19 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ավարտվել է «Վանաձոր» ՔԿՀ-ի պաշտոնատար անձանց առանձնապես խոշոր չափերով կաշառք տված դատապարտյալի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը

ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց կողմից կատարված կոռուպցիոն հանցագործությունների, այդ թվում` առանձապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու և դատապարտյալների օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու վերաբերյալ քննված բազմադրվագ քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ այսպես կոչված «զոն նայող» Արկադի Պապյանը, 2014թ.-ից պատիժ կրելով «Վանաձոր» ՔԿՀ-ում, ինչպես անձամբ, այնպես էլ […]

Բաքվի օդանավակայանում 12 ժամ պահել են էստոնական պատվիրակության հայ անդամին, ապա հետ ուղարկել

Բաքվի օդանավակայանում 12 ժամ պահել են էստոնական պատվիրակության հայ անդամին, ապա հետ ուղարկել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Էստոնիայի քաղաքացի, Տալինի քաղաքային խորհրդի անդամ Կարինե Օգանեսյանը մանկավարժների միջազգային գիտաժողովի մասնակցության նպատակով մարտի 23-ին մեկնել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու։ Պաշտոնապես Կարինե Օգանեսյանը ստացել է մուտքի […]

Սերժ Սարգսյանը շնորհավորել է «Հովեր» երգչախմբի հիմնադիր Սոնա Հովհաննիսյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դիրիժոր Սոնա Հովհաննիսյանին ծննդյան 55-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով հոբելյարին քաջառողջություն, երջանիկ կյանք և ստեղծագործական նորանոր նվաճումներ: Հանրապետության Նախագահը գնահատելի է համարել Սոնա Հովհաննիսյանի ավանդը հայ երաժշտարվեստի զարգացման և հանրահռչակման գործում՝ ընդգծելով, որ նրա հիմնադրած և ղեկավարած «Հովեր» երգչախմբի՝ Հայաստանում և արտերկրում ունեցած հաջողությունները […]

Հաշվարկվել է 9.356.930 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս

ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. մարտի 19-ից 23-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, հաշվետվությունների ընդունման, ինչպես նաև տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել է 28 իրավախախտում, 32-ի (23-ը՝ նախկինում հայտնաբերված) վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 3.100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք: Վերոնշյալ ժամանակահատվածում […]

ՀՀԿ ԵԿ-ի և Կոնրադ Ադենաուեր հիմանդրամի հերթական ծրագիրը․ երիտասարդ կուսակցականները մարզերից մասնակցել են քաղաքական դասընթացի

Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ անց է կացվել «Նոր քաղաքական մշակույթ» խորագիրը կրող եռօրյա ծրագիրը ՀՀԿ–ական երիտասարդների համար: Ծրագրին մասնակցել են ՀՀԿ բացառապես մարզային երիտասարդական կազմակերպությունների շուրջ 20 ներկայացուցիչներ, որոնք ծրագրում ընդգրկվելու համար անցել են նախնական ընտրություն։ Ծրագրի մեկնարկը տրվել է Ազգային Ժողովում, որտեղ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ […]

«Տարօրինակ է, որ քվեարկում ենք Միացյալ Նահանգների դեմ ու ասում՝ դե տուր գումար» (տեսանյութ)

ԱՄՆ կոնգրեսն ընդունեց ֆինանսական բյուջեն ու փոխանցեց պետդեպարտամենտին, և կոնգրեսում համարել են, որ Վրաստանին ու Մոլդովային պետք էր առաձնացնել, քանի որ այնտեղ ժողովրդավարության ու կոռուպցիայի դեմ պայքար է ընթանում: Այս մասին այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:  Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների ստորին պալատը հավանության արժանացրեց 2018 թվականի բյուջետային հատկացումների մասին համախմբված […]

Սերժ Սարգսյանը շնորհավորել է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել բանաստեղծ Արմեն Շեկոյանին ծննդյան 65-րդ տարեդարձի առթիվ:  Նշելով, որ Արմեն Շեկոյանը հայ գրականության ինքնատիպ ներկայացուցիչներից է, որի ստեղծագործությունները հագեցած են ժամանակի շնչով և բացահայտում են ժամանակակիցների հույզերն ու ներաշխարհը՝ Հանրապետության Նախագահը մաղթել է նրան քաջառողջություն, ամենայն բարիք և ստեղծագործական նոր հաջողություններ:

Շաբաթ երեկոյան երիտասարդները կանցկացնեն կանթեղներով երթ (տեսանյութ)

Ավագ շաբաթն սկսվում է  Ծաղկազարդից,  իսկ ավագ հինգշաբթին՝ վաղը,  ամենալեցուն օրերից մեկն է եկեղեցու համար: Ժամը 9-ին օրն սկսվում է ժամերգությամբ, ապաշխարության կարգով է սկսվում, ապա պատարագ է կատարվում, ժամը 4-ին կլինի ոտնլվայի արարողությունն է:  «Սրանով տերը խոնարհության, հեզության օրինակ ցույց տվեց մարդկությանը, քարոզ ու խորհուրդ կար սրա մեջ»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ասաց Արարատյան Հայրապետական […]

Քալիֆորնիայի օրենսդիր մարմնում Ցեղասպանության զոհերի ոգեկոչման մասին բանաձեւ է ներկայացվել

Քալիֆորնիայի նահանգային խորհրդարանի անդամ Լորա Ֆրիդմանը նահանգային օրենսդիր մարմնի նիստում, մարտի 26-ին ներկայացրել է թիվ 37 միացյալ բանաձեւը, որը 2018 թվականի ապրիլի 24-ը հռչակում է «Կալիֆորնիայում Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի ոգեկոչման օր», հաղորդում է «Ասպարեզը»: Ֆրիդմանին այս հարցում զորակցել են Քալիֆորնիայի օրենսդիր մարմնի հայկական համախմբման անդամներ Ադրին Նազարյանը, պատգամավորներ Սքաթ Ուիլքը եւ Էնթոնի Պորտանտինոն։ Ֆրիդմանը […]

Ավտովթար Նոր-գեղի-Կարենիս ավտոճանապարհին

Մարտի 28-ին, ժամը 02:21-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արգել գյուղի գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել քարակույտում. առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Նոր-գեղի-Կարենիս ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Subaru» մակնիշի 35 QT 638 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի