30 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Մեր երկրի իրական գերբը գահավիժող այդ աղջնակի՝ մահվան սարսուռ ապրող դեմքն է»

«Երիտասարդ, միայնակ մայրը 9-ամյա աղջնակի հետ նետվել է կամրջից՝ անկարող լինելով ապահովել իրենց գոյությունը։ Աղջնակը հաստատապես տեղյակ չի եղել մոր մտադրության մասին։ Դուք կարո՞ղ եք պատկերացնել փոքրիկի դեմքի արտահայտությունը գահավիժման այն պահին, երբ հասկացել է, որ մեռնելու է շուտով․․․ Դուք կարո՞ղ եք պատկերացնել այն ճիչը, որն արձակել է նա մահից առաջ։ Փորձեք․․․ Իրականում կամուրջից այդ […]

Ճապոնական հրաշքը․ Հանյուն՝ կրկնակի օլիմպիական չեմպիոն գեղասահքում /ֆոտոշարք/

Ճապոնացի գեղասահորդ Յուձուրու Հանյուն աներեւակայելի ծրագրով առաջատարը դարձավ Փհենչհանում ընթացող ձմեռային Օլիմպիական խաղերի տղամարդկանց մենասահքում։ Հանյուն կրկնեց Սոչիի օլիմպիական խաղերում տարած հաղթանակը՝ դառնալով կրկնակի օլիմպիական չեմպիոն։  Երկրորդ տեղում կրկին Ճապոնիայի ներկայացուցիչն էր՝ Սոմա Ունոն, բրոնզե մեդալին արժանացավ Խավյեր Ֆերնանդեսը՝ Իսպանիայից։ Այս երկու մարզիկները եւս հրաշալի ծրագրով հանդես եկան ու աներեւակայելի լավն էին։   Հանյուի հաղթանակը, սակայն […]

Որտեղի՞ց այդ ցանկությունը ուրիշների մեջ նկատել միայն վատը

ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԵՆ ՄԻ ԴԱՏԵՔ․․․ Որտեղի՞ց է ցանկությունը ուրիշների մեջ նկատել միայն վատը: Կան շատ մարդիկ, որոնք ուրիշներին դատելով, իրենց երեւակայության մեջ պատրաստ են քանդել և փլուզել ամեն ինչ ու նվաստացնել բոլորին, նրանք հիվանդագին են արձագանքում ուրիշների թերություններին և վերջ ի վերջո սեփական մտքի հակամարտությունների արդյունքում գալիս են ներքին հոգեկան սպառման: Մերձավորին դատելու երեւույթը խլում […]

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 17-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Թուրքիայի ագրեսիվ պահվածքի մասին տեղեկացրել ենք ՆԱՏՕ-ին և ԱՄՆ-ին. Հունաստանի վարչապետ

Վերջին շրջանում Հունաստանի և Թուրքիայի միջև Էգեյան ծովում մեծացած լարվածությունը տեղափոխվել է ՆԱՏՕ-ի հարթակ։ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Թուրքիային մեղադրել է ագրեսիվ պահվածքի համար։ Նա տեղեկացրել է, որ Հունաստանը Թուրքիայի դեմ բողոք է ներկայացրել ՆԱՏՕ-ին և ԱՄՆ-ին։ Ցիպրասն ընդգծել է, որ իրենք չեն հանդուրժի Հունաստանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված հարձակումները և հիշեցրել, որ Հունաստանի սահմանները […]

Գորիսի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է,  տեսանելիությունը՝ 40-50 մետր: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Դե ավելի լավ, եթե կգա Լևոն Տեր-Պետրոսյանը, թող գա. Գ. Սահակյան (տեսանյութ)

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը կողմ է «Մարտի 1-ի, 2-ի» իրադարձությունների վերաբերյալ խորհրդարանական լսումներին, որ նախաձեռնել է «Ելք» խմբակցությունը: Այս մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում: Հարցին, թե ՀՀԿ-ը կմասնակցի լսումներին, նա պատասխանեց. «Լսումները նրա համար են, որ դրսից մարդիկ մասնակցեն, ոչ թե խորհրդարանականները, առավելապես մասնակցում են հրավիրվածները: Բնականաբար, կմասնակցեն նաև տարբեր խմբակցությունների ներկայացուցիչներ: […]

Սերժ Սարգսյանը ընտրության հնարավորություն չի թողել. ո՞ր հրացանն է «կրակելու». Ժամանակ

«Դատելով կառավարության կառուցվածքի եւ գործունեության ֆունկցիոնալ բաժանումների, ավելի շուտ ֆունկցիոնալ համակենտրոնացման մասին օրենսդրական նախաձեռնություններից, Սերժ Սարգսյանի ապրիլյան վարչապետությունը ստանում է միս ու արյուն: Այդուհանդերձ առանցքային հարց է մնում այն, թե ինչպես պետք է ձեւակերպվի այդ վարչապետությունը, այսինքն ինչպես պետք է ձեւակերպվի Սարգսյանի առաջադրումը Կարեն Կարապետյանի փոխարեն, եթե Կարապետյանը հայտարարում է, որ գերազանցում է անգամ սահմանված […]

Փաշինյանն ու Մարուքյանն էլ «բախվեցին». Հրապարակ

«Սերժ Սարգսյանի վերարտադրության կասեցման հարցը «Ելք»-ում դարձել է բուռն բանավեճի թեմա։ Մի մասը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կարծում է, որ պետք է պայքարել այդ գործընթացի դեմ, մյուս մասն էլ, ի դեմս Էդմոն Մարուքյանի, հակադարձում է, որ, այսպես կոչված՝ «ինստիտուցիոնալ» հակասության խնդիր կա։ Բանն այն է, որ Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում, ըստ օրենքի, պետք է ներկայացնի ՀՀԿ […]

Ոստիկանությունը Երեւանում քուրդ ահաբեկիչների է փնտրում. ՀԺ

««ՀԺ»-ի աղբյուրներին հայտնի դարձավ, որ ոստիկանները հարցաքննել են Երեւանում վարձակալված մի բնակարանում ապրող երեք քուրդ եւ երկու հայ ուսանողների: «Վերջիններս ուղղորդված են գնացել այդ բնակարան»,-համոզված են հայ ուսանողները: Մեր աղբյուրը որոշ մանրամասներ ներկայացրեց կատարվածից: Ըստ այդմ, սկզբում հայերին են հարցաքննել, հարցրել են, թե ինչ գործ ունեն քրդերի հետ: Պատասխանել են, որ ուսանող են, տան վարձը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի