տեսանկարահանումը կրկին թույլատրվի, միջնորդությանը միացավ Նինա Կարապետյանցը` նշելով, որ այս գործը տեսանկարահանելը արգելելը խայտառակություն է։ Մեղադրող Պետրոս Պետրոսյանը առարկեց : Դատախազը նկատեց, որ դատարանի կիրառված սահմանափակումը օրինաչափ է ։ […]

Լեհ երկրպագուն ապտակել է հայ ոստիկանին. կպատժվի՞

«Անկախ երկրի ներսում տիրող իրավիճակից ցանկացած արտասահմանցի հյուր պարտավոր է հարգել մեր երկիրը, մեր երկրի ոստիկանին, մեր երկրի օրենքները և այլն: Լեհ երկրպագուն ապտակում է իրեն նկատողություն արած ոստիկանին: Նա պետք է պատժվի օրենքի ամբողջ խստությամբ: Պետք է հայտնել դեսպանատուն ու ստիպել, որ նա իրենց երկրում ևս պատասխանատվության ենթարկվի: Ես կասկածում եմ, որ այդ երկրպագուն […]

Աստծու բարկությունը երկնքից հայտնվելու է

Աստծո աներևույթ հատկություններն են` մշտնջենավորությունը, զորությունը և աստվածությունը: Ավետարանի քարոզությունը Աստծո զորությունն է  ի փրկություն բոլոր հավատացյալների: Հետևաբար ով կանչված է ավետարանելու, եթե զլանա իր առաքելության մեջ, ապա կզրկվի զորությունից, իսկ հավատացյալը որ կանչված է լսելու Ավետարանի քարոզությունը, եթե զլանա լսել,ապա կկորցնի իր փրկության հույսը: Իսկ մենք ամեն օր հետաձգում ենք մեզ համար փրկարար Աստվածաշնչի […]

Ուշարություն՝ վարորդներին

Հարգելի համաքաղաքացիներ, Հոկտեմբերի 7-ին մայրաքաղաքում նախատեսված համաքաղաքային շաբաթօրյակով պայմանավորված՝ առավոտյան ժամը 10:00-ից մինչև 13:00-ն երթևեկության համար փակ կլինի Սարալանջի փողոցի՝ Արմենակյան փողոցից մինչև Խորենացի փողոց ընկած հատվածը: Պատճառած ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը: Երևանի քաղաքապետարան  

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային  աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 9-ին ժամը 09.00-24.00 կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի` Մայիսի 9, Ղարիբջանյան, Օդեսայի, Կոտովսկու, Մուսայելյան, Հրազդանի, Նիզամու փողոցների, Վերին Շենգավիթ թաղ. 2-րդ փողոցի և նրբանցքների, Չեխովի փող. 1-ից-22, Մանանդյան փող. 1-ից-17, Մանթաշյան փող. 12-ից-90,  Եղբայրության փող. 1-ից-15 համարների ջրամատակարարումը. Ընկերությունը հայցում […]

Հայաստանն առաջնահերթ ուշադրություն է հատկացնում Ռուսաստանի հետ բազմաշերտ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը

Նախագահի ուղերձը Հայ-ռուսական միջտարածաշրջանային վեցերորդ և Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովների մասնակիցներին և հյուրերին․ Անկեղծորեն ողջունում եմ «Հայաստանը և Ռուսաստանը. գործընկերության բոլոր եզրերը» խորագրով Հայ-ռուսական միջտարածաշրջանային վեցերորդ և Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովների մասնակիցներին և հյուրերին: Այսօր կարելի է վստահորեն ասել, որ համաժողովները դարձել են բովանդակալից, կառուցողական երկխոսության համար արդյունավետ հարթակներ՝ ապացուցելով իրենց պահանջվածությունը:  Համաժողովների […]

Ահազանգ նախարարին. տղաս դանակահարեց ընկերոջը

«Իմ որդին հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի: Տարիներ շարունակ նրա վիճակը կայունացել է «զիպրեքսա» դեղամիջոցի շնորհիվ»,-Henaran.am-ի  թղթակցի հետ զրույցում ասաց Ա.Ն-ն (հանգամանքներից ելնելով՝ կինը չցանկացավ ներկայանալ): Հուզված տիկինը նշեց, որ որդին ապրում էր բնականոն կյանքով, սակայն ծրագիրը ընդհատելուց հետո նրա վիճակը կտրուկ վատացել է. « Բանը հասավ նրան, որ 10 տարվա դասընկերոջը դանակահարեց ու […]

Ռուսաստանում բախվել են գնացքն ու մարդատար ավտոբուսը․ կա 21 զոհ /ֆոտո, տեսանյութ/

Ռուսաստանի Վլադիմիրի շրջանում իրար են բախվել գնացքն ու մարդատար ավտոբուսը, ինչի հետեւանքով 21 հոգի է մահացել, եւս 15-ը վիրավորվել են, հայտնում է ТАСС-ը։ Նշվում է, որ զոհերի թվում երեք երեխա կա։ Եւս երկու երեխա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։  Ներկայումս դեպքի վայրում աշխատում են փրկարարները։    Հայտնի է դարձել, որ ավտոբուսը փչացել է երկաթուղու վրա, վարորդը խնդրել է […]

IDeA հիմնադրամի գլխավոր տնօրեն է նշանակվել Րաֆֆի Պաղճեանը

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի նոր գլխավոր տնօրեն է նշանակվել Րաֆֆի Պաղճեանը։ Րաֆֆի Պաղճեաննավելի քան 35 տարի աշխատել է էներգետիկ ոլորտի համաշխարհային առաջատար Shell ընկերությունում՝ զբաղեցնելով ղեկավար տարբեր պաշտոններ։ ՄինչShell ընկերությունից հեռանալը, նա զբաղեցրել է Միացյալ Թագավորությունում ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը։ «Վերջին մի քանի տարիները IDeA հիմնադրամի համար եղել են կայացման տարիներ։ Մենք հուսով ենք, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի