10 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օդերեւութաբանները կանխատեսում են

Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 13-ի ցերեկը, 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 14-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 3-4 աստիճանով, 15-ին նույնքան կբարձրանա, մնացած մարզերում էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 13-ի ցերեկը, 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քնեսեթում ընդդիմադիրները պատրաստվում են Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև ներկայացնել

Իսրայելի «Yesh Atid» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդը, անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հնչող հակաիսրայելական հայտարարություններին, Քնեսեթից պահանջել է Թուրքիայի դեմ կոնկրետ քայլեր ձեռնարկել: Թուրքական «T24.com.tr» լրատվական կայքը, հղում անելով հրեական «The Times of Israil»-ին, գրում է, որ Լապիդը հայտարարել է, թե իր կուսակցությունը առաջիկայում Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենքի նախագիծ է ներկայացնելու Քնեսեթ […]

Այս տարի ավելի գիտակցաբար կանցկացնեք՝ հաշվի առնելով՝ մյուս Նոր տարին կարճ է

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց 2018 թվկանաին նախածննդյան օրերի քանակը կրճատելու մասին որոշման նախագիծը: Ըստ նախագծի՝ 2019 թ-ի հունվարի 3-ը, 4-ը և 5 աշխատանքային օրեր հայտարարվեցին: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հայաստանյան տոնացույցում միայն հայ ժողովրդի ավանդույթներից բխող Ամանոր (Նավասարդ) և Ծննդյան տոներ նախատեսելով։ Նախածննդյան տոները ոչ աշխատանքային հանդիսանալը նպատակահարմար չէ նաև սոցիալ-տնտեսական տեսանկյունից։ Նախագծի […]

«Դահլիճ բերենք մի բան լինի Եղնուկյանին, կասի՝ դատավորն ա մեղավոր»/տեսանյութ/

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվում է  «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստը: Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտնեց, որ գործով ամբաստանյալ Կարո Եղնուկյանը չի կարող մասնակցել դատական նիստին, քանի որ բարձր ճնշում ունի: «Նիստից առաջ ասեց ճնշումը 180- է, բայց որ դահլիճ բերենք կդառնա՝260: Ասում եմ՝ արի […]

Չորս տարվա վաղեմությամբ սպանությունը բացահայտվեց

2013 թ. հունվարի 18-ին, ժամը 15.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել մի տղամարդ և հայտնել, որ Վաղարշյան փողոցի 24/3 շենքի բնակարաններից մեկում մահացել է կնոջ հայրը: Մեկնած օպերատիվ խումբը բնակարանի հյուրասենյակի հատակին հայտնաբերել էր 1949 թ. ծնված Մամիկոն Ասատրյանի դիակը` գլխի բազմաթիվ վնասվածքների հետքերով: Մ. Ասատրյանի կինը` 1951 թ. ծնված Մանուշակ […]

Բացառել ձևականությունը

Կառավարության հերթական նիստին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը համայնքներում հողերի նպատակային նշանակության փոփոխության գործընթացի պարզեցման վերաբերյալ հանձնարարական ներկայացրեց: «Համայնքներում տնտեսական ակտիվության հետ զուգահեռ հաճախակի է դարձել գործարանների կողմից հողերի նպատակային նշանակության փոփոխության դիմումները: Նշված դիմումների քննության ընթացքում տեղական ինքնակառավարման և տարածքային մարմիններին տրված են լայն հայեցողական լիազորություններ, հստակ չեն համապատասխան դիմումների մերժման հիմքերը, ինչպես նաև չնայած […]

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երեւանում եւ յոթ մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 14-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երեւան քաղաքի՝ 10։00-16։00 Խաղաղ Դոն փ. 1 շենքի 1-6 մուտքերը; 9 շենքը եւ 15, 17, 19 շենքերի 1-8 մուտքերը, Բաշինջաղյան փ. 6/1, 6/2, 159, 159/1, 161, 163, 187, 189 շենքերը, 10։30-16։30 Նոր-Նորքի […]

2018-ին երեք խոշոր իրադարձություն սպասեք

2018 թվականին Հայաստանում կայանալու են երեք խոշոր իրադարձություններ. Կառավարության այսօրվա նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: «ՀՀ ու մայսիյան հերոսամարտերի 100-ամյակը, Երևանի հիմնադրման 2800 ամյակի միջոցառումները, ինչպես նաև հոկտեմբերին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը»,-ասաց վարչապետը՝ նշելով, որ կազմակերպչական աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են: Հաշվի առնելով, որ այս կապակցությամբ Հայաստանում ակնկալվում են զբոսաշրջային այցեր՝ վարչապետը ՀՀ տարածքային կառավարման ու […]

«Բոլորիդ դատելու ենք, բայց եղածին ներում ենք, ախպեր, դուք եկեք». Առավոտ

«Սահմանված կարգի խախտմամբ զին­վորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» աղմուկ բարձրացրած օրենքի քննարկման ժամանակ «Ելք» խմ­բակցության պատգամավոր էդմոն Մարուքյանն առաջարկեց ՊՆ-ին ընդհանրա­պես վճարումները հանել եւ թույլ տալ, որ 27 տարին լրացած բանակում չծառայած քաղաքացիները վերադառնան հայրենիք՝ առանց քրեական հետապնդման արժա­նանալու: Նրա այս հայտարարությունը ՀՀԿ-ի կողձից պոպուլիզմ որակվեց: Այս առնչությամբ Էդմոն Մարուքյանին թղթակիցը հարցրեց՝ Ձեր այդ առա­ջարկից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի