30 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կամ մեր հարաբերությունները կկարգավորվեն, կամ էլ ամբողջովին կվատանան. Չավուշօղլուն ԱՄՆ-ին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնի հետ հանդիպումից առաջ խոսել  է  թուրք-ամերիկյան հարաբերությունների վերաբերյալ: «Արդեն չենք ցանկանում լսել ԱՄՆ-ի խոստումները: Մենք այժմ հստակ քայլեր ենք ցանկանում տեսնել: Գյուլենական համայնքի, Սիրիայի քրդական ուժերի հարցում  ԱՄՆ-ի  հետ մեր շփումներում լուրջ սխալներ ենք տեսնում: Մեզ տրված խոստումները չիրականացվեցին: Կամ մեր հարաբերությունները կկարգավորվեն, կամ էլ […]

Ոստիկանները հեռացրին քաղաքապետարան ներխուժած քաղաքացիներին

Երեւանի քաղաքապետարանի դիմաց այս պահին մի խումբ քաղաքացիներ բողոքում են ավագանու նիստի ընթացքում ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության կին անդամի նկատմամբ կիրառված բռնության դեմ: Ակցիայի մասնակիցներն ասում են, որ իրենք ոչ թե աջակցություն են հայտնում որեւէ քաղաքական ուժի, այլ պարզապես դատապարտում են բռնությունը եւ ակցիան կազմակերպելով իրենց բողոքն են հայտնում այսօր ավագանու նիստի ընթացքում կատարված բռնության դեմ: […]

«Առնվազն անբարոյական է». դատախազը պահանջեց «պատժել» Անդրիաս Ղուկասյանին

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է  2016թ. հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված ու մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի դատաքննությունը: Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն այսօրվա նիստում   ամբաստանյալ Անդրիաս Ղուկասյանին դատական սանկցիայի ենթարկելու միջնորդություն ներկայացրեց։  […]

Ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  փետրվարի 13-ին՝  ժամը 14:30-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Մարալիկի, Արթիկի, Ախուրյանի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր  ավտոճանապարհները բաց են:

Ավարտվել է Սյունիքի անտառտնտեսությունում ծառերի ապօրինի հատման փաստերը թաքցնելու համար պաշտոնատար անձանց կաշառելու վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը

Պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու, կաշառք տալու և ծառերի ապօրինի հատման դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել է, որ ՀՀ բնապահպանության նախարարության նախկին բնապահպանական պետական տեսչության պաշտոնյաները խոշոր չափերով կաշառք են ստացել` «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Արծվանիկ» անտառպետությունում ապօրինի հատված ծառերի իրական ծավալները չարձանագրելու համար: Բացի այդ, շահադիտական և […]

Մայր Աթոռում կքննարկվի Պոլսի պատրիարքությունում ստեղծված իրավիճակը

Փետրվարի 9-ին Պոլսի հայոց պատրիարքության կրոնական ժողովը, տեղի տալով պետության պահանջներին, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին վերականգնել էր պատրիարքի փոխանորդի պաշտոնում: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը «Էրմենիհաբեր»-ին հայտնեց, որ Գերագույն հոգևոր խորհուրդը առաջիկա ժողովին կանդրադառնա այս հարցին: «Փետրվար  20-ին կայանալիք  Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում կքննարկվի Պոլսո Հայոց պատրիարքարանում ստեղծված իրավիճակը»: Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին […]

«Հայանտառ»-ում բազմաթիվ խախտումներ են բացահայտվել

Բնապահպան Կարինե Դանիելյանի խոսքով՝ անտառներին հիմնականում վնաս են հասցնում ոչ այնքան հարակից գյուղերի առանձին բնակիչները, որքան համակարգված անտառահատումներ կազմակերպող գործարարները: Այս մասին նա խոսեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը: նա ընդգծեց, որ այդ խնդիրը միշտ եղել է, և դրա հաշվին մի շարք անբարեխիղճ գործարարներ կարողություններ են վաստակել, իսկ սովորական մարդիկ ոչ մի լուրջ բան չեն ստացել: «Հայանտառ» պետական […]

Ես երեկոյան բարձը կդնեմ բերանին, կխեղդեմ, ես էդպիսի տղա չունեմ. Վ. Ղուկասյան

«Իմ որդին ինչ-որ արել է, նա իր արածի համար պատասխան տվել է, առաջին հերթին օրենքի առաջ, ես զզվում եմ այն ծնողներից, ովքեր իրենց երեխաներին լկտի են դաստիարակում։ Այ կան չէ երես առած, հաբրգած, ամենաշատը ես զզվում եմ նմանատիպ երիտասարդներից, եթե իմ որդին նմանատիպ լինի, հավատացեք, ես երեկոյան բարձը կդնեմ բերանին կխեղդեմ, ես էդպիսի տղա չունեմ», […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի