03 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Թուրքիան պատասխանել է Աֆրինի մասին Լավրովի արած հայտարարությանը

Թուրքիայի վարչապետ և  կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղն արձագանքել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը: Լավրովը հույս էր հայտնել, որ Թուրքիայի զինված ուժերն Աֆրինի վերահսկողությունը կհանձնեն Սիրիայի կառավարությանը։ «Աֆրինում Թուրքիայի ներկայությունը օկուպացիա չէ։  Այնտեղ օպերացիա իրականացվեց Սիրիայի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու և   տարածքը ահաբեկչական կազմակերպություններից մաքրելու համար: Աֆրին նահանգը հանձնելու ենք աֆրինցիներին։ Մեր նպատակը Սիրիան մասնատելը […]

Տարոն Մարգարյանը հանձնարարել է

 Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի բոլոր վարչություններին, օպերատիվ ծառայություններին, ինչպես նաև Կենտրոն և Աջափնյակ վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է քայլեր ձեռնարկել Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա միջոցառումների պատշաճ կազմակերպման ուղղությամբ: Հանձնարարվել է նաև մշտական ուշադրության տակ պահել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից տարածքի բարեկարգման ու սանմաքրման աշխատանքները և […]

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպումներ է ունեցել օտարերկրյա հյուրերի հետ

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպումներ  է ունեցել  ՀՀ Նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած օտարերկրյա հյուրերի հետ: Նախագահ Սարգսյանը հանդիպել է Չինաստանի Երկաթգիծ թիվ 3 ճարտարագիտական խումբ ընկերության խորհրդի նախագահ Լիու Բաոլոնգի եւ Միջազգային վարչության պետ Դու Շենգի հետ: Արմեն Սարգսյանը հանդիպել է նաեւ հնդիկ հայտնի ձեռնարկատեր, Մուքանդ ՍՊԸ համանախագահ եւ գործադիր տնօրեն, Մուքանդ Սումի […]

Հինգ մարդ թունավորվել է

Ապրիլի 9-ին, ժամը 5.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Նուբարաշեն Գ4 թաղամասի տներից մեկից «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 2003 թ. ծնված Ռիտա Տ.-ին, 2006 թ. ծնված Անահիտ Խ.-ին, 1986 թ. ծնված Արուսյակ Մ.-ին, իսկ ժամը 7.30-ին` նույն ախտորոշմամբ, 2005 թ. ծնված Սպարտակ Խ.-ին և 2007 թ. ծնված […]

Բեկանել 6,5 տարվա ազատազրկման դատավճիռը. Հասմիկ Սարգսյանի կողքին իրավապաշտպաններն են

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում  ապրիլի 12-ին քննվելու է 10 հազար դրամ գողանալու մեջ մեղադրվող Հասմիկ Սարգսյանի բողոքն ընդդեմ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռի, որով կինը դատապարտվել է 6.5 տարվա ազատազրկման: Եթե դատավճիռն անփոփոխ մնա, Հասմիկը կհայտնվի ճաղավանդակի հետեւում, իսկ նրա երեքանչափահաս երեխաներն ու զինծառայության մեջ գտնվող եւ առողջական լուրջ խնդիրներ ունեցող որդինկզրկվեն մոր խնամքից։ […]

ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը հենց ոստիկանական բաժնի բակում ներկով գրեց #ԻմՔայլը

Ապրիլի 9-ին ժամը 21:45-ին Աբովյան-Իսահակյան փողոցների շրջակայքից իրազեկման աշխատանքներ կատարելիս բերման են ենթարկվել Քաղաքացիական պայմանագիր կուսակցության երկու անդամներ Վարսենիկ Ուզունյանը և Բաբկեն Գրիգորյանը։ Նրանց տեղափոխել են ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղ մեղադրանք է առաջադրվել Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նշենք, որ ոստիկանությունում գտնվելու ժամանակ Վարսենիկին թույլ չեն տվել պատասխանել հեռախոսազանգերին։ ՔՊ անդամների ազատ արձակումից […]

Վարչապետը նոր նշանակում է արել

  ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի որոշմամբ Միքայել Հարությունյանը նշանակվել է գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնակատար։  Այս մասին տեղեկացնում է gov.am կայքը։ «Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Միքայել Հարությունյանին նշանակել գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնակատար»,-ասվում է վարչապետի որոշման մեջ։

Տղամարդը քարով և կացնի բութ մասով հարվածներ է հասցրել 79 ամյա կնոջը

 Սյունիքի մարզում 79-ամյա կինը վիճաբանության ժամանակ ստացել է ծանր մարմնական վնասվածքներ. կասկածյալը ձերբակալվել է  ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վ.Խոտանան գյուղում 79-ամյա կնոջը ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ. կասկածյալը ձերբակալվել է: 2018թ. ապրիլի 9-ին բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ գանգուղեղային և գլխուղեղի վնասվածքներով՝ անգիտակից վիճակում, բուժօգնության է […]

Ցուկենբերգը ներողություն է խնդրել Ֆեյսբուքից տվյալների արտահոսքի համար

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկենբերգը այսօր ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում եւ խոստովանել, որ ընկերությունը թույլ է տվել տվյալների մասշտաբային արտահոսք, քանի որ չափազանց քիչ բան է արել օգտատերերի պաշտպանության համար։  Ցուկենբերգը բոլորից ներողություն է խնդրել։ «Մենք մեզ հաշիվ չէինք տալիս, որ ամբողջ պատասխանատվությունը մեզ վրա է։ Սա իմ մեծ սխալն է, եւ ես շատ եմ […]

«Բաշար Ասադը ուժերի ամենամեծ լարումով շարունակում է պահպանել իշխանությունը»

  Քաղաքագետ Լևոն Շիրինյանն  այսօր  լրագրողների հետ հանդիպման ընթացքում  անդրադարձավ  Սիրիական ճգնաժամին: Ըստ քաղաքագետի՝ ակնհայտ է, որ Սիրիայում այժմ ընթանում է խոշոր տերությունների պայքար։ Թուրքիան փորձում է ապակայունացում մտծնել  տարածաշրջանում։   Այժմ սիրիական սահմաններին տիրող անհանգիստ վիճակը կարող է անմիաջական   կերպով ազդել նաև հայկական սահմանների վրա:  «Հայաստանը այսօր պետք է այդ ամենից մի դաս քաղի և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի