31 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱԺ-ն դատապարտում է

ՀՀ Ազգային ժողովի հայտարարությունը Սումգայիթյան ոճրագործության 30-րդ տարելիցի կապակցությամբ Արձանագրելով, որ 30 տարի առաջ Ադրբեջանի իշխանությունների ծրագրավորած ու կազմակերպած Սումգայիթյան ոճրագործությունը հայ ժողովրդին իր բնօրրանից դուրսմղման ու ոչնչացման ադրբեջանական հետեւողական քաղաքականության եւս մեկ դրսեւորում էր, որը սկիզբ է առել 1918 թվականին Ադրբեջանի հիմնադրմամբ` հատկապես Բաքվում (1918թ.) 30.000 եւ Շուշիում (1920թ.) 20.000 հայերի կյանքեր խլած կոտորածներով, […]

Վանում մեկ ամիս որևէ միջոցառում չի անցկացվի

Վանում 30 օր ժամկետով արգելվել է տարաբնույթ միջոցառումների անցկացումը: Վանի նահանգապետարանի կողմից արված հայտարարության մեջ ասվում է, որ նահանգում կարգելվի ցույցերի, քայլերթերի, բողոքի ակցիաների, հիշատակման արարողությունների և առհասարակ ցանկացած հավաքների անցկացումը: Բացառություն են կազմում պետական մարմիների կողմից իրականացվող միջոցառումները: Արգելքը ուժի մեջ կմտնի սույն թվականի փետրվարի 28-ից: Հայտարարության մեջ նշվում է, որ արգելքի կիրառման նպատակը […]

Ալբերտ Մկրտչյանի ֆիլմերը սերունդներ են դաստիարակել.վարչապետ

 Վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական ուղերձ է  հղել անվանի ռեժիսոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ  Ալբերտ Մկրտչյանի մահվան կապակցությամբ, որում ասվում է. «Ցավով տեղակացա անվանի ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի մահվան մասին:  Ալբերտ Մկրտչյանն այն եզակի պրոֆեսիոնալներից էր, ով իր ողջ կյանքը նվիրելով կինոարվեստին՝ ստեղծել է այնպիսի անմոռանալի ֆիլմներ, որոնք ոչ միայն սիրվել են ժողովրդի կողմից, այլ որոնց միջոցով սերունդներ […]

Մարտի 1-ի էջը չի փակվել.ՀԱԿ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 2008թ-ի մարտի 1-ի ոճրագործության 10-ամյակի կապակցությամբ 2008թ-ի մարտի 1-ի խաղաղ ցույցի գնդակահարումը աննախադեպ ոճրագործություն էր հայ ժողովրդի պատմության մեջ. առաջին անգամ Հայաստանի իշխանությունը հեղեց սեփական ժողովրդի արյունը։ Զոհվեցին առնվազն տասը անձինք, հրազենային և այլ բնույթի վիրավորում ստացածների թիվը հասավ մի քանի հարյուրի, մի քանի տասնյակ հազար մարդ ենթարկվեց տարաբնույթ հետապնդումների ու ճնշումների, շուրջ հինգ […]

Թուրքիան պիտի ուշադիր կարդա Սիրիայի զինադադարի մասին ՄԱԿ-ի բանաձևը․ ԱՄՆ

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նոյերթը Թուրքիային խորհուրդ է տվել ուշադիր կարդալ Սիրիայում զինադադարի մասին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ընդունած բանաձևը: Թուրքիան իր հերթին կոշտ արձագանք է տվել այս հայտարարությանը։ Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Համի Աքսոյը նշել է, որ ԱՄՆ ներկայացուցչի հայտարարություններն անհիմն են․ «ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի հայտարարությունն այն մասին, որ Թուրքիան պետք է ուշադիր կարդա ՄԱԿ-ի անվտանգության […]

Ես անձամբ որևէ ռեկտոր չէի նշանակի. նախարարը՝ պատգամավորին

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ բարձրացրեց Շիրակի պետական համալսարանում տիրող իրավիճակից: Պատգամավորը հիշեցրեց, որ այնտեղ դասախոսներից մեկը հացադուլ է անում, մյուս դասախոսներին, ովքեր ըմբոստացել են ռեկտորի որոշումների դեմ, հեռացրել են աշխատանքից, գրքերը թափված են դրսում, ինչի մասին մամուլում բավականին հրապարակումներ եղան: Նա հետաքրքրվեց, թե ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը Սահակ […]

Հանրապետության Նախագահին ԿԳ նախարարը զեկուցել է

  Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր զեկուցել է Նախագահի հանձնարարականների կատարման ընթացքը, հանրապետությունում հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտներում որակյալ կրթության ապահովման, այդ նպատակով նաև նորարարական ծրագրերի իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքները, նախարարության գերակա խնդիրներն ու 2018թ. ծրագրերը: Նախարար Մկրտչյանը զեկուցել է, որ 2017թ. մշակվել և կառավարության հավանությանն է […]

Ոմանք ուզում են մեզնից հաշիվ պահանջել ցեղասպանության համար․ Թուրքիայի վարչապետ

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն Անկարայի առևտրի պալատի համաժողովում ունեցած ելույթի ժամանակ անդրադարձել է Հոլանդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունված բանաձևերին: Առանց Հոլանդիային ուղղակիորեն դիմելու՝ Յըլդըրըմը հայտարարել է, որ այս օրերին ոմանք ցանկանում են ցեղասպանության համար հաշիվ պահանջել Թուրքիայից:  Նա «հաշիվ պահանջողներին» խորհուրդ է տվել նախ սեփական «ամոթալի» պատմությանը նայել: «Այսօր ցանկանում են մեզ դաս տալ, ցեղասպանության […]

Ռուզաննան բազմիցս ծեծի է ենթարկվել. օգնության կարիք ունի

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության»  կոալիցիան ահազանգում է  կնոջ՝ Ռուզաննա Ադանալյանի կյանքին և առողջությանը սպառնացող վտանգի մասին։ Կինը հայտնվել է սպառնալիքների թիրախում, նրան բազմիցս ծեծի են ենթարկել այդ թվում պետական տարբեր մարմիններում, դատարանում, վրաերթ են կազմակերպել, որի առիթով ևս հարուցվել է քրեական գործ։ Կինն այժմ  խիստ խոցելի վիճակում է։  Խնդրում ենք ուշադրությամբ կարդալ պատրաստված հայտարարությունը և, եթե հնարավոր է, […]

Բացահայտվել է ավտոմեքենաներից կատարված հափշտակությունների 25 դրվագ

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է ավտոմեքենաներից կատարված գողությունների  25 դրվագ. երկու անձ ներգրավվել է որպես կասկածյալ: 2018թ. փետրվարի 24-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում,  երկու երիտասարդ Երեւանի Ռուբինյանց 2/2 շենքի բակում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ձախ կողային ապակին կոտրելու միջոցով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

Ամենաընթերցված