29 Հուլիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Այդ դեպքում դե վեր ընկեք տեղներդ, ինչո՞ւ եք գնում այստեղից»

«Որ ասում եք` հույս կա՞, հույս չկա՞, գիտեք, վերջին տարիներին մեր ժողովուրդը տեսել է միայն բռնություն, գաղթ, ստրկատիորթւյուն, մի քանի տարվա մեջ ոչինչ չի փոխվում, իրենց ուղեղը լվացած է, իրենք չեն կարող լինել ֆրանսիացու, ռուսի նման կամ մի այլ ազգի նման, որ դարձել են պետություն, սրանք ստրուկ են ուղղակի»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց երգիծաբան, դերասան Սերգեյ […]

Բուքմեյքերական ընկերությունները կտուգանվեն 2 մլն դրամով, եթե խաղադրույք վերցնեն անչափահասներից

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը Facebook-յան էջում գրել է. ԱԺ-ի բոլոր խմբակցությունները ներկայացնող իմ գործընկերների հետ համահեղինակությամբ, այսօր շրջանառության մեջ դրեցի «Վիճակախաղերի մասին» և «Շահումով խաղերի… մասին» օրենքներում փոփոխությունների մի նախագիծ, որի պարզ տրամաբանությունը հետևյալն է. Եթե մինչև 18 տ, իսկ որոշ դեպքերում՝ 21 տ. քաղաքացիներին բուքմեյքերական գրասենյակները, խաղատները և այլն, թույլատրում են կատարել […]

Մահչուփյանը քննդատել է Թուրքիայի իշխանությունների վարած ներքին և արտաքին քաղաքականությունը

Նոյեմբերի 16-ին Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավոր խորհրդական հայազգի Էթյեն Մահչուփյանը  թուրքական ընդդիմադիր «T24» լրատվական կայքում հրապարակել է հոդված՝ «Իշխանության  նախընտրությունները և պատասխանատվությունը» խորագրով:  Դրանում  Մահչուփյանը անդրադարձել է մասնավորապես Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության  վարած ներքին և արտաքին քաղաքականությանը: Մահչուփյանի կարծիքով իշխանությունները  թե՛ արտաքին քաղաքականություն, թե՛ քրդական հարցում ոչ իրատեսական և հակադեմոկրատական նախընտրություններ […]

Երևանում հայտնի գործարարները նորից «իրար են ուտում». կան բերման ենթարկվածներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 15-ին, Երևանում իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու փաստով։ Ժամը 13։50-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Հասրաթյան փողոցի թիվ 12 հասցեում գտնվող շինությունից գողություն է կատարվում։ Դեպքի վայրից Մաշտոցի ոստիկանները փորձում են Երևան քաղաքի բնակիչ՝ 56-ամյա Վարշամ Ղարիբյանին հրավիրել Ոստիկանության Մաշտոցի […]

Ստամբուլի հայկական դպրոցի աշակերտներն այցելել են Թուրքիայի մեջլիս

Ստամբուլի Դադյան հայկական դպրոցի երեխաները դեպի Անկարա կատարած իրենց մեկօրյա այցի շրջանակներում այցելել են Թուրքիայի խորհրդարան: 40 հոգանոց հայ աշակերտների խումբը խորհրդարանում հանդիպել է մեջլիսի 3 հայ պատգամավորների՝ Կարո Փայլանի (քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն»-HDP), Սելինա Դողանի («Ժողովրդահանրապետական կուսակցություն»- CHP), և Մարգար Եսայանի (իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության»-AKP) հետ: Ըստ Թուրքիայում հրատարակվող «Ակոս» հայկական թերթի՝ աշակերտները […]

«Ելքի» նախագծին միացավ նաև ՀՀԿ խմբակցությունը

Նոյեմբերի 16-ին տեղի է ունեցել Երևանի ավագանու Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որի ժամանակ քննարկվել են մի շարք փողոցներ անվանակոչելու նախագծերը: Նիստին ներկա են եղել նաև «Ելք» խմբակցության անդամները և խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: Նիստը վարել է «Ելք» խմբակցության անդամ, հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը: Հիշեցնենք, որ «Ելք» խմբակցությունը սեպտեմբեր ամսին ներկայացրել էր […]

Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներից ևս մեկը մահացել է

Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 41-րդ կմ-ին  նոյեմբերի 15-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային  պատահարի հետևանքով վարորդներից մեկը` 1968 թվականին ծնված Արթուր Ասատրյանը, գիտակցության չգալով, նույնպես մահացել է: Այս մասին  տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Պատահարի հետևանքով  վարորդ Ա.Ա.-ն, ուղևոր՝ 1956 թ.  ծնված Արզուման Ասատրյանը, վարորդ Ա. Մ.-ն, նրա ուղևոր` 1947 թ. ծնված Արտաշես Ջեյրանյանը, և 37-ամյա  մյուս  ուղևորը մարմնական  վնասվածքներով տեղափոխվել էին  հիվանդանոց, որտեղ Ա.  Ջեյրանյանը և Ա.  Ասատրյանը,  գիտակցության  չգալով, մահացել էին:  Կատարվում է քննություն:

Ինչպե՞ս արագ կողմնորոշվել երկրաշարժի ժամանակ և պաշտպանվել նման իրավիճակում

«Արցախպրես»-ի հարցին ի պատասխան՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայության բնակչության հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ Հայկանուշ Եսայանն ասել է, որ դեռևս Սպիտակի երկրաշարժի դասերը ցույց են տվել, որ մարդիկ չգիտեին երկրաշարժից պաշտպանվելու կանոնները, և այդ պատճառով եղան այդքան անդառնալի մարդկային կորուստներ: «Քանի որ գտնվում ենք սեյսմավտանգ գոտում, ու դա պարզ դարձավ Սպիտակի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

Ամենաընթերցված