13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Զորի Բալայանը ցանկանում էր խլել հիվանդանոցը, բառի բուն իմաստով ինձ «քցում էին»

«Երևան» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Տարոն Տոնոյանը ցանկանում է արդարությունը վերականգնել: Այսօր մամուլի ասուլիս ժամանակ՝ լրագրողների հետ զրույցում  նա ասաց, որ «Երևան» բժշկական կենտրոնի աշխատակիցներն իր կողքին են: «Ես հիմա «Սեբաստիա» բժշկական կենտրոնի տնօրենն եմ: Աշխատակիցների մի մասն էլ այլ աշխատանք է գտել, սակայն սա հարցի լուծում չէ: 2016-ին, երբ հիվանդանոցը փակվեց, ես ասել եմ՝ Զորի Բալայանը […]

Երկրորդ քրեական գործն է հարուցվել Սերժ Սարգսյանի եղբոր, նրա որդու և դստեր նկատմամբ

29.06.2018թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու դեպքերի առթիվ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում հարուցված քրեական գործը, որի համաձայն` պաշտոնատար անձ հանդիսացող Լյովա Սարգսյանը, նրա որդին և դուստրը` Նարեկ և Անի Սարգսյանները, կասկածվում են ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով և 314.3-րդ հոդվածի 2-րդ […]

Խնդրիր հավատով եւ Աստված կտա

Եղբայրնե՛ր, դուք ձեզ շատ երջանիկ համարեցեք, երբ զանազան փորձությունների մեջ ընկնեք: Իմացե՛ք, որ փորձությունը համբերություն է ծնում, երբ ձեր հավատը փորձությանը դիմանա: Իսկ համբերություն պետք է ունենալ մինչև վերջ, որպեսզի ամբողջական ու կատարյալ լինեք, և ձեզ ոչ մի բան չպակասի: Եթե ձեզնից մեկն զգում է, թե անհրաժեշտ իմաստությունը չունի, թող խնդրի Աստծուց, որ բոլորին տալիս […]

Որքան դժվար է քահանա լինել

Մի անգամ ես մտածեցի, թե որքան դժվար է քահանա լինել: Եթե նրա կապան կարկատած է, ասում են, որ նա փնթի է: Եթե նոր ու գեղեցիկ է, մտածում են՝ իսկ ի՞նչ գումարով է գնել: Եթե քահանան բարետես է, ասում են՝ կկորչի: Եթե տգեղ է, ասում են՝ արդեն նման «կոկորդիլոսներին» են ձեռնադրո՞ւմ: Եթե երկար է քարոզ խոսում, […]

Մեկնարկել է ամառային զորակոչը

Հուլիսի 2-ին մեկնարկել է 2018 թվականի ամառային զորակոչը: Այսօր պարտադիր զինվորական ծառայության կմեկնեն առաջին նորակոչիկները: Զինված ուժերի համալրման գործընթացը խստագույնս վերահսկվում է ՀՀ պաշտպանության նախարարության, ԶՈւ ԳՇ ղեկավարության և իրավապահ մարմինների կողմից: Զորակոչին մասնակցող բոլոր կառույցների համակարգված աշխատանքի, օրինական և թափանցիկ զորակոչ ապահովելու նպատակով ներդրված զինծառայության վայրի ընտրության վիճակահանության շնորհիվ զորակոչային գործընթացի իրականացումը դրված է […]

Հրազդանի քաղաքապետը պաշտոնապես հրաժարական տվեց

Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը պաշտոնապես հրաժարական տվեց: Իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու համար Արամ Դանիելյանը հուլիսի 2-ին հրավիրել էր ավագանու արտահերթ նիստ, որտեղ ավագանու անդամները միաձայն կողմ քվեարկեցին քաղաքապետի հրաժարականին: Այս մասին հայտնել է Հրազդանի քաղաքապետարանի աշխատակազմի մամուլի քարտուղար Ալվինա Զաքարյանը: «Ավագանու նիստին ներկա էր ավագանու 15 անդամներից 11-ը, ովքեր և միաձայն կողմ քվեարկեցին Արամ Դանիելյանի […]

Ներկայումս իրավիճակը փոխված է, և շանտաժի չենք ենթարկվի. քաղաքագետ

Հեղափոխությունից հետո Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը փոխվել է, և մեր ստրատեգիան Ադրբեջանի հետ հարաբերության մեջ կանխարգելիչ է, ինչը դրական է: Այս մասին այսօր ասուլիսին ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:  Ըստ նրա՝ ակնհայտ է, որ թավշյա հեղափոխությունը Հայաստանի շահերից է բխել, և Ռուսաստանի համար սա մահացու է, քանի որ բոլորը հարգում են Հայաստանին, ինչն առաջացնում է ռազմավարական դաշնակցի […]

Ապօրինի ծառահատում է տեղի ունեցել

Հունիսի 29-ին ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում էր ստացվել «Հայանտառ» ՊՈԱԿ «Եղեգնուտի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Փամբակի» անտառպետության թիվ 3 պահաբաժնում ապօրինի հատված տարբեր տեսակի և տրամաչափի 52 ծառերի և դրանցից մոտ 30 մ հեռավորության վրա կանգնած «Ուրալ» ավտոմեքենայի հայտնաբերման մասին:  Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Նյութերի նախապատրաստման ընթացքում հուլիսի 1-ին, ժամը 21.15-ին, ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական […]

Հիմա հիմնականում փողի կռվի է գնում, տարիներ շարունակ ոմանք բիզնես են արել երեխաների դժբախտության վրա

ՀՀ նախկին իշխանությունների՝ մարդասիրական ուղղությամբ արված ամենակարևոր քայլն այն է, որ անցան համընդհանուր ներառման քաղաքականության օրինականացման, որը մինչև 2025 թ.-ն պետք է ամբողջությամբ ներդրվեր, սակայն այդ ժամանակացույցից այս պահին շեղում ունենք: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը:  Նրա խոսքով՝ հիմնական շեղումը, հատկապես Երևանում է, այսինքն՝ 2018 թ.-ին փոխարեն, սկսելու է […]

Ադրբեջանի հետ պատերազմը ժամանակի հարց է

The Armenian Interest գիտավերլուծական կենտրոնի հիմնադիր-ղեկավար, ամերիկագետ Արեգ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Կարո՞ղ են արդյոք տարածքներ տալ Ադրբեջանին, և կարո՞ղ է արդյոք պատերազմ սկսվել։ Ամեն օր ես հարյուրավոր աշխարհի տարբեր երկրներում ապրող իմ հայրենակիցներից նամակներ եմ ստանում նմանատիպ բովանդակությամբ։ Սկսեմ հարցի երկրորդ մասից։ Ադրբեջանի հետ պատերազմը ժամանակի հարց է, քանի որ նմանօրինակ կոնֆլիկտները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի