Փաշինյանը թող հեղափոխություններով չվախեցնի, եթե պետք լինի, մի հատ էլ դեմ կքվեարկեմ իր քաղաքական ծրագրերին. Շարմազանով
Փաշինյանը թող հեղափոխություններով չվախեցնի. ԱԺ-ն անկախ օրենսդիր մարմին է, եւ ինքն է որոշում՝ ինչպես քվեարկել: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Մոսկվայում հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:
Գործարարների հարցին ի պատասխան, հիշեցնենք, Փաշինյանն ասել էր, որ պետք է արտահերթ ընտրություններ անցկացնել, ինչին ՀՀԿ-ի ներկայացուցիչները դեմ են արտահայտվում: Նա նշել էր, որ եթե պետք է, մի հատ էլ հեղափոխություն կանեն, եւ «սեւ ու սպիտակ ուժերի» մասին քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի հայտարարությունը հենց դրան էր վերաբերում: