05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Պաշտպանության նախարարությունը այս հաղորդագրությամբ Ադրբեջանի փոխարեն «կռուտիտ» է լինում․ Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ»  խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հասանք, իջեք… ՀՀ Պաշտպանության նախարարությունը այս հաղորդագրությամբ Ադրբեջանի փոխարեն «կռուտիտ» է լինում»:

Ադրբեջանն արդեն մեկ շաբաթ է` ահաբեկում է սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին. Տիգրան Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Եթե մի երկրում առաջին դեմքերի մակարդակով անընդհատ Ադրբեջանին հավաստիացնում են, որ օկուպացված, խլված տարածքները ռազմական ճանապարհով հետ բերելու նպատակ չունեն, բնական է, որ Ադրբեջանը կկրակի էլ, ագրեսիայի էլ կդիմի, նոր տարածքներ էլ կխլի: Ու սրանք ինքնիշխանությունից ու տարածքային ամբողջականությունից ամենօրյա ռեժիմով գոռացողներն […]

Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին

 ՀՀ պետական, քաղաքական գործիչ, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցի կապակցությամբ ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ անդամների ուղեկցությամբ այսօր այցելել է Կոմիտասի անվան պանթեոն և երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի ընտանիքի անդամների ու կուսակից ընկերների հետ հարգանքի տուրք մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին:      

Հարգելի գործընկերներ, աղջիկներ և տղաներ, նույնիսկ 1000 անգամ կրկնված սուտը չի դառնում ճշմարտություն․ Աշոտյան

Ընդդիմադիր դաշտի վերջին զարգացումներին նվիրված ռեզոնանսային իմ մի շարք հոդվածներից հետո ժամանակավոր դադար վերցրեցի՝ հնարավորություն տալով մեր գործընկերներին բանաձևել և հանրայնացնել իմ կողմից բարձրացված հարցերի իրենց պատասխանները։ Ավաղ, ինչպես և կանխատեսում էի, բովանդակային քննարկումները սկսեցին դոփել տեղում, սրան ի հակառակ էլ ավելի մեծ եռանդով գործի դրվեց տիպիկ նիկոլական մեխանիզմ՝ մաքսիմալ ստերի, մոլորեցումների, կեղծիքների և վիրավորանքների […]

Իսկ գիտե՞ք, թե ինչու է ՀՀԿ քաղաքական դպրոցը կրում Անդրանիկ Մարգարյանի անունը․ Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ»  խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ես չեմ հանդիպել Անդրանիկ Մարգարյանին, բայց շատ պատմություններ եմ լսել նրա մասին ավագ ընկերներիցս։ Այսօր կկիսվեմ մեկով։ Շատերդ գիտեք, որ Հանրապետական կուսակցության հիմնադիրները խորհրդային իշխանության տարիներին գործել են ընդհատակում ՝ տարածելով ցեղակրոնության եւ ազգային գաղափարոխոսության թեզերը։ Տրամաբանորեն ՝նրանք հաճախ հայտնվել են խորհրդային КГБ-ի ուշադրության կենտրոնում։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի