08 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վրաերթի ենթարկված կինը մահացավ

Նոյեմբերի 24-ին, ժամը 19.10-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Էրեբունի փողոցի թիվ 15/1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 1947 թ. ծնված Գոհարիկ Մարկոսյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է քննություն:

Թուրքիայում հարձակվել են հայկական եկեղեցական միության վրա

Թուրքիայում անհայտ անձիք քարերով հարձակվել են «Փրկության եկեղեցիների միության» Մալաթիայի՝ հայերին պատկանող ներկայացուցչության վրա: Ըստ թուրքական «Gazetekarinca.com» լրատվական կայքի՝ հարձակման պահին շենքում մարդ չի եղել, կոտրվել էն միայն շենքի ապակիները: Նշվում է, որ շրջակայքում տեղադրված անվտանգության տեսախցիկները նկարահանել են հարձակումը, և հարձակման մասնակիցներից մի քանիսի դեմքերը պարզորոշ երևում են տեսանյութի մեջ: Թուրքական ոստիկանությունը դեպքի վերաբերյալ […]

Պատերը քանդել հնարավոր է միայն սկսելով ճշմարտությունից. դեսպան Միքայել Մինասյանի հարցազրույցն իտալական La Stampa-ին

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի նախօրեին, Սուրբ Աթոռում  Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը հարցազրույց է տվել իտալական La Stampa հեղինակավոր թերթին՝ վերհիշելով Հռոմի Ֆրանցիսկոս պապի ուղևորությունը Հայաստան և այդ այցի նշանակությունն ապագային նայելու համար, գրում է Tert.am-ը։ Ինչպես գրում է La Stampa-ն, Հայաստան ուղևորությունը, որը Ֆրանցիսկոս պապը կատարեց 2016 թվականի հունիսին, այն քիչ ուղևորություններից […]

«Ադրբեջանի ղեկավարությունը իր իսկ հասարակության պատանդն է դարձել»

1Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը մոտակա հեռանկարում անհնար է, շատ կարեւոր է եւ համապատասխանում է իրականությանը»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Մինասյանի  խոսքով`Ադրբեջանի իշխանությունները սեփական հասարակությանը թունավորել են գաղափարներով, թե իրենք Ղարաբաղի հարցում պատրաստ են համաձայնել միայն այն […]

«Ընտանիքներ կան, որտեղ 180 կգ-անոց կինը տփում է 56 կիլոգրամանոց ամուսնուն…»

«Հայաստանում կանանց 85 տոկոսը ենթարկվում է բռնության»,-այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Սոցիոլոգը նկատել է, որ  հայ իրականության մեջ հարս եւ սկեսուր հարաբերությունները լարված են եւ դրանից էլ սկսվում է կնոջ նկատմամբ ընտանիքում կիրառվող բռնությունը. Հայաստանում տարածված է ընտանեկան բռնությունը, սակայն, կանայք հաճախ են լռում եւ չեն բարձրաձայնում: «Եթե կինը մի անգամ […]

Հարազատները կնոջը 5 տարի պահել են տնային բանտարկության մեջ /տեսանյութ/

Կրասնոյարսկի ոստիկաններն ազատել են 87-ամյա կնոջը, ով տնային բանտարկության է եղել 5 տարի։ Ոստիկանություն են դիմել կնոջ հարեւաններն ու ասել, որ վաղուց կնոջը չեն տեսել, սակայն բնակարանից լսվում է օգնության նրա ճիչերը, նա ուտելիք է խնդրում։ Ոստիկանները պարզել են, որ Նադեժդա Խիստյաեւային տանը փակել են հարազատները։ Հարազատ տան պատերը 5 տարի կնոջ համար բանտ են […]

Հայաստան-ԵՄ համաձայնագիրը՝ ռուս-թուրքական մերձեցման նոր պատճա՞ռ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Այսօր Բրյուսելում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը,որքան կարելի է կռահել մեծ անհանգստություն է առաջացրել Բաքվում…Փաստաթղթի ստորագրումից որոշ ժամանակ անց ազերիական ԶԼՄ-ները սկսեցին իրենց կողմից գնված տեղացի և հիմնականում ռուսաստանյան քաղաքագետներից և մեկնաբաններից հարցազրույցներ վերցնել այս թեմայի վերաբերյալ…Հասկանալի է,թե ինչու՞ են […]

Արարատի, Աբովյանի և Հրազդանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

Արարատի, Աբովյանի և Հրազդանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Արարատի, Աբովյանի և Հրազդանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Սևանի, Գորիսի, Կապանի ճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի