05 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Կոչ ենք անում ոստիկանությանը, վերջապես, իրականացնել իրենց գործառույթները

Լիդիան Արմենիա ընկերությունը, որի աշխատանքները ապօրինի և հրահրված գործողությունների հետևանքով արդեն 8-րդ օրն է դադարեցվել են, հայտնում է, որ հունիսի 29-ին, մոտավորապես 12։00-ից Ամուլսարի հարակից համայնքների բնակիչները, Լիդիան Արմենիա ընկերության որոշ աշխատակիցների հետ փակել են Ջերմուկ-Վայք խաչմերուկը՝ պարալիզացնելով հանրապետական նշանակության մայրուղին՝ ի պաշտպանություն իրենց աշխատանքային իրավունքի և հանքի օրինական շահագործման։

Ընկերության ղեկավարությունն արդեն 8 օր փորձում է հեռու պահել իր աշխատակիցներին նման ակցիաներից, սակայն այսօր իրավիճակը դուրս եկավ վերահսկողությունից։

Ընկերության ղեկավարության հորդորներից ու միջամտությունից հետո, նույն օրը երեկոյան հաջողվեց բացել մայրուղին՝ Լիդիանի աշխատակիցների կողմից։ Ինչ վերաբերում մյուս կողմին, ապա Ամուլսարի ծրագիր տանող ճանապարհները ցուցարարները շարունակում են փակ պահել ։

Ընկերությունն անհանգստացած է իրավիճակի առավել սրման հեռանկարից, քանի որ ունի մոտ 1500 աշխատակից և բազմաթիվ աջակիցներ հարակից տարածքներում։ Նրանց կողմից ևս բողոքի ձայն բարձրացնելու դեպքում՝ իրավիճակը կդառնա էլ ավելի անվերահսկելի։

«Լիդիան Արմենիա» ընկերության ղեկավարությունը ֆեյսբուքյան իրենց էջում կոչով դիմել են ոստիկանությանը: 

«Մեկ անգամ ևս կոչ ենք անում ոստիկանությանը, վերջապես, իրականացնել իրենց գործառույթները, պաշտպանել քաղաքացիների իրավունքներն ու վերականգնել հասարակական կարգը՝ հետագա հնարավոր լարվածությունից խուսափելու նպատակով»,-գրել են նրանք:

Հիշեցնենք. որ արդեն մոտ մեկ ամիս է ինչ «Լիդիան Արմենիա» ընկերության և ջերմուկցիների միջև պայքար է ընթանում: Ջերմուկցիները  ժամանակ առ ժամանակ փակում են Ամուլսար տանող ճանապարհը՝ բողոքելով Սոթքի եւ Ամուլսարի հանքերի գործարկման դեմ:Նրանք  ավելի վաղ կոչ են արել  վարչապետ Նիկոլ Փաշինյանին անձամբ գնալ Ջերմուկ ու տեղում ծանոթանալ բողոքողների բարձրացրած խնդրին: 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ