«Բավականին «боевой» աղջիկ է»
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովն անդրադարձավ Ասյա Խաչատրյանի հետ կատարված իրադարձություններին։
Հիշեցնենք՝ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հանձնարարականներ է տվել Ոստիկանապետին և Ոստիկանության ղեկավարությանը՝ այդ հարցով քննություն իրականացնել:
Վարդանովի խոսքով՝ Նախ պետք է հասկանալ՝ Հայաստանն ու Արցախը չի կարելի տարանջատել։
«Այս աղջիկը մեր թերացումների պատճառով ինքն էլ է տարանջատել, ու հիմա ֆիշկա է դարձել որոշ ուժերի համար, որոնք ուզում են Արցախից անջատվել՝ դառնալով Արարատյան Հանրապետություն:
Այդ աղջիկը մի քանի օրից գալու է մեր հավաքներին մասնակցելու, ինձ թվում է՝ հետը մի քիչ կաշխատենք, նորմալ երեխա կլինի, փաստորեն, բավականին «боевой» աղջիկ է, ուղղակի սխալ ուղղության վրա էր գնում, հիմա այդ ուղղությունը կփորձենք ուղղել: Մանավանդ, պիտի նշեմ՝ ինքը կամավոր է գալիս մեզ մոտ պարապելու», – ասաց Վարդանովը։