28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Բանկային խաղեր. «Սորոս»-ը՝ Սամվել Ալեքսանյանի դեմ. Փաստ

Տարօրինակ բացահայտում են արել «Փաստ» օրաթերթի աղբյուր­ները: Հինգ տարի առաջ Մաշտոցի պողոտայում բազմամարդ մի­տինգներ էին կազմակերպում՝ Փակ շուկան իբր Սամվել Ալեքսանյա­նից փրկելու համար: Թերթի աղբյուրի պնդմամբ՝ երբ Սամվել Ալեք­սանյանը Փակ շուկան «Երևան Սիթիի» էր վերածում, նույն ժամանա­կաշրջանում զուգահեռաբար քանդեցին Վազգեն Սարգսյան փողո­ցում գտնվող, Կենտրոնական բանկից ներքև, Շահումյանի արձանի մոտ շենքերը:

Որպեսզի ժողովրդի ուշադրությունն այս վերջինից շեղեն, Սորոսի հիմնադրամի փողերով «հարձակում»-միտինգներ կազմակերպեցին Ալեքսանյանի դեմ: Արդյունքում՝ այսօր կառուցել են

 «Ամերիա» բանկի մեծ ու տգեղ շենքը: Նախատեսված էր շենքի կառուցմանը հատկացնել 18 մլն ԱՄՆ դոլար, սակայն ծախսվեց 56 մլն դոլար: Թե միտինգների համար հատկացված փողերը և թե «Ամերիա» բանկի շենքի կառուցման փողերը նույն հասցեն ունեն՝ ԱՄՆ:

Միով բանիվ փակ շուկայի միտինգները ծառայեցին նախ Կենտրո­նական բանկի ներքևի շենքը սուսուփուս քանդելուն և ապա «Ամերիա» բանկի շենքի կառուցմանը:

Ի դեպ, այդ բանկի աշխատակիցների ավտոմեքենաները գրա­վել են ամբողջ այդ տարածքը և խանգարում են մարդկանց ու ավտոմեքենաների տեղաշարժին:

 Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ