03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

«Թույլ կտա լուծել հարցը, երբ մարդիկ ասում էին՝ 1 մլն դրամ տվեք, և մենք կլուծենք խնդիրները»

«Մենք պատրաստել և արդեն շրջանառության մեջ ենք դրել համայնքերի սուբվենցիաների տրամադրման կարգը։ Համայնքում կապիալ ծախսեր իրականացնելու մոտիվացին շատ փոքր է։ Հետևաբար մենք առաջարկում ենք, որ եթե համայնքն իր ֆոնդային բյուջեում դնի որոշակի գումար, պետությունն այն պատրաստ է կրկնապատկել: Սա թույլ կտա լուծել այն հարցը, երբ մարդիկ ասում էին՝ 1 մլն դրամ տվեք, և մենք կլուծենք խնդիրները։ Մենք ասում ենք՝ փորձիր քո միջոցներից տրամադրել որոշակի չափ և մենք կրկրնապատկենք այն՝ մեծացնելով քո կապիտալ ծախսերի մասը»,-այսօր ամփոփիչ ասուլիսին ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: 

Նա հայտնեց, որ նախարարությունը խոշորացված համայնքների համար ծրագրային բյուջետավորման անցնելու ձեռնարկ է մշակել, որը  թույլ կտա 2018 թվականից խոշորացված համայնքերին իրենց բյուջեները ծրագրային համակարգով կազմել: Նախարարը կարևորեց ԵՄ-ից խոշորացված համայնքներին տրամադրվող աջակցությունը և նշեց, որ դրանց շրջանակում, օրինակ՝ Դիլիջանում, ԵՄ օժանդակությամբ և պետության մասնակցությամբ 6 ավտոբուս է տրամադրվել, կանգառ, ինչպես նաև ծածկված շուկաներ, որոնք համայնքի բոլոր մասերը կապում են Դիլիջանի հետ։

Դավիթ Լոքյանի ներկայացմամբ՝ նոյեմբերի 13-ին Բրյուսելում ստորագրվելիք ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունքում Հայաստանը Եվրամիությունից ակնկալում է 26 մլն դոլարի չափով ֆինանսավորում համայնքերում տնտեսական ծրագրերի իրականացման և 54 մլն դոլարի չափով փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման համար,  

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ