Հայաստանում բացվեց առաջին «ՌԻՈ»-ն
«ՌԻՈ» առևտրային զվարճանքի կենտրոնների խոշորագույն ռուսական ցանցն ընդլայնում է սահմանները և դուրս է գալիս Հայաստանի շուկա նոր նախագծով: Նոյեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ Ռուսաստանի Դաշնության հանրահայտ ցանցի հանդիսավոր բացումը:
«Տաշիր» ընկերությունների խումբը իր ուժերով լրիվ ծավալով իրականացրել է նոր առևտրային կենտրոնի նախագծման, շինարարական և բրոքերային գործունեության աշխատանքները: «ՌԻՈ»-ն իր դռները այցելուների համար բացեց պաշտոնական արարողությունից անմիջապես հետո, որին ներկա էր Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը և այլ հրավիրված հյուրեր: Առևտրային կենտրոնից բացի «Տաշիրը» ներկայացրեց մի շարք սեփական նախագծեր։ Խմբի ներդրումների միագումար ծավալը բոլոր նախագծերի համար կազմել է մոտ 40 մլն. ԱՄՆ դոլար:
«ՌԻՈ» եռահարկ առևտրային զվարճանքի կենտրոնը, ընդհանուր մակերեսը` 24 հազ. քառ.մ., գտնվում է Երևանի դինամիկ զարգացող վարչական շրջաններից մեկում` Արաբկիրում, հետևյալ հասցեով` Փափազյան 8: Նոր կենտրոնի ընդգրկման գոտում բնակվում է ավելի քան 600 հազ. մարդ: Այցելուների հարմարավետության համար նախատեսված է վերգետնյա ավտոկայանատեղի 250 ավտոմեքենայի տեղով :
Երևանում «ՌԻՈ»-ն դարձավ Հայաստանի տարածքում Խմբի կողմից բացված թվով 4-րդ առևտրի կենտրոնը: Նախկինում 2004թ. բացվել է «Տաշիր» առևտրի կենտրոնը, 2012թ. Դալմա Գարդեն Մոլ առևտրային զվարճանքի կենտրոնը, իսկ 2016թ. Տաշիր Ստրիթ Շոփինգ Գելըրին։
Հյուրերին և կենտրոնի առաջին այցելուներին հասցեագրված իր խոսքում «Տաշիր» ընկերությունների խմբի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը բոլոր ներկաներին շնորհավորեց բացման կապակցությամբ` «ՌԻՈ»-ն այսուհետ նաև Հայաստանում է: Մենք վաղուց էինք սպասում այդ իրադարձությանը, և այսօր վերջապես նոր համալիր ենք բացում: Ժամանակակից աշխարհում առևտրային կենտրոնները զարգացած մեգապոլիսների խորհրդանիշ են դարձել, որտեղ մեկ վայրում մարդիկ կարող են ոչ միայն ձեռք բերել ամբողջ անհրաժեշտը, այլ նաև օգտակար անցկացնել ազատ ժամանակը: Այժմ նման հնարավորություն է ստեղծվել նաև Երևանի բնակիչների համար, չէ որ նոր «ՌԻՈ»-ում մենք պատրաստվում ենք զարգացնել Հայաստանում նախկինում չներկայացված նոր ձևաչափեր:
Համալիրի տարածքում տեղի է ունեցել միջազգային և ռուսական մանրածախ մի շարք բրենդերի ներկայացումը` Love Republic, U.S. Polo, Pricetime, One Way և այլն: Ընդհանուր առմամբ մոլում կգործեն մոտ 80 խանութ, այդ թվում տեղական օպերատորները: Որպես «ՌԻՈ»-ի խարիսխային վարձակալներ են հանդես գալիս Երևան Սիթի մթերային սուպերմարկետը, Goods House ցանցի կենցաղային ապրանքների խանութը (մտնում է «Տաշիր» ընկերությունների խմբի մեջ), Play Lab մանկական զվարճանքի կենտրոնը (մտնում է «Տաշիր» ընկերությունների խմբի մեջ), Սինեմա Սթար ցանցի կինոթատրոնը (մտնում է «Տաշիր» ընկերությունների խմբի մեջ) և Խմբի նախագիծը, որն առաջին անգամ է ներկայացվում Հայաստանի շուկայում` էկզոտարիումը, ընդհանուր մակերեսը 600 քառ.մ., որտեղ ներկայացված են մոտ 60 կենդանիների տեսակներ` ընձառյուծակատուներ, կենգուրու, կրիաներ և այլն: Առևտրի կենտրոնի երրորդ հարկում գտնվող ֆուդքորթի գոտում գտնվում են KFC և Տաշիր Պիցցան: Մոտակա շրջանում կհայտարարվի արագ սպասարկման միջազգային ցանցերի նոր ռեստորանների բացման մասին:
Նարեկ Կարապետյանը նշեց նաև, որ «ՌԻՈ» առևտրի կենտրոնի բացմամբ քաղաքում կբացվեն մոտ 500 նոր աշխատատեղեր:
Համալիրի շենքը առանձնանում է ժամանակակից ճարտարապետանախագծային լուծումներով, որոնք հարմարեցված են տեղական բնակլիմայական առանձնահատկություններին: Շենքի ճակատները կառուցված են բնական քարից, առևտրի կենտրոնի ճակատները զարդարված են շրջապատկեր պատուհաններով:
«Տաշիր» ընկերությունների խումբը հանդիսանում է ռուսական շուկայում առևտրային անշարժ գույքի խոշորագույն զարգացնողներից մեկը: Այսօր Խումբը կառավարում է 30 առևտրի կենտրոններ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Ռուսաստանի այլ քաղաքներում և Երևանում: Այս պահին շինարարության փուլում են գտնվում ևս 6 առևտրային զվարճանքի կենտրոններ: