31 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մթերքներ, որոնք կարող են գլխացավ առաջացնել

Հանկարծակի սկսված գլխացավերը հիմնականում հետեւանք են սթրեսի, հոգնածության, ջրազրկման։ Սակայն կան որոշակի մթերքներ, որոնք գլխացավեր են առաջացնում, հատկապես, եթե խորնիկ գլխացավեր կամ միգրեն ունեք։ Այդ մթերքները ազդակ են դառնում, որպեսզի գլուխը սկսի ցավել։ Ահա թե որոնք են դրանք։ Պահած, հորած պանիրները Այնպիսի պանիրները, ինչպիսիք են չեդդերը, կամամբերը, շվեցարականը կամ այլ, այսպես ասած, երկար պահած պանիրները […]

Ս. Սարգսյանը և Վ. Պուտինը համարվում են հայ-ռուսական դաշնակցական հարաբերությունների երաշխիք

Սոցհարցում. Ներկայիս ընտրական գործընթացները Հայաստանում և Ռուսաստանում հայ հասարակության աչքերով  Փետրվարի 20-ին ժամը 13:00-ին Տեսակետ մամլո-ակումբում տեղի ունեցավ «Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի «Ներկայիս ընտրական գործընթացները Հայաստանում և Ռուսաստանում հայ հասարակության աչքերով» թեմայով մամլո-ասուլիսը: Ասուլիսի ընդացքում բանախոսներ Արման Ղուկասյանը և Ծովինար Կոստանյանը ներկայացրեցին, որ մարտի 18-ին Ռուսաստանում տեղի կունենան նախագահական ընտրությունները, իսկ Հայաստանում ապրիլի 9-ին կլրանան […]

Գերմանացիների վերելքը դահուկային երկամարտում, հրաշքներ՝ սառույցին․ օլիմպիական օրվա հերոսներն ու մեդալային հաշվարկը /ֆոտո/

Փհենչհանում ավարտվեց ձմեռային օլիմպիական խաղերի 11-րդ օրը, որի ընթացքում խաղարկվեց մեդալային 5 հավաքածու։ Առաջինն անցկացվեց գեղասահքի պարային զույգերի մրցույթը։ Այստեղ Կանադան ներկայացնող Տեսա Վիրտյու – Սկոտ Մոիր զույգն իսկական հրաշք ցուցադրեց սառույցին։ Նրանք նվաճեցին ոսկե մեդալը՝ աշխարհի նոր ռեկորդ սահմանելով։ Երկրորդը Գաբրիելա Պապադակիս – Գիյոմ Սիզերոն զույգն էր՝ Ֆրանսիայից, իսկ երրորդը՝ Մայա եւ Ալեքս Շիբուտանիները։ Նրանք քույր ու […]

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ փետրվարի 21-ին ժամը 10։00-20։00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի՝  Արայի,  Գիտավան 1 և  Գիտավան 2 թաղամասերի ջրամատակարարումը։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Ի հեճուկս բոլորին․ Շակիրան ամուսնու եւ երեխաների հետ զբոսնել են Բարսելոնում /ֆոտո/

Չնայած համառորեն չեն դադարում երգչուհի Շակիրայի եւ ֆուտբոլիստ Խերար Պիկեի ամուսնալուծության մասին լուրերը, զույգը երջանիկ է ու միասին։ Նրանք իրենց որդիների հետ զբոսնել են Բարսելոնում, որտեղ էլ նրանց բռնացրել են պապարացիները։ Նրանք 5-ամյա Միլանի եւ 3 տարեկան Սաշայի հետ սառցե շոու դիտելու են գնացել։ Նրանք շատ երջանիկ տեսք են ունեցել։     

Միայն մեկ հնարավորություն տվեք. ցմահ դատապարտյալի ցնցող նամակը

Ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանը բաց նամակով դիմում է հանրությանը: Henaran.am-ը ներկայացնում է նամակն ամբողջությամբ: «Կարծում եմ, արժանի եմ ևս մի հնարավորության: Երբ ճանանչում և հաշտվում ես քեզ հետ, բանտում էլ է ազատություն, առանց այդ շնորհի՝ ազատությունը՝ բանտ: Ես իզուր չսկսեցի այս խոսքերով: Մեր երկրում և ոչ միայն մեր, այլ ողջ նախկին ԽՍՀՄ-ի տարածքի երկրներում, դեռ […]

Փետրվարի 9-15-ը մայրաքաղաքում ծնվել է 404 երեխա

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ փետրվարի 9-15-ը մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 404 երեխա՝ 198 տղա, 206 աղջիկ: Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 38742 քաղաքացի:  

Ներսից ազգն ուտում ու քայքայում են, նստում իրանց հանդուժող հասարակության գլխին եւ խոսում ամենաբարձր բաների մասին

«Ամենաբարձր բանը աստվածանալն է՝ բարձրանալ, խորանալ, ներշնչվել խոհերով ու զգացմունքներով եւ ստեղծագործել։ Ի՜նչ շատ բան է մեզ տրված ու ինչքան քիչ բան ենք անում․ էս բոլորը խելքի հարց է, ճաշակի, հասկացողության ․․․ Սայթաքելն էլ է մարդու համար, բայց արի ու տես՝ նրանք, որ մտքով ու լեզվով անդադար սայթաքում են, հենց նրանք են իրանց ազգի տեր […]

Շուտով գալու է ճշմարտությունը ասելու ժամանակը. Գրիշա Սարգսյան

ՕՄՕՆ-ի վետերանների միության նախագահ, ազատամարտիկը գնդապետ Գրիշա Սարգսյանի շնորհավորական ուղերձը՝ Արցախյան շարժման 30 ամյակի առիթով. «Սիրելի հայրենակիցներ, իմ հզոր և խիզախ մարտական ընկերներ:  Պատիվ ունեմ ողջունելու և շնորհավորելու ձեզ և ձեր ընտանիքներին՝ մեզ բոլորիս համար թանկ ու նվիրական մի տարեդարձի՝ Համազգային Շարժման 30-ամյակի կապակցությամբ: Նորագույն պատմության հիմքերը սասանած այդ հուժկու Շարժումը, ի պատիվ ձեզ ու […]

Շիրակում նույնիսկ 250 հազար դրամ աշխատավարձով հովիվ դժվար է գտնել. մարզպետ

Այսօր Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը հանդես եկավ հաշվետու մամուլի ասուլիսով՝ ներկայացնելով անցած տարվա կատարած աշխատանքներն, առաջիկա ծրագրերը, խոսեց նաև խնդիրներից։ Տնտեսական ու տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ծրագրերից խոսելիս, մարզպետը մի փաստ հրապարակեց՝ տեղեկացնելով, որ գյուղերում գործատուն 250 հազար դրամով, օրապահիկով հասարակ հովիվ չի կարող գտնել.  «Բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների ներկայացուցիչների հետ, մի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

Ամենաընթերցված