17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օսիպյանն էլ Վովայի պես. Հրապարակ

Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ինչպես Րւսֆֆի Հովհաննիսյանը կասեր, ոչ պա­կաս «աստվածավախ զորավար է», որքան իր նախորդը: Ասում էին, որ Վովա Գասպարյանն աշխատասենյակի անկյունում սրբապատկերներով, Աստվածաշնչով փոքրիկ «մատուռ» ուներ, որ ցանկացած պահի հաղորդակցվեր Բարձրյալի հետ: Թերթի լրագրողն Օսիպյանից հետաքրքրվել է՝ պահպա­նել է արդյոք Գասպարյանի «մատուռը», թե հեղա­փոխությունը սրբել-տարել է նաեւ այդ անկյունը: «Ես իմն ունեմ ու կարծում […]

Լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունիսի 6-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար որոշ բնակավայրեր կհոսանքազրկվեն։ Երևան քաղաք 10:00-16:00 Քանաքեռ 9փ. 16-48; 10փ. 7-32; 11փ. 1-12 սեփական տները, թիվ 8 գիշերօթիկ դպրոցը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Ա.Տիգրանյան փ. 1-11 սեփական տները, Վարշավյան փ. 47-92 սեփական տները, թիվ […]

Ջինը շշից բաց ենք թողել, խճճված իրավիճակ. Հրապարակ

Այո, ջինը շշից բաց ենք թողել՝ շարքային քաղաքացին հասկացել է, որ կարող է իշխանություն փոխել: Եվ այդ իշխանությունը միայն Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն չեն, այլ կոնկ­րետ իր «շեֆը»: Եվ որքան էլ հիմա իշխանությունը կոչ անի՝ սաբոտաժ չանել, լոկալ բողոքի ակցիաները դադարեցնել, քանզի այդ ամենն ուղղված է «ժողովրդի իշխանության դեմ», մարդիկ համաձայն չեն այդ կոչերի հետ: […]

Ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Խոսրովի անտառ-արգելոցում «Ջերմանիս» ջրատարի վրա առաջացած վթարի հետևանքով, ս.թ. հունիսի 6-ին ժամը 08.30-20.00 դադարեցվել է Արարատի մարզի` Վեդի քաղաքի, Դաշտաքար և Ուրցաձոր գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:  

Գողացված բանկային քարտով փորձել են գումար կանխիկացնել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու գողացված բանկային քարտով գումարի կանխիկացման փորձ կատարած անձի ինքնությունը: 2018թ. մարտի 28-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 16:30-ի սահմաններում, երթուղային ավտոբուսի մեջ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը հափշտակել է […]

Մե՛նք ենք տերը մեր երկրի. Սասնա ծռերի հայտարարությունը

Սասնա ծռերը հայտարարություն են տարածել՝ զինված ապստամբության անհրաժեշտության գաղափարն այլեւս ջնջված համարելու մասին: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ. «Զինված պայքարի էջը փակելու եւ կառավարությանն աջակցելու մասին Սասնա Ծռերի զինված ապստամբության թիրախը ազգադավ եւ հանցավոր ռեժիմն էր։ Զինված ապստամբությունը թեեւ վերջնական արդյունքի չհասավ, սակայն կտրեց ռեժիմի կյանքի թելը, սպառեց նրա փամփուշտները, ինչպես նաեւ վիժեցրեց Արցախը, իսկ հետագայում՝ […]

Հուշարձան դեռ չծնված փոքրիկին

Մոսկվայում «Կանայք հանուն կյանքի» նախաձեռնությունը ստորագրահավաք է սկսել, որպեսզի դիմեն քաղաքային իշխանություններին՝ ՌԴ մայրաքաղաքում չծնված փոքրիկի հուշարձանը տեղադրելու առաջարկով: Նախաձեռնությունը նշում է, որ Ռուսաստանում աբորտների հետեւանքով տարեկան մոտ 1 մլն երեխա սպանվում է մոր արգանդում՝ դեռ լույսը չտեսած: Հայտարարության մեջ նշվում է, որ նմանատիպ հուշարձաններ աշխարհի շատ քաղաքներում կան: Այս պահին նախաձեռնությանը միացել է պահանջվող […]

Երկրաշարժ Հայաստանի հյուսիսում /լրացված/

Րոպեներ առաջ երկրաշարժ է արձանագրվել  Լոռու մարզում՝ Վանաձորում ու Սպիտակում: Ստորգետնյա զգալի ցնցմանը հաջորդել է երկրորդ ալիքը: Ցնցումները զգալի են եղել նաեւ Ալավերդիում: Անգամ մարդիկ շենքերից դուրս են եկել: Այս մասին մեր թղթակցին պատմել են մեր հայրենակիցները:  Հունիսի 5-ին, տեղական ժամանակով ժամը 22:40-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18:40-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի […]

Հեռացավ ՀՀԿ-ից

Հարգելի հայրենակիցներ, Ակնհայտ և անհերքելի է մեր երկրում նոր իրականության հիմնավորումն ու իրադրության փոփոխությունը: Ելնելով քաղաքական զարգացումներից ու ստեղծված իրավիճակից` ուզում եմ հայտնել Ձեզ, որ դիմում եմ ներկայացրել ՀՀԿ-ից ու Ազգային Ժողովի հանրապետական խմբակցությունից դուրս գալու վերաբերյալ: Որպես անկախ պատգամավոր շարունակելու եմ գործունեությունս ի նպաստ մեր ժողովրդի Հայաստանի Հանրապետության: Այս մասին հայտարարել է ԱԺ պատգամավոր, […]

Նորերը հներից մի թեթև առանձնանում են սելֆի-լայվերով

Երեկվանից գրում-ակնարկում էին Հայկ Կյուրեղյանի ազատման մասին: Այն, որ այդ երիտասարդը կատարած արարքին ոչ համարժեք՝ 9 տարվա ազատազրկման է դատապարտվել ու համարյա կիսով չափ պատիժը կրել էր և պետք է ազատեին՝ դա ինձ համար զարմանալի չէր /նորերի դեպքում հատկապես/: Սակայն, պարզվում է, խոսքը պատժի կրման կիսաբաց ռեժիմը բաց ռեժիմով փոխելու մասին է: Այսինքն՝ Հայկ Կյուրեղյանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի