15 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շնորհակալություն Սերժ Սարգսյանին եւ Նիկոլ Փաշինյանին. Հրապարակ

Հայաստան ժամանած Եվրախորհրդանի ներկայացուցիչները  բավականին զուսպ են խոսել Հայաստանում տեղի ունեցած դեպքերի մասին՝ այդպես էլ չօգտագործելով «հեղափոխություն»  եզրույթը: Պատվիրակության ղեկա Դեյվիդ Մալաիստը շեշտել է, որ անարյուն իշխանափոխության համար պետք է շնորհակալ լինել երկու կողմերին: Եվրախորհրդարանի պատվիրակությունը խիստ կարեւոր է համարել առաջիկա արտահերթ ընտրությունները եւ օրենսգրքի փոփոխությունները ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի եւ Վենետիկի հանձնաժողովի  հանձնառության ներքո կատարելու անհրաժեշտությունը: […]

«Զինվորի բաժին» գրառմամբ նոր տարրաներ են հայտնաբերվել

Ասկերանի «Միրզաջան» կոչվող տեղամասից հայտնաբերել են «Զինվորի բաժին» և այլ գրառումներով դատարկ տարրաներ, որոնց վաճառքն արգելված է եղել: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության ոստիկանությունից: Ասվում է, որ հունիսի 21-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի քրեական հետախուզության և ԱԱԾ Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները, համատեղ իրականացված ստուգման արդյունքում, Ասկերան քաղաքի «Միրզաջան» կոչվող տեղամասից հայտնաբերել են «Զինվորի բաժին» […]

Ի՞նչ եղանակ է սպասվում այսօր

«Հիդրոմետ» ծառայությունը հայտնում է, որ Հանրապետության առանձին շրջաններում հունիսի 23-ին, երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:  «Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով»,- նշված է հաղորդագրության մեջ: Երևանում հունիսի 23-ի երեկոյան ժամերին և գիշերը […]

Վտանգավոր է դառնում. Հրապարակ

Քրեական հանցանքների, կո­ռուպցիայի, ապօրինի հարստացման դեմ պայքարը, անշուշտ, շատ լավ բան է: Դա հասարակական առող­ջացման, առաջընթացի, արդարա­դատության նկատմամբ հավատի ու վստահության մթնոլորտ կստեղծի երկրում, կվերացնի անպատժելիությունը: Բայց այս պայքարը նաեւ բազում վտանգներով է լեցուն: Նախ՝ ակնհայտ է, որ այս պայքարն ուղղված է նախկին իշխանություն­ների դեմ, այլ ոչ թե առհասարակ կոռուպցիայի:  Մինչ օրս բացահայտված դեպքերը բացառապես […]

Զորամասերից մեկում պայմանագրային զինծառայողի դի է հայտնաբերվել

Հայաստանի պաշտպանության նախարարության N զորամասի մարտական դիրքերում երեկ՝ հունիսի 22-ին, պայմանագրային զինծառայողի դի է հայտնաբերվել: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:  «Խորը վշտով տեղեկացնում ենք, որ երեկ երեկոյան ՀՀ ԶՈւ-երի զորաասերից մեկում մահացել է պայմանագրային զինծառայող, շարքային Հովհաննես Գրիշայի Մելքոնյանը: Մանրամասները համապատասխան կարգով»,-գրել է Ա. Հովհաննիսյանը: Նա  ավելի ուշ հայտնել է […]

Մանվել Գրիգորյանի հարսը դիմել է Փաշինյանին. Ժամանակ

Էջմիածնի նախկին քաղա­քապետ Կարեն Գրիգորյանի կի­նը, ով Աժ նախկին պատգամա­վոր Հակոբ Հակոբյանի՝ Լեդի Հակոբի դուստրն է, վարչապետ Նիկոլ Փաշինյանին հասցեագր­ված գրառում է կատարել: «Անարդար եք, պարոն Փաշինյան, Մանվելը սուրբ չէ, եթե այդպես է, սկսեք Սեյրան Օհանյանից, Սաշիկ Սարգսյանից, Լֆիկ Սամոյից, Ծառուկյանից, եւ ամենավերջում պետք է պատժվեր Մանվելը»,- գրել է Հռիփսիմե  Հակոբյանը: Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի […]

Ամերիկյան զենքը մեր զինվորներին երբեք չի սպառնացել ու չպետք է սպառնա

Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի գիտաշխատող, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ադրբեջանի կողմից ձեռքբերված ամերիկյան Բել-412 ուղղաթիռներին: Նա, մասնավորապես, գրել է. «Ուղղաթիռների վաճառքի դեմ բողոքն արդեն ԱՄՆ Կոնգրեսում, Պետդեպում ու Պենտագոնում է: Երեկ առավոտյան կապվել էի Վաշինգտոնի հայ դատի գրասենյակի հետ: Ընկերոջս` Արամ Համփարյանին ուղարկել էի ամերիկյան ուղղաթիռների վերաբերյալ նյութերը, որոնք հայտնվել են […]

Մի՛ խաբվիր արտաքին տպավորությամբ

Կյանքիդ ժամերն ապրիր այնպես, որ այդ քաղցր ժամերին ոչ քեզ, ոչ էլ կողքիդ ապրողներին չդիպչեն ապակությունն ու մահը: Ամենուրեք փնտրի՛ր բարին ու հենց հայտնաբերես, հանի՛ր լույս աշխարհ իր թաքստոցից, թող բարությունը անկաշկանդ ու չամաչի ինքն իրենից: Աչքի լույսի պես պահի՛ր, փայփայի՛ր մարդկայնության ամենաչնչին նշույլներն անգամ, քանի որ դա է ընդդիմանում մահվանը, թեև անցավոր է: Ամեն […]

Վիշապին դեռ չհաղթած արդեն վիշապ եք դարձել …

Եթե փոխվարչապետի մամուլի քարտուղարի էջում քեզ վիրավորում ու հայհոյում են՝ ամենանողկալի բառերով ու այդ քարտուղար կոչվածը չի սաստում, ես, իհարկե, շատ կուզենայի, որ Մանվելի շարասյունը տրորեր այդ ողջ տղամարդ-կինիկների քստմնելի բանակը: Թքե՛լ եմ նման «թավշյա հեղափոխականների» վրա, որոնք Մանվելից ավելի ողորմելի գոյություն են: Վիշապին դեռ չհաղթած արդեն վիշապ եք դարձել … Կիմա Եղիազարյան

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի