01 Նոյեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Աֆրինը ընկավ. պաշտոնական տվյալներ զոհերի և վիրավորների մասին

Թուրքիայի պաշտոնական տվյալներով՝ «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիայի 58 օրերի ընթացքում թուրքերը տվել են 46 զոհ և 225 վիրավոր: Իսկ քրդական կողմից սպանվել է 3.603 գրոհային: Այժմ Աֆրինի կենտրոնը վերահսկում են թուրք զինվորները և «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման զինյալները: Իսկ Աֆրինի քրդական ուժերը հայտարարել են, որ դուրս են բերում իրենց ջոկատները քաղաքից, բայց չեն դադարեցնելու պայքարը: […]

Կոնգրեսմենների հայկական կողմն առաջարկել է էապես ավելացնել Հայաստանին, Արցախին տրվող աջակցությունը

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ ԱՄՆ կատարած այցը շատ կարևոր էր ու հագեցած: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հայաստան վերադարձած ԱԺ պատգամավորները ամփոփեցին իրենց այցի արդյունքները: Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ հանդիպումների ժամանակ անդրադարձ է կատարվել Եվրամիության հետ ստորագրված համաձայնագրին, ղարաբաղյան հարցին, հայ-թուրքական արձանագրությունների չեղարկմանը և այլն: Նաիրա Զոհրաբյանը ևս կարևորեց այցը՝ նշելով, որ փորձել են ներկայացնել […]

2014-2016-ին Հայաստանից տարեկան միջինը 44 հազար մարդ է հեռացել

«Տարբեր գնահատականներով՝ վերջին 15 տարիներին արտերկրում հայ աշխատանքային միգրանտների թիվը կազմել է մոտ 200-300 հազար»,- այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ  ներկայացնելով Հայաստանի արտաքին միգրացիոն իրավիճակի եռամյա մշտադիտարկում ընտրանքային հետազոտության զեկույցը, նշեց ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը: Եգանյանի խոսքով՝  միանշանակ չէ ոչ այս հոսքի վերադարձը, ոչ էլ արտերկրում մնալը, սա դեռ անորոշության դաշտում է, և նրանց հետագա վարքագծով է […]

«Շտապօգնություն» ՓԲԸ-ն ընդունել է անօրինական կանչ. Փոստանջյանը չի լռի

Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ կապված փետրվարի 13-ին, Երեւանի քաղաքապետարան «Շտապօգնություն» ԲՀԸ-ի կողմից կանչ ընդունելու հետ: Փոստանջյանի ներկայացրած հայտարարությունում ասվում է. «Երեւանի քաղաքապետարանի «ՇՏԱՊԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ-ի կողմից 2018 թվականի փետրվարի 13-ին անօրինական կանչ ընդունելու ու սպասարկելու եւ ապօրինություններ թույլ տալու վերաբերյալ 2018 թվականի փետրվարի 13-ին Երեւանի քաղաքապետարան (հասցե` […]

Լեհաստանի Սենատի պատվիրակությունը hարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների ու Եվրոպական միության հետ կապերի կոմիտեի պատվիրակությունը ՀՀ ԱԺ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Վահան Հարությունյանի, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանի եւ Հայաստանում Լեհաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Պավել Չեպլակի ուղեկցությամբ մարտի 18-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական միության հետ կապերի կոմիտեի […]

Ռեկորդային․ Պուտինի օգտին քվեարկել է ավելի քան 56 միլիոն մարդ /տեսանյութ/

Նախօրեին Ռուսաստանում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որոնցում հաղթեց գործող նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նախնական հաշվարկներով՝ Պուտինի օգտին քվեարկել է ընտրողների 77 տոկոսը, այսինքն՝ 56 միլիոնից ավելի մարդ։ Սա Ռուսաստանի ընտրությունների պատմության մեջ բացարձակ ռեկորդ է։     

Կարեն Կարապետյանն Արմավիրի մարզում էր

 Վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 17-ին Արմավիրի մարզ այցի շրջանակում ծանոթացել է տարբեր ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքին: Մասնավորապես, կառավարության ղեկավարն այցելել է Փշատավան համայնքում հիմնված ջայլամաբուծությամբ զբաղվող ֆերմերային տնտեսություն: Վարչապետին տեղեկացվել է, որ տնտեսությունում 2008 թվականից իրականացված ներդրումների արդյունքում ջայլամների թիվը հասցվել է շուրջ 500-ի: Նախորդ տարեվերջից սկսած՝ մեկնարկել է բաստուրմայի, սուջուխի և ղաուրմայի արտադրությունը: Առայժմ […]

Բուդաղյանները չեն լռելու. մանրամասներ

«Հայաստանի դատական համակարգից շատ վաղուց արդարադատություն չենք ակնկալում, մանավանդ, որ կան գործեր, որտեղ կոնկրետ գործում է քաղաքական պատվերը: Ցավոք սրտի արդարադատություն ակնկալելիս հույսներս կապում ենք միայն ՄԻԵԴ-ի հետ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց փաստաբան Հայկ Ալումյանը: Անդրադառնալով Բուդաղյանների գործին փաստաբանը նշեց.«Էմիլ Բուդաղյանը՝ Բուդաղյանների հայրը և ես՝ նրանց փաստաբանը այլևս դատավարական կարգավիճակ չունենք այդ գործում: Այլևս […]

Ինչպես են Քարդաշյան քույրերը շնորհավորել իրենց եղբոր ծննդյան օրը /ֆոտո/

Նախօրեին՝ մարտի 18-ին Քարդաշյաններ հայտնի ընտանիքի որդին՝ Ռոբը, նշում էր ծննդյան 31-ամյակը։ Աստղային քույրերը շտապել են շնորհավորել իրենց եղբորը։ Քիմ Քարդաշյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է իր եւ Ռոբի արխիվային լուսանկարներից ու գրել․ Շնորհավոր ծնունդդ, իմ եղբայր Ռոբ։ Ես քեզ անչափ սիրում եմ ու աշխարհի ամբողջ երջանկությունն եմ քեզ մաղթում։ Սիրում եմ, որ միասին ենք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի