03 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դիմադրեք սատանային

Հնազանդուեցէ՛ք, ուրեմն, Աստծուն եւ դիմադրեցէ՛ք սատանային, ու նա կփախչի ձեզնից:  Մօտեցէ՛ք Աստծուն, եւ նա կմերձենայ ձեզ: Մեղաւորնե՛ր, մաքրեցէ՛ք ձեր ձեռքերը. երկմիտնե՛ր, ուղղեցէ՛ք ձեր սրտերը.  տառապեցէ՛ք, սգացէ՛ք եւ լացէ՛ք. ձեր ծիծաղը սգի թող վերածուի, եւ ձեր ուրախութիւնը՝ տրտմութեան:  Խոնա՛րհ եղէք Տիրոջ առաջ, եւ նա ձեզ կբարձրացնի:  Եղբայրնե՛ր, միմեանց մի՛ բամբասէք. ով բամբասում է իր եղբօրը կամ […]

Երեւանում գնչուն բռնությամբ հափշտակել է կնոջ ոսկյա զարդը/տեսանյութ/

Կնոջ նկատմամբ բռնություն գործադրած ու ոսկեղենը հափշտակած գնչուն հայտնաբերվել ու բերման է ենթարկվել: Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վերաբերյալ հաղորդումը ստացվել էր ապրիլի 4-ին: Պարզվել է՝ շջրիկ առեւտրով զբաղվող երիտասարդը մարտի վերջին եկել էր կնոջ տուն: Կինը նրանից ապրանք է գնել՝ վճարելով 200 ԱՄՆ դոլար եւ 12 հազար դրամ: Վաճառականը նկատել էր, որ […]

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ռուսաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ռուսաստանյան մի շարք առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների, որոնք Հայաստանում են նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով:  Զրույցի ընթացքում հանրապետության նախագահը պատասխանել է լրագրողներին հետաքրքրող հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են հայ–ռուսական երկխոսության բազմաբնույթ օրակարգին, արցախյան հիմնախնդրին, նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի ստորագրած առաջին փաստաթղթին, առաջին քայլերին ու ծրագրերին:  

Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիների ամենամեծ ձեռքբերումը /տեսանյութ/

«Եթե դիտարկվի այն տեսակետից, որ Սերժ Սարգսյանի կառավարման տասնամյակը սկսվել է մարտի 1-ով, վերջացել երդմնակալության արարողությունով, կարելի է ասել՝ վատ սկսվել է, լավ ավարտվել, բայց կան հարցեր, որոնք միանշանակ գնահատել հնարավոր չէ»,-այսօր՝ ապրիլի 10-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Քաղտեխնոլոգի խոսքով՝ խոսքով՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներից ելնելով կան բավական շատ […]

Սա սովորական «наезд» է փաստաբանների վրա. փաստաբանը իր դեմ հարուցված քրեական գործից

Փաստաբաններ Ալեքսանդր Սիրունյանի եւ Կարեն Կիրակոսյանի կողմից ենթադրյալ խարդախություն կատարելու փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: Այդ մասին Henaran.am-am-ը տեղեկացել էր Քննչական կոմիտեից: Այսօր՝ ապրիլի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ փաստաբանները մանրամասնեցին կատարվածը: Ըստ ներկայացվածի՝ 1,5 տարի առաջ նրանց  վստահորդը 2 մլն դրամի գրավի դիմաց ազատ է արձակվել, որի գումարը վճարել է վստահորդի եղբայր Խորեն […]

Թուրքիայի լեզվաբանական ընկերության բառարանում ռուսներին անվանում են «մոսկովյան գյավուրներ»

Թուրքիայի լեզվաբանական ընկերության (TDK) կայքի էլեկտրոնային բացատրական բառարանում «ռուս» բառի բացատրությունը ներկայացվում է նաև բացասական երանգով ու վիրավորական շեշտադրումով: Այսպիսով «ռուս» բառի համար նշված է բացատրության 2 տարբերակ։ 1. Ռուսաստանի Դաշնությունում բնակվող արևելասլավոնական ժողովուրդ 2. «Մոսկովյան գյավուր» Նշենք, որ «գյավուր»-ը բառացիորեն նշանակում է «անհավատ»։ Թուրքերը «գյավուր» են անվանում նրանց, ովքեր մուսուլման չեն: Թուրքերի կողմից գործածվող այդ բառը […]

Միայն լսածով չէ, որ տեղյակ եմ սփյուռքի հոգսերի, ակնկալիքների և խնդիրների մասին․ Արմեն Սարգսյանի հարցազրույցը

Նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությանը ՀԱՐՑ- Հայաստանի ու Ռուսաստանի միջև հարաբերությունները բազմադարյա խորը արմատներ ունեն: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս ընդգծել է երկկողմ հարաբերությունների առանձնահատուկ, փոխվստահելի բնույթը ու Մոսկվայի ձգտումը՝ շարունակելու ամրապնդել բոլոր ուղղություններով Երևանի հետ դաշնակցային փոխգործակցությունը: Անցած տարի մեր երկրները նշեցին հոբելյան՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը և Բարեկամության, համագործակցության ու […]

Այն Աստվածը, որին դու հաճախ աղոթում ես, կփրկի քեզ

«Այն Աստուածը, որին դու յաճախ աղօթում ես, նա կը փրկի քեզ»։ Դանիել մարգարեն առյուծների գբի մեջ հանգիստ քնեց գիշերը, իսկ նրան այնտեղ գցող` Դարեհ արքան չկարողացավ գիշերը քնել: Դանիելը կարողացավ իր կյանքով փոխել Նաբուգոդոնոսոր արքայի և նրա որդու` Բաղդասարի կարծիքը իրական Աստծու մասին: Այն ժամանակ թագաւորը հրամայեց, եւ Դանիէլին բերին ու նրան նետեցին առիւծների գուբը։ Արքան […]

Հայաստանի նախագահը որևէ ֆունկցիա չի ունենալու. քաղտեխնոլոգ/տեսանյութ/

«Դէ ֆակտո չորրորդ նախագահը, կամ սրանից հետո գործող նախագահները փաստացի որևէ  ֆունկցիա չեն ունենալու: Հայաստանի նախագահին շատերը չեն ճանաչելու և նա որևէ ֆունկցիա չի ունենալու, չնայած ունի լուրջ և լայն շրջապատ»,-այսօր՝ ապրիլի 10-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Քոչարյանի խոսքով նրա կապերը գուցե հարկավոր լինեն վարչապետին, սակայն որպես նախագահ […]

Հայաստան-2018. ավանդույթներն ու արդիականությունը. «Միր 24»-ը ֆիլմ է պատրաստել Հայաստանի մասին

«Միր 24» հեռուստաընկերությունը Հայաստանի մասին ֆիլմ է պատրաստել: «Հայաստան-2018. Ավանդույթները և արդիականությունը» խորագիրը կրող ֆիլմում ներկայացվում է ավանդույթները պահպանելու միջոցով նոր ժամանակների նոր երկիր կառուցելու՝ հայերի ունակությունը: Ֆիլմում անդրադարձ կա «Թումո» տեխնոլոգիական կենտրոնի աշխատանքին, հայկական հեռախոսների Armphone հեռախոսին: Նշվում է, որ հեռախոսի նկատմամբ մեծ հետաքրքրություն են ցուցաբերել հատկապես սփյուռքահայերը: Անդրադարձ կա նաև հայկական դուդուկին, գորգագործությանը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի