27 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ դեսպանի Ամանորի ուղերձը Հայաստանի ժողովրդին

ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը և դեսպանատան աշխատակիցներն ամփոփում են վերջին 25 տարիների ձեռքբերումներն ու իրենց տոնական մաղթանքը հղում Հայաստանի ժողովրդին, ում հետ շարունակաբար գործակցել են 25 տարիների ընթացքում:

Ծեծկռտուք «Օջախ» ռեստորանում. գյուղապետը ստացել է մարմնական վնասվածքներ

Ոստիկանության Բաղրամյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 23-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով: Shamshyan.com-ի փոխանցմամբ, Ոստիկանության Բաղրամյանի բաժնի համայնքային Ոստիկանության խմբի տեսուչը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ այդ օրը վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Մյասնիկյան գյուղում գտնվող «Օջախ» ռեստորանային համալիրում: Պարզվել է, որ ռեստորանում տեղի ունեցած խնջույքի ժամանակ նույն գյուղի բնակիչներ, 31-ամյա Շիրակ […]

Կառավարությունը հետ է վերցնում մի շարք մեքենաներ

ՀՀ  պետական կառավարման մարմիններում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին պաշտոնատար անձանց հատկացվող ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակի վերանայման և արդյունքում ՀՀ պետական բյուջեի ծախսերի օպտիմալացման ուղղությամբ վարվող քաղաքականության շրջանակներում  առաջարկվում է մի շարք մարմիններին ամրացված 33 միավոր տրանսպորտային միջոցները հետ վերցնել և ամրացնել  <<Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ>> պետական կառավարչական հիմնարկին՝ հետագայում դրանք […]

Աղոթք երեխաների համար

Հայր Աստված, Արարիչ ամենայնի, ինձ արժանացրիր լինել ընտանիքի մայր, պարգևեցիր երեխաներ: Եվ ես համարձակվում եմ բարբառել, որ նրանք Քո երեխաներն են, որովհետև Դու տվեցիր նրանց կյանք, կենդանացրեցիր Քո անմահ հոգով և վերածնեցիր Քո սիրով՝ Սուրբ Ավազանիդ մկրտությամբ: Ինձ օգնիր, որ լինեմ արթնամիտ և երեխաներիս դաստիարակության գործում երբևէ չձանձրանամ: Աղերսում եմ Քեզ. պահիր նրանց Քո սիրով […]

Կյանքից հեռացել է Ռուզան Ալավերդյանը

Դեկտեմբերի 27-ին երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի գլխավոր խորհրդական, ճարտարապետ Ռուզան Ռազմիկի Ալավերդյանը: Ռուզան Ալավերդյանը ծնվել է 1946 թվականի հունվարի 25-ին, Երևանում: 1964թ. նա ոսկե մեդալով ավարտել է Երևանի Նիկոլ Աղբալյանի (Ն. Կրուպսկայայի) անվան միջնակարգ դպրոցը, ապա՝ 1964-1970 թվականներին սովորել և ավարտել է ԵրՊԻ-ի ճարտարապետական ֆակուլտետը: Ռ. Ալավերդյանն […]

Կանանց բռնության դեմ պայքարի հարցում առաջ են գնում

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիային հավանություն տալու մասին որոշման նախագիծը։ «Այս կոնվենցիան ուժի մեջ է մտել 2014 թվականին, պրակտիկորեն բացի ԵԽ երկու անդամներից, բոլոր երկրները ստորագրել են այս կոնվեցիան»,-հայտնեց նա։ Նախարարը կառավարությանն առաջարկեց, որպեսզի Հայաստանն էլ […]

Ոնց որ այդքան էլ ուրախ չեք. վարչապետի տարբերվող հանձնարարականը

«Այսօրվա մեր հանձնարարականը լինելու է լավ նոր տարի դիմավորեք, հանգստանք: Այսօր Կառավարության վերջին նիստն է, շնորհավոր համատեղ աշխատանքի համար»,-այսօր Կառավարության հերթական ու տարվա վերջին նիստն այսպես սկսեց վարչապետ Կարեն Կարապետյանը: նա նշեց, որ 2018 թվականի առաջին 15 օրվա մեջ պետք է ամփոփումներ անեն, հաջորդ 15 օրերին էլ ֆիքսելու են 2018 թվականի անելիքները: «Մանավանդ որ վերջին […]

Լարսը բաց է բոլոր մեքենաների համար. ռուսական կողմում կուտակված են մնում բեռնատարները

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 28-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դեկտեմբերի 28-31-ը, հունվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին եւ Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց, ուստի բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն […]

Դեկտեմբերի 15-21-ը մայրաքաղաքում ծնվել է 433 երեխա

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 15-21-ը մայրաքաղաքը ծննդատներում լույս աշխարհ է եկել 433 երեխա՝ 219 տղա, 214 աղջիկ: Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր – համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 34153 քաղաքացի:

Իր հրեշտակներին հրամայել է քեզ համար. Աստվածաշունչը բացահայտում է

1 Բարձրյալի ծածկոցի տակ բնակվողը Ամենակարողի շուքի տակ է հանգստանում։ 2 Ես կասեմ Տիրոջը. Իմ ապավեն եւ իմ ամրոց, իմ Աստված, որին ես հուսացած եմ։ 3 Որովհետեւ նա կփրկի քեզ որսողի որոգայթից, չար ժանտամահից։ 4  Նա կծածկի քեզ իր փետուրներով, նրա թեւերի տակ ապահով կլինես. Նրա ճշմարտությունը ասպար է եւ զրահ։ 5 Դու չես վախենա գիշերվա զարհուրանքից. Այն նետից, որ թռչում է ցերեկը։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի