07 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Դռները փակել էին, ուսանողներին թույլ չէին տալիս դուրս գալ. դա անօրինական է» /տեսանյութ/

Ինչպես հայտնել ենք, Երևանի պետհամալսարանի գլխավոր շենքի դիմաց այսօր՝ նոյեմբերի 7-ի առավոտից ուսանողները հավաքվել են և բողոքի ակցիա են իրականացնում՝ դասադուլի կոչով: Անկցիայի նախաձեռնող   խմբի  անդամներից  Դավիթը, ով միջազգային հարաբերությունների ֆակուլտետում է սովորում, Henaran.am-ի թղթակցի հետ  զրույցում նշեց՝  ակցիայի մասնակիցները շրջել են ԵՊՀ-ի բոլոր մասնաշենքերով՝ մյուս ուսանողներին ևս առաջարկելով միանալ ակցիային, սակայն կան մասնաշենքեր, որոնց  դռները փակված […]

Էդվարդ Նալբանդյանն այցելեց Երուսաղեմի Հայոց պատրիարքարան

Նոյեմբերի 6-ին Իսրայել պաշտոնական այցի շրջանակներում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց Երուսաղեմի Հայոց պատրիարքարան, ուր հանդիպեց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին։ Էդվարդ Նալբանդյանը Երուսաղեմի հայոց պատրիարքին ներկայացրեց իր այցելության նպատակները, արդեն ունեցած հանդիպումների արդյունքները։ Հանդիպմանը անդրադարձ արվեց Սուրբ Հարության տաճարի երեք իրավատեր եկեղեցիների համագործակցության հարցերին։ Զրուցակիցներն անդրադարձան համահայկական օրակարգի մի շարք հարցերի։

Մեկին խեղդել է լարով, մյուսին սպանել է կշռաքարով.սպանության մանրամասները

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Հրազդանի երկու բնակիչների սպանության եղանակը, շարժառիթը, էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։ ՀՀ Քննչական կոմիտեից   հայտնում են, որ քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Հրազդան քաղաքի բնակիչներ Վարդուհի Սիմոնյանի եւ Սամվել Ալիխանյանի սպանությունը կատարվել է շահադիտական նկատառումներով՝ […]

Մեկը կասի լավն է, մյուսը կասի` վատն է…

Քանի դեռ չունենք հարցի պատասխանը, թե իրանական, թուրքական և ռուսական դեսպոտիկ պետությունների կազմում ապրելու տարիները, այդ պետությունների ընդունած որոշումներն ի՞նչ հետքեր են թողել մեր ինքնության վրա, ինչպե՞ս են փոխակերպել մեզ, ո՞ր մեկն ի՞նչ չափով և արդյունքում մեր սոցիալական հարաբերությունների մոդելն ի՞նչ տրանսֆորմացիոն ճանապարհ է անցել(կամ չի անցել), մենք չենք ունենալու հստակ պատկերացում, թե ինչպե՞ս ենք […]

«Տարկետման իրավունքի հանելը կոռուպցիայի խնդիրը չի լուծում»

Տարկետման իրավունքը հանելու դեմ ուսանողների բողոքի ակցիան շարունակվում է: ԵՊՀ-ի դիմացից ուսանողները ենթով շարժվեցին և իրենց ակցիան շարունակում են ԵՊՀ-ի «Սեւ շենք»-ի մոտ : «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ, ուսանող Վահան Կոստանյանը  հայտնում է, որ   դասադուլին միացել են մի քանի հարյուր ուսանողներ: «Մենք կապվել ենք Կրթության եւ գիտության նախարարության հետ ու պահանջել, որ ԿԳ նախարար […]

Առաջադիմություն, թե՞ ողբերգություն․ Հոկտեմբերյան հեղափոխությունից 100 տարի անց

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, լրանում է Հոկտեմբերյան հեղափոխության 100-ամյակը։ Եւ տարիների հետ մի հարց ավելի է սրվում՝ ի վերջո այդ հեղափոխությունը առաջադիմությո՞ւն էր, թե՞ ողբերգություն։ Ինչ էր այն իրականում եւ ինչ տվեց մարդկանց ու աշխարհին։  Ոմանք ասում են՝ այդ հեղափոխությունը պետք էր ու ճիշտ, ոմանք ասում են՝ այն հետընթաց ապահովեց ոչ միայն Ռուսաստանի ու ԽՍՀՄ նախկին […]

«Ոստիկանության համար նոր ջրցաններ, մահակներ, էլեկտրաշոկերներ առնելու փող կա, բայց կրթության համար չկա՞»

Հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրեն Արևիկ Անափիոսյանն ասում է, որ մենք չգիտենք, թե ուր ենք գնում կրթության մեջ, այդ պատճառով էլ չի մշակվում նորմալ կրթական ռազմավարություն: Այս մասին նա նշեց այսօր կազմակերպված քննարկման ժամանակ: «Կրթությունն ամենևին մարգինալ չէ երկու պարզ պատճառով, կրթությունն այն հենքն է, որի վրա մենք կարող ենք ստեղծել ժողովրդավար պետություն, և կրթությունն այն […]

Երկրաշարժ Թուրքիայում

Թուրքիայի Մարմարիս քաղաքում 4.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:  Ըստ թուրքական «Sondakika» լրատվական կայքի՝ Թուրքիայի արտակարգ իրադրությունների նախարարության տրամադրած տվյալների համաձայն, երկրաշարժը տեղի է ունեցել թուրքական ժամանակով ժամը 5:40-ին Էգեյան ծովի թուրքական ափերի մոտ՝ Մարմարիս քաղաքում: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 76,7 կմ վրա, իսկ էպիկոնտրոնում ցնցումների ուժգնությունը կազմել է 4,7 մագնիտուդ:  Աղբյուր`    Ermenihaber.am    

Կնեսեթը պատրաստ է աջակցություն ցուցաբերել բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը

Նոյեմբերի 6-ին պաշտոնական այցով Իսրայել ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իսրայելի Կնեսեթի խոսնակ Յուլի Էդելշտեյնի հետ: Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ Կնեսեթի ղեկավարն ընդգծեց, որ Կնեսեթը պատրաստ է ամենայն աջակցություն ցուցաբերել բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների համակողմանի զարգացմանը։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար նախարար Նալբանդյանը Իսրայելի խորհրդարանի ղեկավարին փոխանեց ՀՀ Ազգային ժողովի նախագահի ողջույններն ու բարեմաղթանքները, ինչպես նաև Երևան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

Ամենաընթերցված