18 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Հանրայինի» ղեկավարությունը սա չի մարսի. 168 Ժամ

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն անթույլատրելի է համարում «Լավ երեկո» հաղորդման ռեպորտաժը, որում ծաղրում են անազատության մեջ գտնվող կանանց։ Լրագրողներն այսօր նախարարին հիշեցրին, որ երբ 2000-ականների սկզբին արդարադատության նախարար էր, այն ժամանակ ՔԿՀ-ներ մուտքը համեմատաբար ազատ էր, 3 օրվա ընթացքում լրագրողները թույլտվություն էին ստանում՝ գնալու և  լուսաբանելու կալանավորների կյանքը, ի՞նչ է փոխվել, հիմա ինչու են խոչընդոտներ […]

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 15-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները կախված չեն անհատներից. Թուրքիայի վարչապետ

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն արձագանքել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի պաշտոնանկությանը: Յըլդըրըմն Ադրբեջան այցից առաջ օդանավակայանում պատասխանել է լրագրողների հարցերին: Թուրքական «Haberler» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ նա, անդրադառնալով Թիլերսոնի պաշտոնանկությանը, նշել է, որ ԱՄՆ-ի նախագահի որոշումը մեկնաբանելու կարիք չկա: «Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները կախված չեն անհատներից: Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում ԱՄՆ-ի հետ որոշ խնդիրներ ենք ունեցել: Ահաբեկչական […]

Վլադիմիրը ապրիլյան դեպքերի առաջին զոհն էր

Ապրիլյան պատերազմի հերոս Վլադիմիր Մելքոնյանն ապրիլյան դեպքերի առաջին զոհն էր: Արյունով գրվեց բախտը մեր ազգի :Արյուն հեղեղեց երկիրը հայի, գետեր հոսեցին հայի արյունով, գետեր լցվեցին անմեղ զոհերով … Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների մասին դեռ շատ են խոսելու ու գրելու: Նրանք՝ այդ երիտասարդ տղաները, մեկ օրում դարձան մեր պատմության լեգենդները:Ինչքան դժվարությունների միջով է անցել հայ ազգը,ինչքան […]

Բողկով աղցան. պահոց կերակուրներից

Henaran.am-ն իր ընթերցողներին այսօր ևս ներկայացնում է ուտեստ, որ կարող եք պատրաստել Պահքի օրերին:  Սպիտակ կամ սև 2 հատ բողկը քերում ենք միջին չափսի քերիչով, վրան ավելացնում 1 գլուխ կտրատած սոխ, կիտրոնի հյութ կամ 1 թ. գդալ քացախ, սև պղպեղ, աղ, 2 ճ. գդալ ձեթ, Այդ ամենը լավ խառնել և աղցանն արդեն կարող եք մատուցել: […]

Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Երևան քաղաքի Մաշտոցի և Սայաթ-Նովայի պողոտաների խաչմերուկում

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի մարտի 15-ին Երևան քաղաքի Մաշտոցի և Սայաթ-Նովայի պողոտաների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Մաշտոցի պողոտայի Թումանյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի հատվածում՝ Թումանյանից դեպի Սայաթ-Նովա երթևեկության ուղղության տեղամասում, կավելացվի ևս մեկ երթևեկելի գոտի, որի շնորհիվ աջ եզրային 1-ին գոտիով աջ սեկցիայի միջոցով կկազմակերպվի անընդհատ երթևեկություն աջ ուղղությամբ […]

Շիրակի համալսարանի հարցը կքննարկվի Ազգային ժողովում. պատգամավորներն էին ժամանել (ֆոտո)

Այսօր Շիրակի պետական համալսարան էին այցելել Աժ Կրթության ու գիտության մշտական հանձնաժողովի ներկայացուցիչները: Ամիսներ առաջ բուհի ռեկտորի ու  դասախոսների միջև տարաձայնությունները էին ծագել, նրանք բարձրաձայնեցեին համալսարանում կատարվող ապօրինություններն ու խախտումները: Այսօրվա հանդիպմանը ներկա չի եղել  համալսարանի ռեկտորը: Դասախոսների ու ռեկտորի հիմնավորումները կլսվեն Ազգային ժողովում:  3 ժամ տևած փակ քննարկում-հանդիպումից հետո ԱԺ կրթության և գիտության մշտական […]

Վարչապետին է ներկայացվել «Թվային Հայաստան» հիմնադրամի 2018 թվականի գործողությունների ծրագիրը

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում «Թվային Հայաստան» հիմնադրամը ներկայացրել է 2018 թվականի գործողությունների ծրագիրը: Զեկուցվել է, որ տարվա ընթացքում պետական կառավարման համակարգում կշարունակվեն էլեկտրոնային եղանակով ծառայությունների մատուցման միասնական պլատֆորմի, պետական կառավարման համակարգի միջև փոխգործելիության, վիճակագրական տվյալների էլեկտրոնային մուտքագրման, էլեկտրոնային անաշխատունակության թերթիկի, էլեկտրոնային ծննդյան վկայականների տրամադրման համակարգերի ներդրման աշխատանքները: Նախատեսվում են նաև կրթության […]

Մամոգրաֆիան քաղցկեղի պատճա՞ռ. մանրամասներ /տեսանյութ/

Հանրության մեջ տարածված կարծրատիպ կա՝մամոգրաֆիայի չարաբաստիկ  հետևանքների մասին: Մասնավորապես խոսակցություններ են տարածվել, թե մամոգրաֆիայի ժամանակ կուրծքը սեղմվում է, ինչը դառնում է քաղցկեղի պատճառ: Այս հարցի շուրջ Henaran.am-ը զրուցեց Հայ- ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:

Գյումրիի ստոմոտոլոգները նեղը գցեցին Առողջապահության նախարարության դեսպաններին

Այսօր Գյումրի էին այցելել  Առողջապահության նախարարության ներկայացուցիչները, հանրապետության գլխավոր ստոմոտոլոգը:  Բողոքով նորից Շիրակի մարզպետարան եկած ստոմոտոլոգներին հայտնեցին, որ հանդիպումը տեղի է ունենալու Գյումրիի թիվ 7 դպրոցում:  Հանդիպմանը եկած բանախոսները նախ սկսեցին, հորդորել, որ պետք է ավելի կառուցողական մոտենալ: Որոշումը ընդունելուց առաջ երկար մտածել են, մասնագիտական կարծիք հարցրել: Բայց ստոմոտոլոգները իրար հերթ չտալով սկսեցին հարցեր տալ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի