26 Հուլիսի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մահացել է Լևոն Հայրապետյանը

Այսօր առավոտյան կյանքից հեռացել է հայազգի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը: Նա 68 տարեկան էր։ Հիշեցնենք, որ գործարար Լեւոն Հայրապետյանը ձերբակալվել էր ՌԴ-ում, նա մեղադրվում էր փողերի լվացման մեջ։ Գործարարը տևական ժամանակ տառապում էր քաղցկեղով, և նրա փաստաբանները վերջինիս կալանքը որպես խափանման միջոցը փոխելու հարցն էին բարձրացրել։

«Մի անգամ էլ ծխելուց տեսա` ականջներդ կկտրեմ »

«Ընտանիքը զարգացվածության ապացույց է»,-այսօր՝ հոկտեմբերի 18-ին Փաստաբանների պալատում հրավիրված կլոր սեղան քննարկմանը հայտարարեց փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Քննարկման բանախոսները կարծիքներ են փոխանակում «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Զոհրաբյանը նկատեց, որ հոգեբանական բռնության տակ կարելի է ֆիզիկական և տնտեսական բռնության ենթարկել մարդուն: «Հայկական ընտանիքում ծնողը կարող է երեխային […]

Ինչ է սպասվում մարզպետներին

«Այո, մարզպետները օրենքով են աշխատելու, որովհետև մեր Սահմանադրության փոփոխությունները ենթադրում են, որ մարզպետների ինստիտուտների կարգավորումը պետք է լինի ոչ թե նախագահի հրամանագրով, այլ օրենքով: Բնականաբար, կլինի օրենք, որտեղ նկարագրված են մարզպետական ինստիտուտ և բովանդակությունը, և բոլոր մանրամասները»,-ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե ի՞նչ փոփոխություններ են սպասվում մարզպետների ինստիտուտում, ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ […]

Սահմանամերձ Բաղանիսում ֆիզիկական գոյության խնդիր է դրված /տեսանյութ/

«Մեզ համար առաջնային են ոչ թե սոցիալական խնդիրները, այլ ֆիզիկական անվտանգությունը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը: Գյուղապետի խոսքով՝ վերջին երկու ամիսները համեմատաբար խաղաղ են, կրակոցներ չեն հնչում, բայց բաղանիսցիները միշտ պատրաստ են ու գիտեն, որ հրադադարը կարող է խախտվել: «Բաղանիսցիները այժմ աշնանային գյուղատնտեսական աշխատանքներով են զբաղված: Հիմնականում զբաղվածության խնդիր […]

Այս օրենքը քաղաքացիական պատերազմի կհանգեցնի. Իրավունք

Երեկ Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՀ արդարադատության նախարարության կողմից շրշանառության մեջ դրված «Ըն­տանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախնական նախագծի քննարկումը։ Տար­բեր հասարակական կազմակերպություններ, անհատներ, պատգամավորներ, հասա­րակական գործիչներ դեմ արտահայտվեցին նախագծին, ի հայտ բերելով այն բացասա­կան տարրերը, որոնք կապված են օրենքի նախագծի հետ։ Իրականում Հայաստանին անհրաժեշտ է նման օրենք։ Հարցի […]

Ուժգորոդում սպանվել է «Ապարան» ընկերության գլխավոր տնօրեն Անդրանիկ Նիկողոսյանը /ֆոտո, տեսանյութ/

Ուժգորոդում՝ իր աշխատասենյակում, սպանվել է «Ապարան» ընկերության գլխավոր տնօրեն Անդրանիկ Նիկողոսյանը, ով քաղաքում հայտնի եւ հարգանք վայելող ձեռնարկատեր էր։ Ինչպես գրում է ua-reporter.com-ը, առավոտյան իր աշխատասենյակում մի քանի կրակոցից սպանվել է «Ապարան» կոշիկի ֆաբրիկայի հայազգի տնօրեն, 54-ամյա Անդրանիկ Նիկողոսյանը: Ա. Նիկողոսյանը ծնունդով Ապարան քաղաքից էր: Նա եղել Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչը Անդրկարպատյան մարզում: Նիկողոսյանին սպանողը ձերբակալվել է։ […]

Օդերեւութաբանները կանխատեսում են

Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 18-ի գիշերը կնվազի 1-2 աստիճանով, 18-ի ցերեկը, 19-20-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով: Երևան քաղաքում Հոկտեմբերի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Յուրահատուկ ուսուցչուհին, որը փոխեց իմ կյանքը

Հարութ Սասունյան  «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Ես ցանկանում եմ այս հոդվածը նվիրել անցյալ ամիս իր մահկանուցուն կնքած իմ սիրելի դպրոցական ուսուցչուհուն՝ Օլիվիա Բալյանին, որն իր ազնիվ քայլով փոխեց իմ կյանքը: 1968 թվականն էր: Ես սովորում էի Բեյրութի Սոֆիա Հակոբյան հայկական ավագ դպրոցում: Երբ եկավ ժամանակը գրանցվելու որպես 10-րդ դասարանի աշակերտ, ես գնացի տնօրենի աշխատասենյակ և ասացի նրան, որ […]

Սերժ Սարգսյանը ներում է շնորհել. Հրապարակ

Արդեն հայտնել ենք, որ ՀՀ կառավարությունն ուզում է կատարելագործել եւ օրենքի կարգավիճակ տալ հանցանք կատարած անձանց ՀՀ նախագահի կողմից ներում շնորհելու գործընթացին։ Ներման մասին օրենքի նախագիծը տեղադրվել է edraft.am կայքում, որի այցելուները 100 տոկոսով կողմ են արտահայտվել նախագծին, չնայած այն որոշակի խստացումներ է նախատեսում մասնավորապես խնդրագրեր ներկայացնելու ժամկետների առումով։ Եվ մինչ իրավապաշտպանները, փաստաբանները բարձրացնում են […]

Լարսը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հոկտեմբերի 18-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս  ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի