01 Նոյեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱԳՆ-ն կավելացնի աշխատակիցների թիվը

Հայաստանի արտաքին գործերի նախարարության հաստիքների թիվը 2018 թվականի ընթացքում կավելացվի 10-ով: Այս որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության վաղվա նիստի օրակարգում: Ըստ այդմ, 2018 թվականի ՀՀ ԱԳՆ բյուջետային հայտի համաձայն՝ պետական բյուջեի Գործադիր իշխանության պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմնի պահպանում ծրագրով ՀՀ արտաքին գործերի նախարարությանը հատկացվել է լրացուցիչ 10 կցորդի հաստիքի համար գումար։ Նախագծի ընդունմամբ […]

Ֆիզիկական բռնության գործադրումը կամ դրա սպառնալիքը սկսել է ճնշման գործիք դառնալ փաստաբանների նկատմամբ

09.03.2018թ․ «Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների փաստաբանների և իրավաբանների միությունների առջև ծառացած մարտահրավերները և հնարավորությունները» խորագրով համաժողովի շրջանակներում փաստաբան Վահե Գրիգորյանի հայտարարությունը  Հայաստանյան փաստաբանության անկախության խնդիրների վերաբերյալ    Հարգելի տիկնայք և պարոնայք, Ես ցանկանում եմ ժամանակի խնայողության և կարևորի վրա կենտրոնանալու հրամայականի բերումով անտեսել և բաց թողնել այսօրվա միջոցառման կազմակերպական որոշ հարցերի և դրանում հատկապես ՓՊ […]

Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով մեկնում է Դանիա

Դանիայի ԱԳ նախարար Անդերս Սամուելսենի հրավերով Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 14-ին պաշտոնական այց կկատարի Կոպենհագեն։ ԱԳՆ-ից  հայտնում են, որ այցելության ընթացքում նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները Դանիայի գործադիր և օրենսդիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կհանդիպի Արտաքին քաղաքականության դանիական ընկերակցության ներկայացուցիչների հետ։

Ձերբակալություններ կաշառքի գործով

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու և նրանց կաշառք տալու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթում քննվող քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են կաշառքի դիմաց Վրաստանից տարբեր ապրանքների անօրինական ներկրումների դեպքեր: Այսպես, ՀՀ հատուկ քննչական ծառայության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ ոստիկանության համապատասխան […]

Տղա են կանչում. Իրավունք

Ըստ վստահելի աղբյուրի՝ «Ազգ-բանակ» ծրագրի դեմ դրամաշնորհներ ստացած ՀԿ-ները ստորագրահավաք են սկսել, որով դիմում են ԵՄ կառույցներին՝ սառեցնելու ՀՀ-ԵՄ համաձայնագրի վա­վերացման գործընթացը, քանի դեռ, իրենց խոսքով ասած, Հայաստանը չի հրաժարվել «համատարած ռազմակա­նացումից»: Թերթի աղբյուրի վկայությամբ՝ ստորագրությունները հանձնվելու են Վիգեն Սարգսյանի կողմից բանակաշինության 7-ամյա ծրագրի պաշտոնական ներկայացմանն ընդառաջ: Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:   

Ադրբեջանը 25 հազարանոց բանակ ունի և ամեն օր պատրաստվում է. Կոմանդոս/տեսանյութ/

«Պատերազմը չի կարող այս պահին վերսկսել, չնայած նրան, որ Ադրբեջանը 25 հազարանոց բանակ ունի և ամեն օր պատրաստվում է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Գեներալ-մայոր, արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս): Արկադի Տեր-Թադևոսյանը ընդգծում է, որ ընտրությունների նախաշեմին Ադրբեջանում ներքին լարվածություն է լինում և իշխանությունները շեղելու համար ակտիվացնում են սահմանային իրավիճակը: «Այդ ազգն ու իր բանակը ապագա […]

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ մարտի 14-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու

Մարտի 15-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հարավ-արևելք։  Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և Գենադիե Պետրիկան (Մոլդովա), ինչպես նաև ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից  Մարտին Շուստերը (Գերմանիա)։ Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են […]

Բակո Սահակյանն այցելել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատուն եւ Արցախի մշտական ներկայացուցչություն

Մարտի 13-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Վաշինգտոնում այցելել է Հայաստանի Հանրապետության դեսպանատուն, հանդիպել ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի եւ դիվանագիտական անձնակազմի հետ: Արցախի Հանրապետության նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ քննարկվել են ԱՄՆ-ի եւ հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանը կարեւորել է Արցախի, Հայաստանի եւ Սփյուռքի սերտ համագործակցությունն՝ […]

Սպասում են բոլորը մեռնեն. Հայկական Ժամանակ

Մի քանի օր առաջ խմբագ­րություն ահազանգած քա­ղաքացի Աիդա Սուքիասյանը դժգոհում էր, որ զրկվել է իրեն հասանելիք դեղերից, որոնք տարիներ շարունակ տարածքային պոլիկլինիկա յից ստացել է անվճար: Նա նշում էր, որ կենսաթոշակառու է, երկրորդ խմբի հաշմանդամու­թյուն ունի, ստացել է «Պրեդուկտալ» եւ «Պրեստանս», բայց հուն­վարի 1-ից դեղերի տրամադրումը դադարեցվել է: Պատճառաբանու­թյունն, ըստ քաղաքացու, հետեւ յալն է պետությունը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի