05 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ի՞նչ գործ ուներ ՓՊ նախագահը ՀՀԿ գրասենյակում. մանրամասներ/տեսանյութ/

«Այո, հանդիպել եմ ՀՀԿ անդամների հետ և հանդիպելու եմ: Եղել եմ ՀՀԿ գրասենյակում և հանդիպել եմ ՀՀԿ ներկայացուցիչների հետ: Քննարկումների շրջանակում  հանդիպելու եմ ՀՅԴ և «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչների հետ:«Ելք» խմբակցության ներկայացուցիչների հետ արդեն քննարկումների մեջ ենք»,-այսօր՝ փետրվարի 7-ին Փաստաբանների պալատում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով հարցին, թե երեկ ՓՊ նախագահի մեքենան տեսել են ՀՀԿ գրասենյակի […]

Ավտովթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին

Փետրվարի 6-ին, ժամը 23:42-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Սարավան գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 164-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի 33 DO 786 պետհամարանիշով (վարորդ՝ Է. Բ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և […]

Դին հայտնաբերվել է բազմոցին

Փետրվարի 6-ին, ժամը 23:54-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաբայան փողոցի թիվ 34 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել 1962 թ. ծնված Ա. Ա.-ի դին:

Ճանապարհային նշանը դնելիս հաշվի են առնո՞ւմ՝ ում է պատկանում գազալցակայանը, խանութը

Ազգային ժողովոը քննարկում է «Ճանապարհային նշանների և ազդանշանների մասին» կոնվենցիան վավերացնելու մասին օրինագիծը: «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը նշեց, որ կառավարության որոշմաբ ամրագրված են ճանապարհային երթևեկության կանոնները: Դիմելով Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Գագիկ Գրիգորյանին՝  պատգամավորը հարցրեց. «Ճանապարհային երթևեկության նշանների տեղադրումը կամայակա՞ն որոշում է, թե՞ տեղադրվում են նորմատիվ իրավական ակտով»: Փոխնախարարն արձագանքեց, որ […]

Հանցավոր խումբ «Աշտարակ կաթ»-ում

«Հայ տնտեսվարողների և սպառողների իրավապաշտպան կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանը վստահ է ՝ «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ում գործել է հանցավոր խումբ, որը խաբեությամբ փորձել է 240 մանրածախ տնտեսվարողների շորթման ենթարկել: Այսօր այս մասին վերջինս նշեց «Հենարան» մամուլի ակումբում։ Բանախոսը տեղեկացրեց՝ վերոնշյալ մանրածախ առևտուր իրականացնողները և «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ն մինչև 2016 թվականի դեկտեմբերը, այսինքն՝ մինչև ընկերության սնանկ […]

Պետք է աշխատել թռիչքների աշխարհագրության մեծացման ու բյուջետային ավիաընկերությունների ներգրավման ուղղությամբ. Կարեն Կարապետյան

Կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանին ներկայացվել են ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքները և 2018 թ. անելիքները: Վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը զեկուցել է, որ նախորդ տարվա համար  նախատեսված բոլոր գերակա ծրագրերն ու միջոցառումները իրականացվել են: 2017թ. դեկտեմբերի 7-ից  ներդրվել է Հայաստանի Հանրապետության […]

«Հայոց ազգի օրեր»․ Բարեկենդան

Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն: Այն ուրախության ու զվարճանքի օր է, հիշեցնում է Ադամի և Եվայի դրախտային կյանքը, երբ նրանք ապրում էին վայելքի ու անհոգության մեջ: Նախկինում դրանք հեթանոսական տոնախմբությունների օրեր էին, կատարվում էին փետրվարին կամ մարտի սկզբին: Տոնը հավանաբար կապ ուներ գարնան սկսվելու հետ: Եվ պատահական չէին զվարճությունները, որոնք արթնացող բնությանն ուրախ դիմավորելու, մարդկանց վերակենդանացնելու խորհուրդ ունեին: Մարդիկ մաղթում […]

Ծանր հանցագործության համար 59 անձ, առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքով 7 անձ է արդարացվել. դատական դեպարտամենտ

  ՀՀ դատարանների կողմից 2017 թվականի ընթացքում քրեական գործերով լրիվ կամ մասնակի արդարացված անձանց թվի, նրանց մեղսագրված հանցագործությունների ծանրության աստիճանի, տարիքի, սեռի և ընտրված խափանման միջոցների վերաբերյալ համապարփակ վերլուծություն   ՀՀ դատարանների կողմից կայացվել է 143 դատական ակտ 180 անձի (180:3861*100=4.7%) վերաբերյալ, որից 142 (78.9%) անձ ձեռք է բերել լրիվ արդարացվածի կարգավիճակ, իսկ 38 (21.1%) […]

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 8-ին ժամը 11.00-14.00 կդադարեցվի Արարատի մարզի Մասիս քաղաքի՝ Կայարան թաղամասի, 5-րդ փողոցի 33, 34 շենքերի և  Հայանիստ, Դարբնիկ, Դաշտավան, Զորակ գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Թայլանդում նոր դեսպան է նշանակվել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել, որի համաձայն,  Սերգեյ Մանասարյանը համատեղության կարգով նշանակվել է Թաիլանդի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ ՄԱՆԱՍԱՐՅԱՆԻՆ, համատեղության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի