03 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՄԱԿ. Գազայում դաժան սովը շարունակվում է /Տեսանյութ/

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը հայտնել է, որ Իսրայելը ապրիլին «խոչընդոտել» և «մերժել է» զգալի թվով օգնության առաքելություններ հյուսիսային Գազայի հատվածում, և որ չնայած մարդասիրական օգնության նոր անցակետի բացմանը, վեցամսյա սովը չի կարող ավարտվել առանց օգնության հետևողական մատակարարման: Իր հերթին Իսրայելը մեղադրում է ՄԱԿ-ին օգնության բացակայության համար: Հոկտեմբերի 7-ից ի վեր առաջին անգամ բացվել է […]

Ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել ցուցարարների դեմ /Տեսանյութ/

Վրաստանում ոստիկանները արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների վրա, ովքեր բողոքում են ԶԼՄ-ների ազատությունների դեմ ուղղված օրինագծի դեմ: Արդեն երկրորդ գիշերն է, որ հազարավոր մարդիկ, ծածանելով Վրաստանի և Եվրամիության դրոշները, հավաքվել են խորհրդարանի մոտ ՝ բողոքելու վերոնշյալ ռուսամետ օրենքի դեմ: Պատգամավորները երեկ  երկրորդ ընթերցմամբ հավանություն են տվել «օտարերկրյա գործակալների» վիճահարույց օրինագծին։ ԵՄ-ն զգուշացնում […]

Սպասվում են տեղումներ

Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 2-6-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 2-ի երեկոյան ժամերին, 3-6-ին առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 2-3-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 9-11, Լոռիում և Տավուշում՝ 12-14 աստիճանով։ Երևան քաղաքում մայիսի 2-ին կեսօրից հետո, 3-6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և […]

Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» կապույտ արյունը. Փաստ

Սպասելի էր, որ փաշինյանական իշխանությունները, առաջին հերթին՝ ռեակցիոնռեպրեսիվ օրգանները կայծակնային արագությամբ կարձագանքեն ՔՊ-ի յուրային քարոզչամիջոցի ներկայացուցչի հետ ԱԺ տարածքում տեղի ունեցած միջադեպին: Այդպես էլ եղավ. քպականների տոտալ աղմուկի ֆոնին Քննչական կոմիտեն «արագի մեջ» վարույթ է նախաձեռնել: Անկասկած է, որ անթույլատրելի է բռնության ցանկացած դրսևորում, ցանկացած ճնշում, առավել ևս լրագրողի նկատմամբ, որը պայմանավորված է նրա աշխատանքային […]

Ինչո՞ւ «մեր ոստիկանը» այս տարիների ընթացքում դարձավ «սանձարձակ մենթ»… Իրավունք

Այն, ինչ վերջին օրերին կատարվում է Նիկոլի ժողովրդավարության բաստիոնում ՝ բարբարոս ու ջարդարար ոստիկանների ձեռամբ, գերազանցեց բոլորիս հոռետեսական  սպասումները ու այն մեկ արտահայտությամբ կարող ենք կոչել «մենթական բեսպրեդել», եւ վերջ: Ի՞նչ է կատարվում Հայաստանում, ինչո՞ւ «մեր ոստիկանը» այս տարիների ընթացքում դարձավ (խոսքս բոլորի մասին չէ. հարգանքս իրենց ուսադիրը հարգող սպաներին ) «սանձարձակ մենթ»… իհարկե պատճառները […]

ՀՀ ՊՆ-ն սկսել է Կիրանց և Խեյրեմլի գյուղերի հատվածի ականազերծումը. ՆԳՆ

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշի մարզի Կիրանց գյուղի և Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի Խեյրեմլի գյուղի հատվածում իրականացնում է ականազերծում, պետական սահմանի տվյալ հատվածի վերարտադրության նպատակով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության փորձագիտական խմբերի կողմից գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների ճշգրտման աշխատանքների իրականացումը ապահովելու համար: ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը ականազերծման […]

Վաղ առավոտյան բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել  ճանապարհը փակած կիրանցի տղամարդկանց /Տեսանյութ/

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնում է, որ վաղ առավոտյան բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել  ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց: Պատգամավորն այս պահին գտնվում է ոստիկանության բաժնում: Մեծաքանակ ոստիկանական ուժեր այս պահին կուտակվել են Կիրանց գյուղի տարածքում: Գառնիկ Դանիելյանը նաեւ տեսանյութ է տարածել:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի