26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Շիրակում նույնիսկ 250 հազար դրամ աշխատավարձով հովիվ դժվար է գտնել. մարզպետ

Այսօր Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը հանդես եկավ հաշվետու մամուլի ասուլիսով՝ ներկայացնելով անցած տարվա կատարած աշխատանքներն, առաջիկա ծրագրերը, խոսեց նաև խնդիրներից։

Տնտեսական ու տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ծրագրերից խոսելիս, մարզպետը մի փաստ հրապարակեց՝ տեղեկացնելով, որ գյուղերում գործատուն 250 հազար դրամով, օրապահիկով հասարակ հովիվ չի կարող գտնել.

 «Բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների ներկայացուցիչների հետ, մի երկու շաբաթ առաջ լեհերն էին եկել։ Շատ լուրջ քննարկում ենք ունեցել, շատ ծրագրեր ունի, բայց ինքը չի կարողանում որակյալ աշխատուժ գտնել: Այսինքն, մի կողմից խոսում ենք գործազրկության մասին, բայց աշխատուժի պակասի մասին խոսում են բոլորը, միայն տեղեկատվական տեխնոլոգիաների ներկայացուցիչները չեն։ Խանութում վաճառողից, սրճարանում մատուցողից սկսած մինչև ամսական 250 հազար դրամ, պլյուս օրապահիկ, պլյուս օրվա կես լիտր օղիով մարդիկ չեն կարողանում հասարակ հովիվ գտնել։ Այստեղ լուրջ քննարկման խնդիր կա»,-ասաց մարզպետը։

 Արթուր Խաչատրյանը նշեց, որ թեև մարզում կա գործազուրկների մեծ բանակ, բայց դրա հետ միասին կա մասնագետների մեծ պահանջ: «Ես խոսել եմ աշխատատեղ փնտրողների հետ, հոգեբանական խնդիր կա, իհարկե, իրենք ասում են, թե ես ինչի՞ պիտի գամ քո համար աշխատեմ։ Երեք հոգի ինձ այս մասին ասել է, մեկը Աշոցքից, երկուսը՝ Արփիից։  Արթիկում, որ բացվեց «Գրին ֆուդի» ջերմոցը, խնդիր ունեին հասարակ փոս փորողի։ Գյուղերում շատերը որ շինարարություն անեն, իրենց համար դժվար է մարդ գտնելը, որովհետև մի մասը սովոր է նպաստին, ծուլացել է, մյուս մասը՝ գնացել է խոպան,-ասաց մարզպետը։

27972499_2017423571850184_6095313217299151773_n

           Ֆինանսական բնագավառին անդրադառնալիս, մարզպետը նշեց, որ համայնքների եկամուտների հավաքագրման հարցում արձանագրվել է աննախադեպ բարձր կատարողական` մոտ 96 տոկոս: Մշակվել և կառավարությանն է ներկայացվել մոտ 15 ներդրումային ծրագիր: Ֆինանսավորվել են 2-ը, որոնցից մեկը` 100 մլն դրամ արժողությամբ, մինչ այժմ ֆինանսավորված ամենամեծ ծրագրերից է: Խոսքը Գյումրու «Մարզամշակութային կենտրոնի» մասին է: Գործարար ծրագրի շրջանակներում նախատեսվում է հիմնանորոգել նախկին Տեքստիլագործների ակումբը: Հավանության է արժանացել նաև «Շիրակ» հյուրանոցի շենքի վերականգնման` «Բասենի Գովք» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «Բասենի հյուրանոցային համալիրի և առևտրի կենտրոնի կառուցում» ներդրումային ծրագիրը, որի իրականացման արդյունքում կստեղծվի 100-150 աշխատատեղ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ