Ո՞վ է Ալեքսանդր Սարգսյանի որդու գործով դատավորը
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործն ուղարկվեց դատարան: NEWS.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ գործը քննվելու է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավորն է Աննա Դանիբեկյանը: Ըստ մեղադրական եզրակացության՝ Հայկ Սարգսյանը 2007թ. ապրիլի 1-ին ժամը 16:00-ի սահմաններում իր բնակության վայրի` Երևան քաղաքի Թումանյան փողոցի 11 շենքի 14 բնակարանի նկուղային հարկում […]





































