10 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու մասին առաջարկներում ռացիոնալություն չեմ տեսնում. նախագահ (տեսանյութ)

«Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու մասին առաջարկներում ռացիոնալություն չեմ տեսնում, ես այստեղ տեսնում եմ ուղղակի որոշակի շահերի ծառայելու ցանկություն կամ որոշակի համոզվածություն, որը գալիս է նյութին մինչև վերջ չտիրապետելուց։ Բայց եթե իրոք նրանք համոզված են, կարող են լուրջ փաստարկներ բերել… ես որևէ լուրջ փաստարկ չեմ լսել»,-Արմենիա» հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդման ժամանակ հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:   […]

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է, ճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Թուրքիան 10մլն դոլար օգնություն կտրամադրի Պաղեստինին

Թուրք-պաղեստինյան հարաբերությունները էլ ավելի են սերտանում։ Թուրքիան Պաղեստինին 10մլն դոլար չափի օգնություն կտրամադրի։ Ըստ թուրքական «Milliyet» պարբերականի՝ այդ տեղեկությունը հայտնել է «Resmi» պաշտոնաթերթը: Ֆինանսական օգնությամբ նպատակ է դրվում զարգացնել Պաղեստինի տնտեսությունը, հոգալ առաջին անհրաժեշտության ծախսերը, ինչպես նաև զարգացնել երկրի արտադրողականությունը։ Գումարի մի մասն էլ ուղղվելու է Պաղեստինի պետական բյուջե, ինչպես նաև Գազայի շրջան։ Հիշեցնենք, որ […]

Նախագահը հյուրընկալվել է «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցում

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցում հանդիպում է ունեցել ուսումնական այդ հաստատությունում դասավանդող ակադեմիական, փորձագիտական հանրության ներկայացուցիչների հետ: ՀՀԿ քաղաքական դպրոց հիմնելու մասին Հանրապետական կուսակցության հայտարարությունից մոտ մեկուկես տարի հետո կայացած հանդիպման ժամանակ Նախագահը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր ջանք են ներդնում, իրենց ժամանակը տրամադրում սեփական փորձն ու գիտելիքները դպրոցի սաներին […]

Նոր որոշում կալանավորների համար

Կառավարությունը փոփոխություն և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ՝ անազատության մեջ գտնվող անձանց կապն ընտանիքի և արտաքին աշխարհի հետ պահպանելու համար լրացուցիչ հնարավորություններ ստեղծվելու նպատակով: Արդյունքում կպահպանվեն միջազգային բազմաթիվ փաստաթղթերի պահանջները: Ըստ այդմ, նախատեսվում է օտարերկրյա կալանավորված անձանց կամ դատապարտյալներին, որոնց մերձավոր ազգականները չեն կարող տեսակցել նրանց, ինչպես նաև այն կալանավորված անձանց կամ դատապարտյալներին, […]

Հրադադար ենք պարտադրում՝ թշնամին զոհ ունի

«Հրադադար ենք պարտադրում՝ թշնամին զոհ ունի. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ առաջնագծում հայկական կողմի կրակոցից մահացել է զինծառայող Ֆիզուլի Սալախովը: Առաջնագծում զոհված ցանկացած զինծառայողի համար պատասխանատու է ադրբեջանական կողմը, քանի որ իրենց սադրանքների արդյունքն է դա: Եթե իրականում զինծառայողը զոհվել է հայկական բանակի կրակոցից ապա դա եղել է բացառապես պատժից գործողությունների արդյունք»: Աշոտ Ասատրյան

Անհավանական․ ինչպիսին են հանրահայտ «На-На» խմբի աստղերը՝ 28 տարի անց /ֆոտո/

90-ականներին այս խումբը այնքան հանրահայտ էր, որ բոլորը նրանց մասին էին խոսում։ Նրանց համերգներին դահլիճը լեփ-լեցուն էր, աղջիկները պարզապես խենթանում էին նրանց համար։ Այս հայտնի խումբը հիմնադրվել է 28 տարի առաջ, խմբի պրոդյուսերը Ռուսաստանում հայտնի պրոդյուսեր Բարի Ալիբասովն է։ Այսօր ռուսական «На-На» խումբը դեռ կա, սակայն նախկին փառքը չունի, իսկ ժամանակի սեքս-սիմվոլ սոլիստները արդեն բավական տարիքով […]

Սահմանադրությունը չի պարտադրում, փրկեք ձեր երեխաների կյանքը

«Հայրենակիցնե՛ր, ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել հաստատել ՀՀ առողջապահության նախարարության կողմից ՝ դեկտեմբերի 2-րդ շաբաթում սկսել Հայաստանի դպրոցներում 13-ամյա աղջիկներն գարդասիլով պատվաստելու աշխատանքները: Մեկ ամսից ավել է արդեն, մենք համառորեն պայքարում ենք այս գենասպան պատվաստից մեր երեխաներին փրկելու համար, սակայն ստացած դրամաշնորհներն ավելի հզոր են, և մենք գործ ունենք ապազգային մտածողության տեր անձանց հետ, որոնց համար […]

Հարուցվել է քրեական գործ՝ էլեկտրաքարշի կողմից 50-ամյա տղամարդուն վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեկտեմբերի 13-ին Վանաձոր քաղաքի բնակչին էլեկտրաքարշի կողմից վրաերթի ենթարկելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2017 թվականի դեկտեմբերի 13-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Վանաձոր-Արջուտ վազուրդի 2657-րդ կիլոմետրի 8-րդ պիկետում, մեքենավարն իր վարած էլեկտրաքարշով վրաերթի է ենթարկել Վանաձոր քաղաքի բնակչին՝ ծնված 1967թ., […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի