10 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վերահսկողությունը տոներին կուժեղացվի

«Իրականացվել է ռեֆորմ անասնապահության բնագավառում, ներդրվել է ռիսկերի գնահատման մոդել, մոնտորինգային և այլ ծրագրեր..»,-այսօր՝ դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը: Նա հայտնել է, որ  անցած տարի ծառայությունն իրականացրել է կառավարության ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումները:   Կարապետյանի խոսքով՝  դաշտում դեռ կան բազմաթիվ խնդիրներ, որոնք չեն […]

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է, ճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն    

Չենք կարող վտանգի տակ դնել Հյուսիսային Իրաքում բնակվող քրիստոնյա ժողովիդին

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանն ասում է, որ այն քաղաքցիներն, ովքեր դիմում են պատգամավորին, կամ ֆինանսական օգնություն են հայցում, կամ դատական որևէ հարցում միջամտություն են ակնկալում կամ իրավական խորհրդատվություն: Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը: Պատգմավորն ասաց, որ ինքն էլ բազմաթիվ քաղաքացիների է ընդունել անցյալ տարում, թվարկեց մի շարք կարևոր նախագծեր, որոնք […]

Զինծառայությունից ազատված 202 անձանցից 186-ը հայ առաքելական եկեղեցու սպասավորներ են

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն անդրադարձավ զորակոչիկների իրավունքների խախտումներին: «1998թ.-ից մինչև 2017թ.-ի հուլիսի 31-ը կառավարության որոշմամբ տարկետումների և պարտադիր զինվորական ծառայությունից ազատումների վերաբերյալ տվյալների ուսումնասիրության արդյունքում պարզ դարձավ, որ տարկետում տրվել է 1282 քաղաքացու, որոնցից 717-ին են կրթություն ստանալու մասով տարկետում տրամադրել, իսկ 2-րդ տեղում Հայ Առաքելական Եկեղեցու սպասավորներն […]

Աշխատանքներ ենք անում ընդունելու Ռոբերտ Քոչարյանի փաստաթղթերը

Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանն ասում է, որ ընթացիկ աշխատանքներից բացի իրենց համար կարևոր է փաստաթղթերի արխիվացումը, հրապարակումը, քաղաքացիների սպասարկումը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա հայտնեց, որ այս տարի կտրուկ աճել է քաղաքացիների դիմումները, դա պայմանավորված է նրանով, որ արդեն հասել է այն ժամանակը, երբ սկսում են թոշակ ստանալ նրանք, ովքեր 90-ականներին տեղափոխվեցին ՌԴ: 45 […]

«Դե երեխա ունենք, վիզը հո ծուռ չենք թողնելու»

Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը կարծում է, որ սպառողների համար  թանկացումներն սկսվեցին ավելի շուտ, քան միշտ լինում է: «Բավականաչափ շատ է տուժել ազգաբնակչությունը: Տեսնում ենք, որ մարդիկ գնումներ կատարում են, իրենց կաշվից դուրս են գալիս, որ գնում անեն, ասում են՝ դե երեխա ունենք, վիզը հո ծուռ չենք թողնելու, մի բան կանենք: Բայց ինչքա՞ն […]

Տոնը բեռ մի դարձրեք. Սննդաբանի խորհուրդները/տեսանյութ/

«Մեր հասարակությունը  շատ մեծ դեր է տալիս կողքինի կարծիքին, այդ պատճառով էլ, ցավոք սրտի, այս տոնական օրերի ուրախությունը փոխվում է ծանր հոգսի, թե ինչպես ուրիշից հետ չմնալ, ինչպես անել, որ սեղանը շքեղ լինի՝ անկախ հնարավորություններից,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց սննդաբան Հասմիկ Աբովյանը: Սննդաբանը խորհուրդ է տալիս.«Քիչ-քիչ վերափոխվել և փորձել ապրել սեփական հաճույքի համար, որ վայելքը […]

Կոտայքի մարզում փորձել են բռնաբարել 28 շաբաթական հղի կնոջը

Կոտայքի մարզում հղի կնոջ բռնաբարության փորձի դեպք է գրանցվել: Pastinfo-ի  փոխանցմամբ, ըստ ահազանգի՝ 24-ամյա հղի կնոջ տուն ներխուժած անձնավորությունը նախ ծեծել է նրան, ապա փորձել է բռնաբարել: Բարեբախտաբար կնոջ ամուսինն այդ պահին տուն է վերադարձել և այդկերպ կանխվել է տուն ներխուժած տղամարդու գործողությունները:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի