20 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սահմանամերձ Վահանում արտագաղթ չկա. ցանքատարածություններն ավելանում են, աճում է գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակը

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանն այցելել է  Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Ճամբարակ համայնքի Վահան բնակավայր` գարնանային գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը դիտարկելու, ինչպես նաև գարնանացան սերմնացուի, պարարտանյութի և դիզվառելիքի բաշխման գործընթացի կազմակերպմանն ու իրականացմանը տեղում ծանոթանալու նպատակով: Այստեղ այս տարի գարնան գյուղատնտեսական աշխատանքներն ավելի վաղ են սկսվել։ Վահանի վարչական ղեկավար Արշակ Մկրտչյանը նշում է, որ Գյուղատնտեսության նախարարություն […]

ՊԵԿ-ը գործարկել է ապրանքների հայտարարագրերի գրանցման էլեկտրոնային համակարգը

Ապրանքների հայտարարագրումն ապրիլի 1-ից իրականացվում է էլեկտրոնային եղանակով: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով ներդրված համակարգի շնորհիվ կատարվում է էլեկտրոնային մաքսային հսկողություն՝ էլեկտրոնային ստորագրության առկայությամբ։ Էլեկտրոնային հայտարարագրի ավտոմատ գրանցումից հետո «կանաչ ուղու» ընտրության դեպքում, հայտարարատուն կարող է անմիջապես ժամանակավոր պահպանման պահեստից ստանալ ապրանքները. մաքսային հայտարարագրի և դրանում առկա տեղեկությունները հիմնավորող փաստաթղթերի թղթային տարբերակները ներկայացնելու կամ վճարումներ […]

Դոլարի եւ ռուբլու գինը՝ այսօր

Ներկայացնում ենք Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների  փոխարժեքները ապրիլի 12-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի: Ամերիկյան մեկ դոլարը գնվում է միջինը 482.06 դրամ փոխարժեքով,  վաճառվում՝ միջինը  485.69 փոխարժեքով:  Մեկ եվրոն գնվում է միջինը 594.04 դրամ փոխարժեքով, իսկ վաճառվում՝ միջինը 602.44 դրամով։ Ռուսական ռուբլին գնվում է միջինը 7.60 փոխարժեքով, վաճառվում` միջինը 7.91 դրամով։

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը 10 ավտոմեքենա է նվիրել

2018 թվականի փետրվարի 9-ին «Գլոբալ Մոթորս» փակ բաժնետիրական ընկերության, Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի և «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջև կնքվել է եռակողմ պայմանագիր: Այս մասին ներկայացված է կառավարության վաղվա նիստի օրակարգում: «Որպես նվիրաբերություն գույք ընդունելու, գույք ամրացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 8-ի N 1299-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու […]

Սանիտարական անձնագիր չունեցող փոխադրամիջոցին արգելվել է հաց տեղափոխել

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության վերահսկողության շրջանակներում արձանագրվել է սանիտարական անձնագիր չունեցող և սահմանված նորմերին չհամապատասխանող տրանսպորտային միջոցով հացի տեղափոխման դեպք: Ծառայության մասնագետների կողմից հացի մատակարարումն արգելվել է, իսկ հետագա գործողությունների արդյունքում պարզվել է, որ նշված փոխադրամիջոցով տեղափոխվում է Երևանում գործող անհատ ձեռնարկատեր Վալերի Եղիազարյանին պատկանող հացի արտադրամասի արտադրանքը, որն աշխատել է սանիտարահիգիենիկ նորմերի բազմաթիվ խախտումներով: […]

Հայաստանում իրականացվում է մի ծրագիր, որը կոչվում է՝ Հայաստանի և հայության ոչնչացում. Ա. Մանուչարյան/տեսանյութ/

«Չկա առանձին Հայաստանի խնդիր, քանի որ ողջ մարդկությունը գտնվում է մի իրավիճակում, երբ նախագծերի բախում է տեղի ունենում ու շուտով մարդը կամ կդառնա գիշատիչ, կամ կսկսվի նորմալ մարդ դառնալու պատմությունը»,-այսօր՝ապրիլի 12-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Նրա խոսքով՝ չկա Հայաստանի իշխանություն և Սերժ Սարգսյանին ոչ թե առաջադրում են հանրապետականները, այլ […]

Ջերմաստիճանն 8-10 աստիճանով կնվազի

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հանրապետության տարածքում` Ապրիլի 11-12-ի երեկոյան ժամերին, 13-14-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 15-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 14-15-ը կնվազի 6-7, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով: Երևան քաղաքում` Ապրիլի […]

Կլուծվեն Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի որոշ խնդիրներ

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց   «Քուվեյթի պետության կառավարության կողմից նվիրաբերության կարգով տրամադրվող միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության տարածքում անկողնային խնամք ստացող անձանց համար կառուցվելիք նոր մասնաշենքի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներն սկսելու և նախարարությանն արտաբյուջետային միջոցների բանկային հաշիվ բացելու թույլտվություն տալու մասին» որոշման նախագիծը: Ըստ […]

Սևանա լճից ջրառ կկատարվի

Կառավարության այսօրվա նիստում Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատար Արսեն Հարությունյանը ներկայացրել է «Ոռոգման նպատակով 2018 թվականին Սևանա լճից ջրառի մասին» որոշման նախագիծը, որի ընդունումը պայմանավորված է ոռոգման ջրապահովության դեֆիցիտը մասնակի մեղմելու անհրաժեշտությամբ: Ըստ նախագծի` Սևան-Հրազդան էներգետիկ-ոռոգման համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող ոռոգելի հողերից 2018թ. ոռոգման շրջանում, մարտի 5-ի դրությամբ, ջրօգտագործողների կողմից ներկայացված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի