07 Օգոստոսի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պատանի տաղանդավոր նկարիչը Գյումրու տնակային ավանից

1988-ի երկրաշարժի 30-րդ տարելիցին ընդառաջ «Շիրակ կենտրոնը» նախաձեռնել է «Հրաշքները տնակներում» ծրագիրը` Գյումրու տնակաբնակ շնորհաշատ պատանիների ու նրանց ընտանիքների ապրելակերպի մասին: Պատանիներ, որոնք հնարավոր է՝ ապագայում լինելու են մեր նոր Մինասները, Համասյաններն ու Իսահակյանները: Նշված նախաձեռնության շրջանակում այսօր ներկայացվող տեսանյութը Գյումրու նախկին բուսաբանական այգու տնակային ավանում, սողանքների պատճառով թեքված տնակում բնակվող ընտանիքի մասին է: Ընտանիքի […]

Քաջարանի 53-ամյա բնակչի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք անձի

53-ամյա տղամարդու մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 3 անձի. վերջիններս կալանավորվել են: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. փետրվարի 17-ին Քաջարան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 1 շենքի մոտ հայտնաբերվել է նույն քաղաքի 1965թ. ծնված բնակչի դիակը՝ բռնության հետքերով: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային […]

Փոքրիկը կկարողանա քայլել վիրահատությունից հետո, որի համար գումար է անհրաժեշտ. մայրը դիմում է բոլորիս օգնությանը. (տեսանյութ)

Կոտայքի մարզից 2010 թվականին ծնված Նարե Կարապետյանի մոտ ախտորոշված է ՄՈՒԿ հիվանդություն, սահմանափակ շարժողունակ են նրա չորս  վերջույթները, մտավորը լավ զարգացած է, դպրոցում ունի բարձր առաջադիմություն: Ռուսաստանի Դաշնությունում կատարվել է երեք վիրահատություն, ծնված օրվանից երեխայի մոտ կատարվել են վերականգնողական բուժման կուրսեր, որոնք էլ տվել են իրենց դրական արդյունքը՝  ծնողի օգնությամբ կարողանում է քայլել: Հայրը լքել […]

Սեֆիլյանի «գլխին սարքել» են ԱԱԾ գործակալ ներդնելով.մանրամասներ

«Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ իշխանությունը քաղաքական հետապնդում է իրականացնում, ինչը մենք ապացուցելու ենք»,-այս մասին, այսօր՝ փետրվարի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց  Սեֆիլյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը: Փաստաբանի խոսքով՝  Սեֆիլյանին առաջադրված մեղադրանքում առանցքային նշանակություն ունեն գործով մեղադրյալ Սմբատ Գալոյանի ցուցմունքն՝ ընդդեմ Սեֆիլյանի։ Հիշեցնենք, որ Գալոյանը ցուցմունք է տվել, թե Սեֆիլյանը ծրագրում էր զինված հեղաշրջում իրականացնել։  «Հայ կանանց […]

«Այսօրվա կառավարության նիստը «կանաչ» էր».նախարարը կատակեց/տեսանյութ/

«Կառավարության այսօրվա նիստի 10 հարցեր վերաբերել են հիմնականում անտառային բարեփոխումների ընթացքին»,-այս մասին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Նախարարը ժպտալով նկատեց.«Այսօրվա կառավարության նիստը «կանաչ» էր»: Նախարարը , որ ՀՀ նախագահի հրամանագրով անտառային կոմիտե է ստեղծվել, իսկ այսօր կառավարությունում հաստատվել է այդ կոմիտեի կանոնադրությունն ու կառուցվածքը: «Մեկ այլ որոշմամբ բնապահպանության նախարարությունում […]

Բաքուն անօգուտ փորձում է խեղաթյուրել միջազգային հանրության դիրքորոշումը. Տիգրան Բալայան

Բաքուն անօգուտ փորձում է խեղաթյուրել միջազգային հանրության դիրքորոշումը  Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: «Եվրամիության դիրքորոշումը հետեւյալն է՝ ամբողջական աջակցություն միջնորդական ջանքերին եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկներին»,- գրել է նա՝ իր էջում տեղադրելով Եվրոպական Խորհրդի փետրվարի 9-ին հրապարակված փաստաթուղթը, որը վերաբերում է Ադրբեջանին եւ մասնավորապես, ԼՂ հակամարտությանը:

Մարտի 1-ից դեղատոմսով դուրս գրվող դեղերի ցանկերը

2018 թվականի մարտի 1-ից Հայաստանի Հանրապետությունում գրանցված հակավարակային (այդ թվում հակաբիոտիկներ), հսկվող և հորմոն պարունակող դեղերը ձեռք բերելու համար անհրաժեշտ է բժշկական կազմակերպության կողմից տրված դեղատոմսի առկայություն` ըստ սահմանված կարգի:             Նշենք, որ սահմանվել է դեղատոմսի 4 նոր ձևաթուղթ՝ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, մեկանգամյա կամ բազմակի անգամ տրամադրվող դեղերի համար: Որևէ այլ թղթի վրա գրված դեղատոմսով […]

Հայաստան կներմուծվի 3 հազար տոննա պարարտանյութ. փոխնախարար/տեսանյութ/

Կառավարության այսօրվա նիստից հետո Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը խոսեց առաջիկա ծրագրերի մասին: «Առաջին ծրագիրը դա՝ պետական աջակցություն հողագործներին մատչելի գնով պարարտանյութ ձեռք բերելու ծրագիրն է: Ընդ որում Հայաստան կներմուծվի 3 հազար տոննա ֆոսֆորական և կալիումական պարարտանյութեր և սուբսիդավորման արդյունքում գյուղացին կարող է 1 պարկը ձեռք բերել 7 հազար դրամով»,-նշեց փոխնախարարը:  Մանրամասները՝ տեսանյութում:

Ապստամբել ենք ու էլի ենք ապստամբելու․«Սասնա ծռերը» ընդդիմացան

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորքի նստավայրում շարունակվում է «Սասնա ծռերի» գործով դատական նիստը:  «Սասնա ծռերի» անդամ Աշոտ Պետրոսյանը հայտարարեց, որ չի ցանկանում առանց իր պաշտպանի ներկայության շարունակել դատական նիստը և ինքնակամ ցանկացավ լքել դատական նիստերի դահլիճը:  «Դուք մեզ ստիպում եք, դրդում եք, որ մենք լքենք դատական նիստերի դահլիճը եւ մեր նկատմամբ սանկցիա։ […]

Գագիկ Հարությունյանն Ազգային ժողովում է (տեսանյութ)

Այս պահին Ազգային ժողովում են Բարձրագույն դատական խորհրդի ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի թեկնածուները, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը եւ արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը: Մյուս երեք թեկնածուների անունները շարունակում են անհայտ մնալ: ՀՀԿ-ականնների հետ հանդիպելուց հետո Գագիկ Հարությունյանը, պատասխանեց լրագրողների հարցերին:  Տեսանյութը՝ 1in.am-ի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի