17 Օգոստոսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սա վենդետա է թավշյա հեղափոխության կարգախոսի ներքո. /տեսանյութ/

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Հատուկ քննչական ծառայության կողմից իրեն առաջադրված մեղադրանքին, «Երկիր Մեդիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ այն ամբողջությամբ հորինված, շինծու, քաղաքական ենթատեքստ ունեցող և իրականության հետ որևէ առնչություն չունեցող մեղադրանք է։ «Լայն զանգվածների տրամադրությունը փորձում են տեղափոխել իրավական դաշտ, և ըստ էության, ստացվում է, որ 21,5 տոկոս հավաքած Լևոն Տեր-Պետրոսյանը […]

Ես արտակարգ դրություն մտցրել եմ այն ժամանակ, երբ առաջին մարդը զոհվեց. Ռ. Քոչարյան

Իմ իրավունքն է եղել արտակարգ դրություն մտցնել, ու երբ սպառնալիք կա սահմանադրական կարգին, առաջին հերթին բանակը պետք է վերահսկողության տակ վերցնի կառավարական շենքերը, ռազմավաայան օբյեկտները։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 26-ին, «Երկիր Մեդիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով բանակի մասնակցությանը «Մարտի 1»-ի իրադարձություններին։ «Տվյալ դեպքում ես չգիտեմ մանրամասնությունները, թե ինչ […]

Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, նրան կալանավորելու միջնորդությունը ներկայացվել է դատարան

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ […]

Կառավարության կեցվածքը, իրավապահների պահվածքը մտահոգիչ է. մտավորականների հայտարարությունը

Լրագրողներ, խմբագիրներ, պատգամավորներ, կուսակցապետեր, ՀԿ ներկայացուցիչներ, մանկավարժներ, գրողներ, հասարակական-քաղաքական գործիչներեւ 88 այլ մասնագետներ ստորագրել են համատեղ հայտարարության տակ՝  «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման ու կառավարության, իրավապահների գործողությունների մասին: Հայտարարության մեջ ասվում է. ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված է, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի […]

Լոռիում աղիքային վարակով հոսպիտալացվել է 12 անձ

Լոռու մարզի Սարամեջ համայնքից Սպիտակի բժշկական կենտրոն դիմած 4 բնակչի մոտ արձանագրված աղիքային խնդիրների պատճառները պարզելու, ինչպես նաև տեղում վարակի աղբյուրի բացահայտման, համաճարակաբանական հետազոտությունների իրականացման նպատակով ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի արագ արձագանքման խմբերը մեկնել են համայնք: Տեղում դիտարկվել են հիվանդության առաջացման թե՛ սննդային, և թե՛ ջրային գործոնները: Հիվանդների տնային օջախներում իրականացվել […]

Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունն ավարտվեց

Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունն այսօր ավարտվեց: Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից: Հարցաքննությունը տեւել է մի քանի ժամ եւ տեսանկարահանվել է: Քոչարյանը հարցաքննվում էր 2008 թվականի Մարտի 1-ի գործով, վկայի կարգավիճակում: Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն:

Հավատը լեռներ է շարժում. Մեծերը Աստծո մասին

“Այս դժբախտները, որոնք չգիտեն ո´չ պահք, ո´չ աղոթք, և հրաժարվելով փրկարար գործերից` հույս ունեն սև մոգության միջոցով անմիջապես բարձրանալ գերբնական բարձունք, չգիտեն, որ մոգությունը ծանակում է իրենց և իրենց համար վառում կեղծ երջանկության ու կեղծ լուսավորության կրակներ: Մինչդեռ մենք` պոետներս և փիլիսոփաներս, հոգու վերածնման ենք հասել համառ աշխատանքով և հայեցողությամբ, կամքի անդադար վարժանքներով, ձգտումների ազնվությամբ […]

ՀՔԾ-ում այս պահին ընթանում է Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը

Հատուկ քննչական ծառայության հայտնում են, որ այս պահին ընթանում է Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը: Հարցաքննությունը, հիշեցնենք, տեսանկարահանվելու է:  Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի Մարտի 1-ի գործով անցնում է դեռ որպես վկա: ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը  հայտնել էր, որ ավելի ուշ լրացուցիչ կտեղեկացնեն քննչական գործողությունների մասին:  Ի դեպ, Քոչարյանն արդեն տեւական ժամանակ է՝ ՀՔԾ շենքում է: Նրան հաջողվել […]

Լրագրողները մտան ՀՔԾ. Նրանք դեռ սպասում են

Այս պահին մի խումբ լրագրողներ մտել են Հատուկ քննչական ծառայության շենք և հանդիպում են պահանջում լրատվական վարչության աշխատակիցներից մեկի հետ, որպեսզի վերջինս որևէ տեկեկություն հաղորդի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննության մասին: Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 26-ին ՀՔԾ-ում նախատեսված է երկրորդ նախագահի հարցաքննությունը 2008 թվականի մարտի 1-ի գործով: Ռ. Քոչարյանն այս գործում ներգրավվել է որպես […]

Արարատ Միրզոյանը ստորագրել է իր մամուլի խոսնակի՝ աշխատանքից ազատման դիմումը

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը մակագրել է իր մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանի աշխատանքից ազատման դիմումը: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Միրզոյանը: «Բարեկամներ, օրեր առաջ ՖԲ-ում լայն քննարկման առարկա դարձան իմ մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանի՝ մի հարցազրույցում հնչեցրած մտքերը։ Հասկանալիորեն որևէ պաշտոնյայի խոսնակը խիստ սահմանափակ է հրապարակավ իր աշխատանքային ղեկավարի դիրքորոշումը չարտացոլող կարծիքներ հայտնելու մեջ։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

Ամենաընթերցված