28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Մեծ պայթյուն կլինի՝ ձմեռվա կեսին անջուր կմնան. Փաստ

Էներգետիկ ենթակաոուցվածքների և բնական պաշարների նախարարու­թյան Ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը, որի պաշտոնական կայքում տե­ղադրված վերջին տեղեկությունը 2017 թվա­կանի հունվարի 25-ի “ամսաթվով է, պարզ­վում է, այդքան Էլ «կորած» կառույց չէ: Ավե­լին, այս օրերին, բավականին ակտիվ կեր­պով ձեռնամուխ է եղել մայրաքաղաքի մաս­նավոր տներին մատակարարվող հին ջրագ­ծերը նորով փոխարինելու գործին: Առաջին հայացքից շատ օգտակար ու այս լավ նախաձեռնությունը, որն իրականացվում է կա­ռավարության որոշմամբ, կարող է սոցիալա­կան նոր ու բավականին լուրջ պայթյունի պատճառ դառնալ:

 Խնդիրն այն է, որ մարդիկ, երբ այս օրերին իրենց ձմռան ապրուստի ու տաքանալու վրա ծախսվելիք գումարային հարցերն են պլանավորում, մեկ էլ հանկարծ տեղեկա­նում են, որ կարող են այս ձմռան կեսին ան­ջուր մնալ: Վարկային միջոցներով կառուց­վող այս նոր ջրագիծն ու մասնավոր տներից դուրս տեղադրվող նոր դիտահորը կառուց­վում է նրա համար, որ բնակիչ-բաժանորդ ջրի տեսուչ շփումը հասցվի զրոյի:

Այն կա­ռուցվում է նաև սպառողներին ավելի լավ որակի ջուր մատակարարելու համար, բայց արի ու տես, որ ծրագրից անտեղյակ քաղաքացին միանգամից հայտնվում է անելանելի իրավիճակում, երբ իմանում է, որ դիտահորից մինչև տուն նոր ջրագիծ պետք է կառու­ցի, այն էլ իր գրպանի հաշվին, հակառակ դեպքում տունը կջրազրկվի: Այս երկընտ­րանքի առջև կանգնած մարդիկ ստիպված իրենց առօրյա աջ ու ձախ վազքը պետք է թողնեն ու ձմռան կեսին դիտահորից մինչև տուն ջրագիծ կառուցելու հարցով զբաղվեն: Որ նման լայն թափով ու բարձր մակար­դակով ծրագիր է իրականացվում, շատ լավ է, բայց ցավալին այն է, որ մարդը՝ սպառողը, ում համար իրականացվում է ծրագիրը, ան­տեսված է ու արհամարհված: Այդ հրաշք ծրագրում չկա այն դրույթը, թե սովորական սպառողն ումից և ինչպես պետք է տեղեկա­նա, թե նոր կառուցվող ջրագիծն ինչ չափորոշիչների պետք է բավարարի ով պետք է դրանով զբաղվի և այլն: Չի բացառվում նաև, որ վաղը, մյուս օրը պարզ դառնա նաև, որ նոր կառուցված ջրագիծը «Վեոլիա ջուր» ըն­կերության չափանիշներին չի համապա­տասխանում և իրենք էլ իրենց հերթին մարդկանց ստիպեն նորից քանդելու նոր ջրագիծ անցկացնել կրկին սպառողի միջոց­ների ու նյարդերի հաշվին:

Նման անակնկալներից խուսափելու հա­մար լավ կլիներ, որ կառավարությունը բնակչի առանց այն էլ քայքայված նյարդերը փրկելու համար մտածեր նաև այս մասին ու նույն այդ բնակչի գումարների հաշվին կազ­մակերպեր նաև այս գործընթացը: Ի դեպ, լավ կլինի, որ կառավարության հարգարժան անդամները հիշեին նաև, որ այս երկրում կան նաև սոցիալական այս կամ այն խմբին պատկանող բնակիչ-բաժանորդներ, և նրանց համար պետք է հատուկ պայման­ներով այն իրականացնել:

Մյուս կողմից պատկան կառույցները պետք է կազմակերպեն նաև բաժանորդնե­րի պատշաճ իրազեկման գործընթացը, որ­պեսզի սպառողն էլ տեղին, ժամանակին, կազմակերպված, կազմ ու պատրաստ կա­րողանա պլանավորել այն ծախսը, որը պետք է գալու նոր ջրագիծ անցկացնելու համար:

Բայց, քանի որ մեր իշխանությունները անտեսում են ոչ միայն մարդու, այլև սպառո­ղի իրավունքները, ուստիև նրա գլխին ինչ օյին ուզում՝ խաղում են ու դրա համար պա­տասխան չեն տալիս: Նորմալ իրավական համակարգ ունեցող երկրներում նման փնթի աշխատաոճի, ձմռան կեսին սպառողին նյու­թական ու բարոյական վնաս պատճառելու, ինչպես նաև սթրեսի մեջ գցելու համար մե­ղավորները հաստատ պատասխանատվու­թյան կենթարկվեին: Բայց, քանի որ մենք նման կուլտուրա ունենալու բարեբախտու­թյուն չունենք, ուստի հարկ ենք համարում իրազեկել նման որոշում կայացնողներին, որ դիտահորից մինչև սեփական տուն ջրագիծ կառուցելը բավականին թանկ հաճույք է, այն էլ այս ձմռան կեսին և չի բացառվում, որ անաղմուկ չանցնի:

Այնպես որ, հարգելի վարչապետ, եթե վա­ղը կառավարության շենքի մոտ բողոքողնե­րի մի նոր խումբ ևս ավելանա, հանկարծ չզարմանաք:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում : 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ