19 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ծառի տապալման արդյունքում մահացած 19-ամյա Արմենը Երեւանից էր

Արցախում մարտի 24-ին ուժեղ քամու հետեւանքով ծառի տապալման արդյունքում մահացած 19-ամյա Արմեն Հարությունյանը Երեւանի բնակիչ էր: Նա բանակ էր զորակոչվել հունվարին: Արմեն Հարությունյանը ընտանիքի երկրորդ զավակն էր: Մահացած զինծառայողի դիակն Արցախից երեկ տեղափոխվել է Երեւան, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ավելի վաղ Արցախի ՊԲ-ից տեղեկացրել էին, որ մարտի 24-ին՝ ժամը 16:55-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ […]

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Ամերիկայի հայկական համագումարի համանախագահին

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 26-ին ընդունեց Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Գրիգորյանին։ Զրույցի ընթացքում անդրադարձ արվեց Ամերիկայի հայկական համագումարի գործունեությանը։ Էդվարդ Նալբանդյանն ու Վան Գրիգորյանը մտքեր փոխանակեցին համահայկական օրակարգի հարցերի շուրջ: 

Վերջին անգամ տեսավ հարազատներին․ Կեմերովոյի հրդեհում 4 հոգանոց ընտանիքից ողջ է մնացել միայն տղան /տեսանյութ/

Սերյոժան 11 տարեկան է։ Վերջին անգամ նա մայրիկի ձեռքը բռնել է մարտի 25-ին՝ Կեմերովոյի սարսափելի հրդեհից առաջ։ Հրդեհի ժամանակ մահացել է տղայի ողջ ընտանիքը՝ մայրը, հայրը, փոքրիկ քույրը։ Նրանք ընտանիքով գնացել էին առեւտրի կենտրոն՝ Սերյոժայի համար գլխարկ գնելու ու նաեւ զբոսնելու։ Երբ սրահում հրդեհ է բռնկվել, Սերյոժայի հայրը՝ Եվգենին, հասցրել է տղային 4-րդ հարկի պատուհանից […]

«Հայաստանի միջազգային երգող շուրթերը».Եվա Ռիվասի պոռթկումը

Եվա Ռիվասը որոշել է պատմել իր մասին եւ Instagram-ի իր 90 հազարից ավելի բաժանորդների հետ կիսվել իր անձի հետ կապված տեղեկություններով։ Երգչուհին հայտնել է, որ իր իրական անունը Վալերիա է, 30 տարեկան է եւ բացարձակ ազատ։ Եվան նշել  է նաեւ, որ ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի մրցույթում, եղել «Հայաստանի Ձայնը» նախագծի ժյուրիի անդամ։ Բայց, ամենահետաքրքիրն […]

Մեր քննադատությունը պիտի իրենց միայն օգնի, քանի որ ցույց ենք տալիս բացերը. պատգամավոր

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ասում է, որ իրենք ի սկզբանե քննադատեցին կառավարության ծրագրի այն կետը, որ միջնաժամկետում աշխատավարձերն ու թոշակները բարձրացնելու խնդիր չի դրվել, քանի որ դա վտանգավոր երևույթ է: «Ընդհանրապես հանրությանը պետք է միշտ սպասելիքների մեջ պահես, դրական մեսիջներ տաս, եթե կառավարությունն իսկապես անկեղծ է իր ցանկությունների մեջ՝ որևէ բան փոխել այս […]

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Ժողովի հայտարարությունը

ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 21-րդ Գերագույն ժողովը, քննելով Հայաստանի քաղաքական, սոցիալ-տնտեսական իրավիճակը, ներքին և արտաքին ճակատների վրա առկա մարտահրավերները, արձանագրում է. Սահմանադրական փոփոխություններից բխող պետական կառավարման համակարգի փոփոխությունները և համապատասխան օրենսդրական կարգավորումները անհրաժեշտ նախադրյալներ են ստեղծել մեր պետականության կայուն զարգացման համար։ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անվտանգության հիմնախնդիրը շարունակում է մնալ հիմնական օրակարգ և թելադրում է առաջնահերթ […]

Մեղադրանք է առաջադրվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի ներկայիս և նախկին ղեկավարներին

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի մի շարք պահաբաժիններում կատարված ապօրինի ծառահատումների դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի ղեկավար Ա.Մանուչարյանին և նախկին ղեկավար Հ.Հովհաննիսյանին: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2014-2017թթ. «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային […]

Տարադրամի փոխարժեքը հայաստանյան բանկերում

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 26-ին, կազմել է 480.43 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.26 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից: Եվրոյի փոխարժեքը կազմել է 596.02 դրամ (աճել է 4.26 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 683.03 դրամ (աճել է 6.28 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.44 դրամ (աճել է […]

Շիրակացու անվան ճեմարանի սաները 500 գիրք նվիրեցին սահմանային գյուղին/տեսանյութ/

Անանիա  Շիրակացու անվան ճեմարանի 992 խմբի սաներ Նանե Վարդանյանը, Անահիտ Վարսանյանը եւ Դավիթ Մովսիսյանը ամիսներ առաջ որոշեցին ծրագրել ազգանվեր մի գործ, որը ավարտին հասցրին երեկ` մարտի 25-ին: 15 ամյա պատանիները շուրջ 500 գիրք նվիրեցին Տավուշի մարզի սահմանապահ Չորաթան համայնքին: Նրանց  ոգևորությունը մեծ էր, սակայն անկարագրելի էր այն պահը երբ երևանաբնակ պատանիները հանդիպեցին սահմանապահ գյուղի փոքրիկներին: Արածի իրական գնահատականը չորաթանցի փոքրիկների […]

5 հոգանոց ընտանիքը մահացել է Կեմերովոյի առեւտրի կենտրոնի հրդեհի հետեւանքով

Կեմերովոյում ողբերգական հրդեհի հետեւանքով զոհերի թիվն արդեն հասել է 63-ի։ Հիշեցնենք, որ տեղի  «Зимняя вишня» առեւտրի հետեւանքով խոշոր հրդեհ էր բռնկվել, ինչի հետեւանքով կան զոհեր, վիրավորներ ու անհետ կորածներ։ Զոհերի ինքնությունը դեռ ամբողջովին պարզ չէ։ Սակայն 5 հոգանոց մի ընտանիքի բոլոր անդամների դիերը ճանաչել են։ Հրդեհի արդյունքում 5 հոգանոց ընտանիքի բոլոր անդամները մահացել են՝ հայրը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի