01 Նոյեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սպիտակի և Սևանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 14-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Սպիտակի և Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը` 30-50 մետր: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երեւանում եւ երեք մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մարտի 14-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երեւան քաղաքի՝ 10:00-16:00 Աթոյան անց. 11, 13, 15, 19, 21 շենքերը, Դիմիտրով փ. 76, 78, 80 շենքերը, Խաղաղ Դոն փ. 31 շենքի 124-308 բնակարանները եւ 35 շենքը, Տիգրան Մեծ պող. 52, 54, […]

Մահացել է հայտնի գիտնական Սթիվեն Հոքինգը

Նախօրեին՝ մարտի 14-ին, 76 տարեկանում մահացել է հայտնի բրիտանացի գիտնական, ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը։ Այս ցավալի լուրը հայտնել են նրա երեխաները՝ Լյուսին, Ռոբերտն ու Թիմը։ The Daily-ի փոխանցմամբ՝ նրանց համատեղ հայտարարության մեջ ասվում է․ «Մենք խորապես ցավում ենք, որ մեր սիրելի հայրիկը մահացել է»։

Հարուստը զրկում եւ ինքն է սպառնում, աղքատը զրկվում եւ ինքն է ներողություն խնդրում

Հարուստը զրկում եւ ինքն է սպառնում, աղքատը զրկվում եւ ինքն է ներողություն խնդրում։ Ի՞նչ հարաբերություն կարող է լինել գայլի եւ գառան միջեւ։ Սխալվելիս հարուստը բազում պաշտպաններ է ունենում, իսկ աղքատը՝ եւ ոչ մի. հարուստն անմիտ բաներ խոսեց, եւ նրան իրավունք տրվեց, բայց երբ աղքատը խոսեց, դատափետեցին նրան. թեեւ նա խելացի խոսեց, բայց նրան տեղ չտրվեց։ […]

Երկու բան, որ մարդուն անհրաժեշտ են

« Երկուսն են մարդուն անհրաժեշտ բաները, որոնք երբեք չպետք է արհամարհվեն, քանի որ մարդկային բնությանը բնորոշ բարիքներ են. առողջությունը և ընկերը։ Առողջությունը ֆիզիկական կյանքի աչքի լույսն է։ Իսկ ընկերը աչքի լույսն է ողջ գոյությանը սիրահարված հոգու »։ Սբ. Օգոստինոս (354-430)  Աղբյուրը՝ www.mashtoz.org 

Կաշառքի դեպքեր

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են սոցիալական աջակցություն տրամադրելու շրջանակներում կաշառքի դրսևորման մի շարք դեպքեր: 2018թ. փետրվարի 16-ին մի բնակչուհուց հաղորդում է ստացվել առ այն, որ 2013 թվականից հանդիսանալով սոցիալական օգնություն ստացող անձ՝ յուրաքանչյուր  տարի հունվար, փետրվար, մարտ ամիսներին ստացել է […]

Քայլի Ջենները ցույց է տվել իր պայուսակների անծայրածիր հավաքածուն /ֆոտո/

Հայտնի մոդել Քայլի Ջենները Ինստագրամում ցույց է տվել պայուսակների իր անծայրածիր հավաքածուն։ Նա պայուսակների իր պահարանում սելֆի է արել ու հրապարակել այն։ Լուսանկարում երեւում է, թե որքան մեծ է նրա հավաքածուն։   

Երեկ շատերը մեռան, այսօր էլ մենք ենք մեռնում

…Երեկ շատերը մեռան, այսօր էլ մենք ենք մեռնում: Եվ մեռնում ենք ոչ թե նրա համար,որ փոքր ենք, այլ որովհետև ազգ կերտելու գիտության մեջ ահավոր տգետ ենք: Այդտեղ էլ հայն ունի մեծ պատասխանատվություն, անկախ օտարների բաժնից, պատասխանատվություն 40 տարիների Հայ ազգի մահանալուց և թուրք ազգի ստեղծումից բան չսովորելու: Շահան Նաթալի 

Նոր արագաչափեր

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում է երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքը: Մասնավորապես, 2018 թվականի մարտի 19-ից գործարկվելու են Երևան քաղաքի հետևյալ խաչմերուկներում տեղադրված տեսախցիկները. Հովսեփ Էմինի փողոց-Փափազյան փողոց,  Իսահակյան փողոց-Տերյան փողոց, Պարույր Սևակի փողոց-Ուլնեցու փողոց, Խանջյան փողոց -Վարդանանց փողոց, Տիգրան Մեծի փողոց-Գլինկայի փողոց: Նույն օրվանից գործարկվելու է նաև Շիրակի […]

Բրաունի. պահոց կերակուրներից

Henaran.am-ը շարունակում է իր ընթերցողներին ներկայացնել կերակուներ, որոնք պահքի շրջանում կարող են պատրաստել: Այսպես, այսօր ներկայացնում ենք բրաունի:  Անհրաժեշտ է` Ալյուր – 2 ճաշի գդալ կակաո – 20 գրամ սև շոկոլադ – 1/2 սալիկ շաքարավազ – 2 ճաշի գդալ փխրեցուցիչ – 5 գրամ սոդա – 1/2 թեյի գդալ ազնվամորի – 200 գրամ Պատրաստման եղանակը` Ալյուրը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի