25 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Միգուցե, իրենք են սովոր կոնյակներով հարցեր . պոլիկլինիկայի տնօրենը՝ «Ելք»-ի անդամներին

Երևանի թիվ 19 պոլիկլինիկայի տնօրեն Սամվել Սարգսյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, թե  իր դեմ արշավ են սկսել Երևանի ավագանու «Ելք» խմբակցության 4 անդամները՝ Դավիթ Խաժակյանը, Թեհմինա Վարդանյանը, Անի Խաչատրյանն ու Անի Սամսոնյանը : Սարգսյանի խոսքով՝ վերջիններս կանխամտածված ու միտումնավոր ապատեղեկատվություն են տարածում իր մասին:  «Անպատկառ ու անամոթաբար, իրականությանը չհամապատասխանող, ստահոդ տեղեկություններ են տարածում՝ իմ բարի համբավը վիրավորելու, աշխատանքային գործունեության […]

Մանե Թանդիլյանը դադարեցնում է իր լիազորությունները նախարարի պաշտոնում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը նախարարի պաշտոնում 100 օրը դեռեւս չլրացած ֆեյսբուքյան հանրագրում հայտարարեց իր լիազորությունների դադերցման մասին: «Սիրելի հայրենակիցներ, Կառավարության երեկվա նիստում քննարկվում էր պարտադիր կուտակային համակարգի ամբողջական ներդրման հարցը։ Դուք տեղյակ եք իմ դիրքորոշմանը, որը ես հայտնել եմ դեռ տարիներ առաջ՝ համակարգի պարտադիր բաղադրիչի վերաբերյալ։ Նշանակվելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, իմ […]

Անհարմար է, չի կարելի. ԲՀԿ-ն տորպեդահարում է Փաշինյանին

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին իր ելույթում նշել է, որ  Բարեգործության մասին օրենքում կառավարության կատարած փոփոխությունները ուղղված է հենց Գագիկ Ծառուկյանի դեմ։ «Այն, որ Գագիկ Ծառուկյանը նախորդ իշխանության հիմնական թիրախն էր, փաստ է ու նախորդ իշխանության վերջին ՀՀԿ-ական վարչապետ Կարեն Կարապետյանը, երկնելով «Բարեգործության մասին» օրենքը, որպես թիրախ ուներ Գագիկ Ծառուկյանին: […]

«Դուխով»՝ գյուղապետին կալանավորելու որոշում է կայացվել

ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Տաշիրի բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Լոռու մարզի Մեծավան համայնքի ղեկավար Ս.Վ.-ն, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, Մեծավանի մշակույթի կենտրոնում որպես տնօրեն և որպես դռնապահ ձևակերպել է անձանց, որոնք աշխատանքի չեն հաճախել, իսկ նրանց անվամբ դուրս գրված գումարները յուրացվել են:  Փաստի առթիվ նախապատրաստված նյութերով առերևույթ փաստական […]

Ինչո՞ւ է Փաշինյանի կառավարությունը լռում

Տեւական ժամանակ է բնապահպանները ահազանգում են՝ պահանջելով կասեցնել  Ամուլսարի շահագործման ծրագիրը: Մի քանի օր է Ջերմուկի և Գնդեվազի բնակիչները  փակված են  պահում Ամուլսարի հանքավայր տանող ճանապարհները՝ պահանջելով անհապաղ դադարեցնել հանքի շահագործման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Հանքավայրի շահագործման դեմ հանդես եկողները պնդում են, որ հանքավայրի շահագործումը հանգեցնելու է բնապահպանական աղետի՝ վտանգելով շրջակա տարածքների բնակչության առողջությունը, հնարավոր վտանգ […]

Հրապարակվել է Պաշտպանի արտահերթ զեկույցը /տեսանյութ/

Հունիսի 12-ին տեղի ունեցավ «ՀՀ կողմից երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայով և կից արձանագրություններով սահմանված պարտականությունների կատարման վիճակի վերաբերյալ» Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ հրապարակային զեկույցի շնորհանդես-քննարկումը։ Այն լույս է տեսել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ։ 1993 թվականին Հայաստանը, վավերացնելով Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան, պարտավորություն է ստանձնել համապատասխանեցնելու իր ներպետական օրենքները և պրակտիկան միջազգային այս փաստաթղթի […]

Նիկոլ Փաշինյանը 2 խնդիր է դնում ՀՔԾ-ի առջեւ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հատուկ քննչական ծառայության աշխատակազմին է ներկայացրել ՀՔԾ նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանին: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ՀՔԾ նախկին պետ Վահրամ Շահինյանին կատարած աշխատանքի համար և շնորհավորել նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: «Օրենսդրությամբ սահմանված է, որ ՀՔԾ-ն զբաղվում է այն իրավախախտումներով, հանցագործություններով, որոնք վերագրվում են օրենսդիր, դատական, գործադիր իշխանության ներկայացուցիչներին: […]

Կեղծիք, դարձյալ կեղծիք

 Նունե Եսայանը անդրադառնալով 2008 թ.-ի մարտի 1-յան իրադարձությունների ժամանակ իրեն վերագրած այն կարծիքին, թե իբրև երգչուհին մարտիմեկյան զոհերի հասեցին ասել է «Թող չգնային չզոհվեին» , ասաց, որ իր հայտնած կարծիքը, չի համապատասխանում այն լուրերին, որոնք տարածվել են: «Ինձ զանգեց մի աղջիկ և ասաց՝  ի՞նչ կարծիքի եք կատարվածի վերաբերյալ, ասեցի՝ ի՞նչ պետք ա կարծեմ, ի՞նչ գործ ունեին այդ […]

Բուհական ճգնաժամ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել  «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությանմեկնարկին: Նա այցելել է Երևանի Ա. Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոցում  տեղակայված քննական կենտրոն, որտեղ «Հայոց լեզու և հայգրականություն» առարկայի միասնական քննության համար հայտարգրվել է 127 դիմորդ, որոնցից 7-ը չէր ներկայացել: Արայիկ Հարությունյանը շրջել է կենտրոնում ձևավորված  3  քննասենյակներում, հետաքրքվել` բավարար վերահսկողություն սահմանվա՞ծ է քննության անաչառ ընթացքի համար: Լրագրողների հետ զրույցում ԿԳ նախարարը տեղեկացրել է, որ ինքն այցելել է նաև նախորդ միասնական քննությանը և ընդհանուր առմամբ քննական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի