01 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դաժան սպանություն

Երեկ՝ հոկտեմբերի 16-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21։10-ի սահմաններում Ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի Վանաձորյան խճուղի թիվ 30 տնակում տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արամ Ղազարյանի, Ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի […]

Պարո՛ն վարչապետ, Դուք չեք տիրապետում իրավիճակին. Մանվել Գրիգորյանի փաստաբան /տեսանյութ/

Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանի խոսքով ՝ գեներալ Մանվել Գրիգորյանի կատարած հանցանքները ներկայացվել են չափազանց ուռճացված և վատ ձևով: «Պատկերացրեք փաստաբանի վիճակը, երբ խոսում է անմեղության կանխավարկածից և հանրության մի ստվար զանգված, որոնց մեծ մասը  ընտրությունների ժամանակ տասը հազար դրամով վաճառվում էին, այսօր քննադատում են մեզ և հայհոյախառը բաներ են ասում»,-ասաց նա և հավելեց, որ […]

Վճարիր 3 մլն 600 հազար դրամ եւ ազատ ես. Հրապարակ

Խմբագրություն դիմած քաղաքացին խնդրում էր հետաքրքրվել, թե երբ կարող է Հա­յաստան վերադառնալ 27 տարին լրացած իր որդին, ով չի բնակվում Հայաստանում, եւ ում նկատմամբ հետախուզում է հայտարարված՝ զինծառայությունից խուսափելու համար: Նման դեպքերի համար օրենքը նախատեսում էր, որ քաղաքացին, վճարելով 1 մլն 800 հազար դրամ, ազատվում է քրեական պատասխանատվու­թյունից: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հով­հաննիսյանը մեզ ասաց, […]

Հեղափոխություն արեցիր, որ ի՞նչ անես. Առավոտ

Ոստիկանի 27 տարվա աշխատւսնբային փորձ ունեցող Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելուց հետո վարչա­պետ Նիկոլ  Փաշինյանը հայ­տարարել  է. «Ես  շատ կարեւ­որ եմ համարում, որպեսզի երկրում տեղի ունեցած հեղա­փոխության արդյունքում  որեւէ  մեկն իր կյանքն ավարտ­ված չհամարի Հայաստանի Հանրապետությունում:         Եվ այս տրամաբանության մեջ ես կարծում եմ, որ մենք ՀՀ- ում չպետք է թույլ տանք, որ­պեսզի զարգանա այնպիսի երեւույթ, […]

Այս անգամ ո՞վ է մեղավոր և ով պետք է վարչապետին հիշեցներ. Ժողովուրդ

ՀՀ կառավարության որոշմամբ հոկտեմբերի 16-ը նշվում է որպես Հայ մամուլի օր: 1794 -ի հոկտեմբերի 16-ին Մադրասում լույս է տեսել հայկական առաջին տպագիր պարբերականը`«Ազդարարը»:  «Ազդարարը» հայերեն լեզվով լույս է տեսել ամիսը մեկ անգամ` 1794-ի հոկտեմբերից մինչեւ 1796 -ի մարտ: Ամսագիրը հրատարակել է Հարություն Շմավոնյանը: Ընդհանուր առմամբ լույս է տեսել 18 համար: Լուրերից բացի՝ պարբերականում տպագրվում էին […]

«Դատարկ ջեբով ու՞ր ես գնում, Նիկոլ ջան». Հայոց աշխարհ

Թե այս ամենը ինչպե՞ս է անդրադարձել Հայաստանի ներդրումային միջավայրի վրա, դժվար չէ պատկերացնել։ Մի շարք գործընկեր երկրներ բացահայտ հայտարարում են, որ այդ պայմաններում ներդրումային հույսեր չպետք է փայփայել։    Կառավարությանը չհաջողվեց ներդրումային ակտիվություն ապահովել ոչ միայն արտաքին, այլեւ ներքին միջավայրից։ Դրա հետեւանքները տնտեսությունը շուտով զգալու է։     Որքան էլ թվում է, թե կառավարությանը հաջողվեց պահպանել […]

Ոչ լեգիտիմության վտանգը. Ժողովուրդ

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 19-ին մասնակցելու է Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստին, որտեղ նաեւ ներկայացնելու է ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխված տարբերակը: Սակայն այս նախագիծը Վենետիկի հանձնաժողով ուղարկելն, ըստ էության, խիստ ձեւական բնույթ է կրում, եւ փաստացի այս կառույցը չի կարողանալու ժամկետների մեջ տեղավորվելով ներկայացնել իր կարծիքը փաթեթի մասին: Ընտրական օրենսգրքի բուն նախագիծը միայն վերջերս է […]

Հրդեհ Աբովյանում. մարդիկ տարհանվել են

Հոկտեմբերի 16-ին, ժամը 19:44-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ «Սիրիուսի» 1-ին հանրակացարանի բնակարաններից մեկում, հրդեհ է բռնկվել: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: […]

Արտահերթ ընտրությունները կհանգեցնեն քաղաքական մենաշնորհի. Ռ. Քոչարյան

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարող են հանգեցնել երկրում քաղաքական մենաշնորհի հաստատմանը։ «Մարտավարական առումով դա հասկանալի վարքագիծ է՝ հաջողության հասնել հիմա, երբ ժողովրդականությունը գագաթնակետին է։ Ռազմավարական առումով ես խնդիրներ եմ տեսնում՝ այսինքն, որպես քաղաքական գործիչ, դու հաղթում ես, իսկ որպես պետական գործիչ՝ դեռ մտածելու բան կա՝ արժե՞ր դա հիմա […]

Կառավարության հրաժարականն ընդունված է

Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ կառավարության հրաժարականն ընդունելու մասին: Այս մասին տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքիը: Հիմք ընդունելով Սահմանադրության 130-րդ հոդվածը. Ընդունել Կառավարության հրաժարականը՚,-ասվում է հրամանգրում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի