21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Լրագրողները խանգարո՞ւմ են. քաղաքապետը մանրամասնել է

Այսօր` մարտի 19-ին  ավագանու նիստի հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը քաղաքապետից հետաքրքրվեց՝ արդյո՞ք քաղաքապետարանը հաշվի է առել մի շարք հասարակական կազմակերպությունների և լրագրողական հանրության արձագանքը, որի արդյունքում լրագրողները կշարունակեն աշխատել նույն դահլիճից: Սիմոնյանը նկատեց, որ քաղաքապետը որոշել է սահմանափակել լրագրողների աշխատանքը:

Տարոն Մարգարյանը չհամաձայնեց «լրագրողների աշխատանքը սահմանափակել» արտահայտության հետ.

«Երբ Դուք դահլիճում չէիք, Անի Սամսոնյանի տեղը նստած էր մի լրագրող, իրեն դիտողություն անելուց հետո նա վեր կացավ: Վաղը կարող է, պարոն Սիմոնյան, Ձեր տեղում նստած լինի, մեր մյուս գործընկերոջ տեղում նստած լինի: Եվ Դուք կարող է ինձանից պահանջեք, թե ինչու են մեր տեղում նստում»,- մանրամասնեց քաղաքապետը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ