30 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Գերմանացիների վերելքը դահուկային երկամարտում, հրաշքներ՝ սառույցին․ օլիմպիական օրվա հերոսներն ու մեդալային հաշվարկը /ֆոտո/

Փհենչհանում ավարտվեց ձմեռային օլիմպիական խաղերի 11-րդ օրը, որի ընթացքում խաղարկվեց մեդալային 5 հավաքածու։

Առաջինն անցկացվեց գեղասահքի պարային զույգերի մրցույթը։ Այստեղ Կանադան ներկայացնող Տեսա Վիրտյու – Սկոտ Մոիր զույգն իսկական հրաշք ցուցադրեց սառույցին։ Նրանք նվաճեցին ոսկե մեդալը՝ աշխարհի նոր ռեկորդ սահմանելով։ Երկրորդը Գաբրիելա Պապադակիս – Գիյոմ Սիզերոն զույգն էր՝ Ֆրանսիայից, իսկ երրորդը՝ Մայա եւ Ալեքս Շիբուտանիները։ Նրանք քույր ու եղբայր են։

figur

Երկրորդը մրցապայքարի դուրս եկան կանայք՝ ֆրիսթայլ, հաֆ-փայփ մրցափուլում։

Այստեղ եւս ոսկե մեդալը Կանադայի ներկայացուցչին բաժին հասավ։ Առաջինը Կեսի Շարփն էր՝ 95,80 միավորով։ Երկրորդը Մարի Մարտինոն էր՝ Ֆրանսիայից, 92,60 միավորով, եւ վերջապես բրոնզե մեդալակիր դարձավ ամերիկուհի Բրիտա Սիգուրնին՝  91,60 միավորով։

Շորթ-տրեկի կանանց 3 000 մետր փոխանցումավազքում ոսկե մեդալը նվաճեց Հարավային Կորեայի հավաքականը, արծաթե մեդալը՝ Իտալիայի եւ բրոնզե մեդալը՝ Հոլանդիայի հավաքականը։

86528

Բիատլոն խառը փոխանցումավազքում հաղթեց Ֆրանսիայի հավաքականը։ Երկրորդը  Նորվեգիայի հավաքականն էր երրորդը՝ Իտալիայի։

Мартен Фуркад

Եվ վերջապես դահուկային երկամարտ, մեծ ոստնակ + 10 կմ դահուկավազք տղամարդկանց մրցումը գերմանացիների տրիումֆն էր՝ բոլոր երեք մեդալները գնացին Գերմանիա։
Առաջին տեղում Յոհանես Ռիձեկն էր, երկրորդը՝ Ֆաբիան Ռիսլեն, երրորդը՝  Էրիկ Ֆրենցելը։

Ահա թե ինչպիսին է մեդալային հաշվարկը՝ 11-րդ օրվանից հետո։ Առաջատարը Նորվեգիան է՝ 29 մեդալով՝ 11 ոսկե, 10 արծաթե եւ 8 բրոնզե։

Երկրորդ տեղում Գերմանիան է՝ 23 մեդալով՝ 11 ոսկե, 7 արծաթե եւ 5 բրոնզե։ Կանադացի մարզիկների այսօրվա շքեղ ելույթներից հետո այս երկրին հաջողվեց երրորդ տեղ բարձրանալ՝ հետեւում թողնել Նիդեռլանդներին։ Կանադան ունի 19 մեդալ՝ 8 ոսկե, 5 արծաթե, 6 բրոնզե։

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ