07 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ռեկտորատը ճնշում է ուսանողներին սատարող դասախոսներին ու դեկաններին

Համալսարանականների բողոքի ակցիան շարունակվում է։ Հիշեցնենք՝ վերջիններս պահանջում են, որպեսզի տարկետման իրավունքը չվերացվի։ Բողոքի ակցիան նախաձեռնող խմբի անդամներից Դավիթը,   թվ սովորում է  միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, նշեց՝   նախարար Լևոն Մկրտչյանի հետ հանդիպելու, զրուցելու ընթացքում հասկացան՝  օրինագծի առաջ բերելու հետևում կանգնած է ուժեղ քաղաքական ուժ։ «Մարդիկ, ովքեր օրնագիծն առաջ են քաշել, միգուցե իրենց ռեսուրսներով ուժեղ են, բայց ուսանողների […]

Ոստիկանները խոշտանգել են քաղաքացիներին. հարուցվել է քրգործ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ոստիկանության աշխատակիցների կողմից խոշտանգում կատարելու դեպքերի վերաբերյալ ՀՀ քաղաքացիներ Ա. Վարդանյանից ու Պ. Գրիգորյանից ստացված հաղորդումների հիման վրա, տեղեկացնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից:  Այսպես, Ա. Վարդանյանը հաղորդում է տվել, որ 2017 թվականի հուլիսի վերջերին, տեղեկանալով, որ իր ծանոթները բերման են եթարկվել ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին, պարզաբանումներ ստանալու […]

Աղմկահարույց որոշումն ընդունվեց. 16 հազար աղջիկ կպատվաստվի պապիլոմա վիրուսային վարակի դեմ

 Դեկտեմբերի երկրորդ տասնօրյակից սկսած կներդրվի մարդու պապիլոմա վիրուսային վարակի դեմ պատվաստանյութը (ՄՊՊ), որն առավել հայտնի է արգանդի պարանոցի քաղցկեղի դեմ պատվաստանյութ անվամբ: Այս մասին որոշումն ընդունվեց այսօր Կառավարության հերթական նիստի ժամանակ: ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նշեց, որ պատվաստումներն իրականացվելու են 13 տարեկան աղջիկների շրջանում՝ 2 դեղաչափ սխեմայով, 6 ամիս ինտերվալով: Ըստ նրա՝ վերջինս համահունչ է […]

Կարո Եղնուկյանը կրին վատացել է

Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝նոյեմբերի  9-ին պետք է  շարունակվեր «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստը, սակայն երկարատև ընդմիջումից հետո նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց, որ Սասնա ծռերին օժանդակելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանի ինքնազգացողությունը կրկին վատացել է, հնարավոր է՝ շտապ օգնություն հրավիրվի դատարան։ Դատավորը  տեղեկացրեց նաև, որ  15-20 րոպե, մինչ դատական նիստի […]

ՔԿՀ-ներից ահազանգեր ունենք, կայցելենք. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստին հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը  հայտարարեց, որ հանձնաժողովի անդամներն իր գլխավորությամբ առաջիկա օրերին կայցելեն հանրապետության մի շարք քրեակատարողական հիմնարկներ՝ ծանոթանալու դրանց բուժական մասերի վիճակին: «Երկուշաբթի կայցելենք մասնավորապես «Նուբարաշեն» և Դատապարտյալների հիվանդանոց: Այնուհետ՝ «Հրազդան» և «Արթիկ» քրեակատարողական հիմնարկներ: Կլինենք նաև Գորիսում, որտեղից լուրջ ահազանգեր ունենք, կայցելենք «Արմավիր» ՔԿՀ»: Պատգամավորի […]

«Արմենպրես»-ը և ևս 2 թերթ կմիավորվեն

Կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց «Հայաստանի Հանրապետություն – Ռեսպուբլիկա Արմենիա» և «Հանրապետություն» փակ բաժնետիրական ընկերություններն «Արմենպրես» փակ բաժնետիրական ընկերությանը միացման ձևով վերակազմակերպել: ՓԲԸ-ների միացումը հնարավորություն կտա տնտեսել պետական բյուջեի միջոցները, կհանգեցնի կրկնվող գործառույթների օպտիմալացմանն ու կրճատմանը, ինչպես նաև ոլորտի առավել արդյունավետ կազմակերպմանը:

Պուտինն ու Թրամփը վաղը կհանդիպեն

Վաղը՝ նոյեմբերի 10-ին տեղի կունենա Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպումը։ Այդ մասին տեղեկացրել է  ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Երկու երկրների նախագահների հանդիպումը տեղի կունենա Վիետնամում՝ Ասիա-Խաղաղօվկիանոսյան գագաթնաժողովի շրջանակում։ Գագաթնաժողովը կկայանա նոյեմբերի 10-11-ը։    

Եթե մեկը մերկ է

Եթե մի եղբայր կամ քույր մերկ լինի կամ օրվա կերակուրի կարոտ, և ձեզանից մեկն ասի նրանց, գնացեք խաղաղությամբ, տաքացեք և կշտացեք, և մարմնի պետք եղածը չտա նրան, օգուտն ի՞նչ կլինի։ Այսպես էլ հավատքը, եթե գործ չունենա, ինքնըստինքյան մեռած է։ Հակոբոս 2:15-17

Թարմ աչքով նայենք. վարչապետ

Կառավարությունն այսօրվա նիստին հավանություն տվե Հայաստանի Հանրապետության 2018-2020 թվականների տարածքային զարգացման գործառնական ծրագրին: Վարչապետ Կարեն Կարապետյանը դիմելով Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին՝ ասաց, որ այս տարի կատարվել է խոշորացում, ապա հարցրեց. «Մեր աշխատանքների արդյունքում անհրաժեշտությո՞ւն կա՝ բոլոր համայնքները վերանայեն, թարմացնեն, ակտուալացնեն իրենց ծրագրերը»: Դավիթ Լոքյանն ասաց, որ վարչապետի մեկ այլ հանձնարարականով էլ՝ ամեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

Ամենաընթերցված