28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Փո­ղը մեր պապան է». Իրավունք

Իրավաբանների եւ հոգեբանների մի­ջազգային ասոցիացիայի նախա­գահ Խաչատուր Մարոզյանի խոս­քով՝ «Ընտանեկան բռնության դեմ» օրենքի նախագիծն այժմ դրվեց շրջանառության մեջ, քանի որ այժմ հայ հասարա­կությունը գտնվում է ամենաթույլ իրավի­ճակում: Նրա բնորոշմամբ՝ այսօր հայ հասարակությունը դարձել Է նյութա­պաշտ, դատարաններում մարդիկ վիճում են նույնիսկ մեկ կահույքի համար. «Նա­յում եմ այս ամենին եւ չեմ էլ ուզում խոսել, թե այս ուր ենք հասել: Նախ մեզ պետք է ունենալ գիտավերլուծակական կենտրոն, որպեսզի հասկանանք, թե ինչպես քարոզչություն իրականացնենք՝ այդ նյութապաշ­տությունը զսպելու համար:

Մարդը կարող է իրեն ու ընտանիքին ուրանալ՝ հանուն գումարի: Մեր պաշտոնյաներին գումար­ներ են խոստացել, որ օրենքի այս նախագիծը բերել են, բերել են ընտանիքը կոր­ծանելու համար, որովհետեւ մեր լինել-չլինելու հարցը լուծել է մեր ընտանիքը»,- նշեց Խ. Մարոզյանը:

Ըստ նրա՝ հայ ըն­տանիքն Է հաղթել Ավարայրում. «Այժմ ի՞նչ անել, վերադարձնել այդ հաղթանակներն ու ասել, թե սխալ ենք ապրել, ուրա­նանք մեր հոգեւոր հոգեկերտվածքը եւ մեր արժեհամակարգն անվանեք փող, փո­ղը մեր պապան է, ինչպես որ այսօր ասում են որոշ պաշտոնյաներ: Այսօր եկել են, որ­պեսզի մեզ փողով առնեն, որոշ մարդկանց առել են, նրանք էլ իշխող դիրք ունեն ու ասում են հաձնվեք»,- ընդգծեց Խաչա­տուր Մարոզյանը եւ նկատեց, որ այս խնդրին պետք է մոտենալ գիտակցաբար, այնուհետեւ հասկանալ, թե ինչ պետք Է անել:

Անդրադառնալով այն խոսակցություն­ներին, թե տղամարդն ու կինն ընտանի­քում պետք Է ունենան հավասար իրա­վունքներ, Խաչատուր Մարոզյանը նկատեց, որ դա հնարավոր բան չէ, քանի որ հավասարների ընտանիք չի լինում. «Այս օրենքն առաջ քաշողը դեմ է ընտանիքնե­րին, թող ինձ բացատրեն, թե ինչ է նշանա­կում հավասարների ընտանիք, ահա այս­տեղ է համասեռամոլությունը: Ընտանիքում պատասխանատուն տղամարդն է, նա Է ուժեղը եւ զիջողը պետք Է լինի»,- եզրափակեց Խաչատուր Մարոզյանը:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ